понедельник, 29 апреля 2019 г.

Գրականություն


Ապրիլի 29- մայիսի 3

Լեոնիդ Ենգիբարյան «Սովորականն ամենակարևորն է
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա)  Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին:  Ընտրե՛ք և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք.

ամենաանկրկնելին էր,
մեծամիտ էր,
ինքնասիրահարված էր,
սիրված էր,
երիտասարդ էր,
համառ-հետևողական էր,
սիրում էր դժվարություններ հաղթահարել:

Գետակը երիտասարդ էր, և ցանկանում էր հաջողությունների հասնել։Նա ուզում էր հասնել իր նպատակին՝ ծովին։ Նա անցավ երկար ճանապարհ,օգնեց շատերին և վերջապես հասավ , սակայն երիտասարդ գետակը չէր էլ պատկերացնում, որ իր երազանքը այնքան էլ իրենը չէր։Իր երազանքը պատկանում էր բոլոր լճակներին։Նա հասավ իր վերջնակետին և միավորվեց ծովին։

բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապես, սովորականը  միշտ էլ անսովոր է


Սովորականը միշտ էլ անսովոր է
Բոլորը ցանկանում են անսովոր լինել,փորձում են իրենց փոխել։Փոխում են իրենց սիրտը,իրենց ներսը,իրենց աշխարհը։Փոխում են իրենց երազանքները, և այս ամենը միայն անսովոր լինելու համար։Սակայն սովորական լինել դա չի նշանակում վատը լինել ։Պատմվածքի գետակը անսովոր մի գետակ էր,սակայն ուներ այն սովորական նպատակը, ինչ-որ մյուս գետակները։Նա իր տեսակով անսովոր էր, բայց միևնույնն է սովորական վերջնակետին հասավ։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...