Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու. Показать все сообщения

суббота, 13 февраля 2021 г.

Դերբայական դարձվածներ

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։

Ու սարսափից քարացած, թաքստոցներում կծկվելուց ընդարմացած փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած բանտարկյալը,
քայլեցին առաջ:

Քայլեցին փրկվելու փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված
լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

вторник, 15 сентября 2020 г.

Քերականական աշխատանք

 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։

Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղպանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ:

 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ կողպեք, գոք, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշու, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուք, արտասուք, փակցնել, թաթցնել, ուրաք,
օգնել, Օգեն, վարուցանք, քսուկ, օգուտ։

 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղոտք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ երդում , զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական , Նվարդ,

որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,

շքերթ, Վարդգես, վրթովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,

ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընդարմանալ։

 

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձգործ, գլուխկոնձի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դեղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձան,
խուրձ, ձվաձեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարցում, փայցաղ, որձ, վարց, ուրց, փորձ, որցւալ,
օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոջի, խոճկոր, առաջին, կոչկել, առաջնորդ, արջ, զիճել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,
մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

пятница, 17 апреля 2020 г.

Գոյականի հոլովում

Գործնական աշխատանք

1։ Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ,
գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի,
խաղող, զարգացում, դիմում, խնձորենի։
Սենյակ-սենյակի,քաղաք-քաղաքի,
փողոց-փողոցի,
գիրք-գրքի,
լուսամուտ-լուսամուտի,
գրիչ-գրչի,
խաղող-խաղողի,
դիմում-դիմումի
տուն-տան,դուռ-դռան,
գեղեցկություն-գեղեցկության,լեռ-լեռան,
բեռ-բեռան,
ձյուն-ձյան,
ուսում-ուսման,
աշուն-աշնան,
շուն-շան,
ձուկ-ձկան,
զարգացում-զարգացման
այգի-այգու,բարդի-բարդու,
խնձորենի-խնձորենու
օր-օրվա,ամիս-ամսվա
քույր-քրոջ, ընկեր-ընկերոջ
2։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն են պատկանում ան
հոլովման։
1. լեռ, մոտեցում, թվարկում, գառ
2. տրոհում, դուռ, մեծություն, փորձարկում
3. մուկ, ձուկ, նուռ, շուն
4. մանուկ, գարուն, աշուն, լեռ
5. լրացում, անուն, թոռ, բեռ

Գործանական քերականություն


Առաջադրանքներ
1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկլողավազանհորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
1. Արև-արևաշող-արևածաղիկ-արևելք-արևմուտք-արևավառ:
2. Հող-հողածածկ-հողամաս-հողատարածք-հողատեր-հողամշակ:
3. Լույս-լույսացույց-լուսաբաց-լուսամուտ-լուսավոր-լուսադեմ:
4. Ջուր-ջրամբար-ջրակայուն-ջրատար-ջրազրկված-ջրասույզ:
 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
Հնչյունափոխված
Բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, մարդ-մուրդ   Շ
Չհնչյունափոխված
Արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ

5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց — հողագործություն,
նախածանց-արմատ-վերջածանց — անքնություն,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց — կանխավճարային,
արմատ-արմատ — գործընկեր,
արմատ-վերջածանց-վերջածանց — նշանականություն,
նախածանց-հոդակապ-արմատ — անաչառ,
արմատ-հոդակապ-արմատ — գետաձի։
 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 
Տառային՝
  1. ԱԲԿ-Ադրբեջանի բոլշևիկների կուսակցություն, Աստղիկ բժշկական կենտրոն
    ԱԳԿ-աշխատանքի գիտական կազմակերպում
    ԱԳՊ-արտագերատեսչական պաշտպանություն
    ԱԿԿ-Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն
    ԱԺԻ-Ասիայի ժողովուրդների ինստիտուտ
    ԱԺՀ-Անգոլայի ժողովրդական հանրապետություն
    ԱԺՇ-Անգոլայի ժողովրդական շարժում
    ԱԺՄ-Անգոլայի ժողովուրդների միություն
    ԱԿՎՀ-Անդրկովկասյան կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով
    ԱՄՆ-Ամերիկայի Միացյալ Նահանգներ
    ԱՄՀԿԽ-Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական
բառամասային՝
  1. անասունների արդյունահանում և առևտուր-անասնարդյունառ
  2. բամբակագործական կոմիտե-բամբակկոմ
  3. Երևան քաղաքի արդյունաբերական առևտուր-երքաղարդառ
  4. ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատ-ծանրարդժողկոմ
  5. անտառային (արդյունաբերության) կոմիտե-անտառկոմ
խառը՝
  1. Անդրկովկասյան բյուրո-անդրբյուրո
  2. նորոգման տեխնիկական կայան-ՆՏ կայան
  3. Բելոռուսական հեռագրական գործակալություն-ԲելՏԱ

понедельник, 6 апреля 2020 г.

