Հովհաննես Թումանյան.Ահմադը
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Փաստերով ցո՛ւյց տվեք, որ
Ահմադը տան սիրելի տղան է,
Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը:
Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս:
Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները,
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս:
Ահմադը տան ծառան էր:
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչու՞ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես:
― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:
― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:
― Իրենց տունը ո՞րն է․․․․
― Ուրիշ տեղ է:
― Ահմադը ո՞վ էր որ․․․․
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․
― Բա էլ չի՞ գալու:
― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․
բ) Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը և հիմնավորե՛ք:
Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,
Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,
Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,
Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:
Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ
Մարդը երբ նվիրվում է ամբողջ սրտով,ամբողջ ժամանակը նվիրում է քեզ, ազգությունը ոչ մի նշանակություն չունի ։ Լավ է, երբ նվիրված ես լինում ու գնահատվում, սիրվում, թեկուզ և այլ ազգից է լիոնում տվյալ մարդը։ Բոլոր ազգերի մեջ էլ կան թե լավ և թե վատ մարդիկ։ Բայց լավ արարքը, նվիրվածությունը միշտ էլ գնահատվում է։
Комментариев нет:
Отправить комментарий