Հայոց լեզու

Գոյականի որոշյալ և անորոշ առումները
1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ
կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից
Որոշյալ-Գետնի, հանքանյութերի, բույսերի, լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պոմպերի, գետնի, նյութերի, տերևների, ցողուններում, մետաղը, բույսերի, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները, հողաշերտի, կազմությունը
Անորոշ-Տեղեկություններ, լուծույթներ, մետաղներ, հանքավայր
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։
1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտնհետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

суббота, 22 февраля 2020 г.

Մայրենիի Օրեր

Անձնանունների բառարանից գտեք ձերձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):

ԼԻԱ-ավետաբեր

ԱՐՄԵՆ -հայ տղամարդ /հայկ./

ԳԱՅԱՆԵ-երկիր / հուն./
ՆԱՐԵ, -լուսավոր 

ԳՈՌ-ժամանակ, ուժ, երկինք (լատ)

Լուսինե-Ուրախ, Ստեղծագործական
Արթուր-հզոր

Գևորգ-հողագործ

среда, 5 февраля 2020 г.

Ֆլեշմոբ բառարանաընդերձում

Տերյանական բառարան
Եզերք֊բացատրություն հոմանիշ
Բացատրություն
Ջրային տարածության եզր, ափ:
2. Որևէ բանի ծայրային կամ կողքային շերտը, եզրաշերտ, եզր:
3. Ծայր, վերջ, սահման:

Հոմանիշներ
Եզր, ծայր, սահման

Բառը ռուսերեն թարգմանմանբ
Берег

Բառը անգլերեն թարգմանմամբ
boundary

Մառախուղ

Բացատրությունը

1. Ջրի մանր գնդիկների կուտակություն մթնոլորտի ցածր շերտերում, որ դժվարացնում Է տեսանելիությունը:
2. (փոխաբերական) Մթություն, մթամածություն:

Հոմանիշներ

Մշուշ, մեգ, շամանդաղ, մռայլ, մլար, թուխպ, միգապատություն


Բառը ռուսերեն թարգմանմամբ

Туман, мгла

Բառը անգլերեն  թարգմանմամբ

fog

Մթնշաղ

Բացատրություն

Մութնուլույս, արշալույսի կամ վերջալույսի աղջամուղջ:


Հոմանիշներ

Աղջամուղջ, վերջալույս, իրիկնաշաղ, մթնաշաղ

Բառը ռուսերեն թարկմանմամբ

Сумерки

Բառը անգլերեն թարկմանմամբ

dusk,crepuscule

Տխուր

Բացատրություն

Տխրություն արտահայտող, տրտում, թախծոտ, անուրախ: Տխուր երգ՝ հայացք՝ տեսք:

Հոմանիշներ
Տրտում, մռայլ, ան-տլւամադիր, վշաահար, թախծոտ, մելամաղձոտ, անզվարթ, անուրւախ, անխինդ, տխրամած։

Բառը ռուսերեն թարգմանմամբ

Грустный, печальный, тоскливый

Բառը անգլերեն թարգմանմամբ
Sad

Մութ

Բացատրություն

Խավար, ոչ լույս

Հոմանիշներ

Խավար, աղջամուղջ, մթություն

Բառը ռուսերեն թարգմանմամբ
Темнота, тьма, мрак

Բառը անգլերեն թարգմանմամբ

dark,fishy

Խորհրդավոր

Բացատրություն
Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի,

Հոմանիշներ
Գաղտնախորհուրդ, խորախորհուրդ, (հզվդ.) թաքնախորհուրդ։

Բառը ռուսերեն թարգմանմամբ

Таинственный

Բառը անգլերեն թարգմանմամբ

mysterious,weird,eerie

Անուրջ
Բացատրություն
Երազ, տեսիլք:

Հոմանիշներ
Երազ, երազանք, անրջանք
Բառը ռուսերեն թարգմանմամբ
Грёза, мечта
Բառը անգլերեն թարգմանմամբ
daydream,vision,dream

Անվերջ
Բացատրություն
Վերջ չունեցող, չվերջացող
Հոմանիշներ
Անվերջանայի, անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք, անհուն։
Բառը ռուսերեն թարգմանմամբ
Бесконечный, безграничный, бескрайний
Բառը անգլերեն թարգմանմամբ
endless,interminable

Մռայլ
Բացատրություն
Միգապատ, միգամած, ամպամած: Մռայլ եղանակ:

Հոմանիշներ
Խոժոռ, խոժոռադեմ, մռայլադեմ
Բառը ռուսերեն թարգմանմամբ
Хмурый, пасмурный, сумрачный
Բառը անգլերեն թարգմանմաբ
gloomy,sombre,sullen,adust,sulky

Ցնորք
Բացատրություն
Երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք:
2. Մտքի հափշտակություն, երազանք:

Հոմանիշներ
Զառանցանք, բանդագուշանք, պատրանք

Բառը ռուսերեն թարգմանմամբ
Грёза, мечта

Բառը անգլերեն թարգմանմամբ
vision,apparition



вторник, 4 февраля 2020 г.

Թարկմանական աշխատանք


Լինում է չի լինում մի մարդ։ Նա շատ անզուսպ ու շատ բռնկվող է լինում։ Օրերից մի օր հայրը նրան մեխերով լցված մի պարկ և պայման կապում `ամեն անգամ եթե չկարողանա զսպել իր զայրույթը , պետք է մի մեխ մեխի իրենց տան ցանկապատի փայտին ։
Առաջին օրը ցանկապատին արդեն տասնյակ մեխեր էին մեխվել ։ Հաջորդ շաբաթ տղան արդեն քիչ-քիչ սկսեց զսպել իր զայրույթը ։Օրեցօր մեխած մեխերի քանակը սկսեց պակասել ցանկապատի վրայից։ Տղան հասկացավ ,որ ավելի հեշտ է կառավարել սեփական հույզերը, քան մեխեր մեխելը։ Վերջապես եկավ այն օրը, երբ տղան այլևս չկորցրեց իր ինքնատիրապետումը։ Այդ մասին նա պատմեց իր հորը ։ Եվ հայրն ասաց նրան, որ սրանից հետո երբ հաջողվի տղային ամեն անգամ զսպել ինքն իրեն, նա կարող է ցանկապատից մի մեխ հանել ։ Անցավ որոշ ժամանակ և եկավ այն պահը, որ տղան հայտնեց հորը, որ այլևս ոչ մի մեխ չկա ցանկապատին։ Այդ ժամանակ հայրը բռնելով տղայի ձեռքը, նրան մոտեցրեց ցանկապատին.
-Դու կարողացար կատարել քո առջև դրված իմ պայմանը, բայց դու տես այս փայտի վրա որքան անցքեր մնացին։ Երբ ինչ-որ մեկին չար բաներ ես ասում, նրա հոգում ճիշտ այսպիսի սպիներ են առաջանում, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ թե դրանից հետո որքան ներողություն կխնդրես ։ Միևնույնն է, այդ սպիները ընդմիշտ կմնան նրա հոքում։ 
Աղբյուրը

четверг, 10 октября 2019 г.

Առակ մեխերի մասին


Առակ մեխերի մասին
Կար-չկար մի ոչ ճիշտ պահվածքով երիտասարդ մարդ կար։Եվ հանկարծ մի օր նրա հայրը տվեց նրան մի պարկ մեխերով լցված, և պատժում էր ամեն անգամ , երբ նա չէր պահում իրեն նորմալ, պիտի մեկական մեխ մեխեր դարպասի մոտ գտնվող սյանը։
Առաջին օրը սյան վրա կար տասնապատիկ մեխեր։ Հաջորդ շաբաթ նա կարողացավ պահել մեխերը,ամեն օր մեխերի թիվը պակասեց։Երիտասարդը հասկացավ,որ այնքան էլ դժվար չէ ինքն իրեն տիրապետելը։Վերջապես եկավ այն օրը,երբ նա կարողացավ իրեն ինքնակառավարել։Նա ասաց հորը այդ մասին, և հայրն ասաց որ կարող է ամեն օր ետ վերցնել,հանել մեխերը սյան վրայից։Անցավ ժամանակ, և նա կարողացավ հայտնել հորը, որ սյան վրա ոչ մի մեխ չի մնացել։Այդ ժամանակ,հայրը բռնեց տղայի ձեռքը և տարավ դարպասի մոտ։
-Դու վատ գլուխ չհանեցիր, բայց տեսնում ես ինչքան անցքեր են առաջացել։Սա էլ առաջվա նման չի լինի։Երբ մարդուն ինչ-որ վատ բան ես ասում,նրա վրա էլ է առաջանում նման սպի,ինչպիսին այս հետքերն են։Եվ բավարար չէ,թե որքան ես դրանից հետո ներեղություն խնդրում։Միևնույնն է սպին չի անցնում։

Աղբյուրը-https://pritchi.ru/id_820

среда, 9 октября 2019 г.

Գործնական քերականություն

Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։

Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկլողավազանհորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայրհացաթխում։

Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:


արևարևագալ, արևահամ, արևմուտք, արևկող, արևելյան

լույսլուսաստղ, լուսավոր, լուսարձակ, լուսամուտ, արշալույս

հողհողագունդ, հողակույտ, սևահող, հողագործություն, հողատարածք

 ջուրջրհեղեղ, ջրամբար, ջրափոս, ջրակույտ, ջրաղաց


նկարնկարչություն, նկարագիր, նկարիչ, նկարչական, լուսանկար

Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառքաշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ



Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...