Ապրիլի 29- մայիսի 3
Լեոնիդ Ենգիբարյան «Սովորականն ամենակարևորն է
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին: Ընտրե՛ք
և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք.
ամենաանկրկնելին էր,
մեծամիտ էր,
ինքնասիրահարված էր,
սիրված էր,
երիտասարդ էր,
համառ-հետևողական էր,
սիրում էր դժվարություններ հաղթահարել:
Գետակը երիտասարդ էր, և ցանկանում էր հաջողությունների հասնել։Նա ուզում էր հասնել իր նպատակին՝ ծովին։ Նա անցավ երկար ճանապարհ,օգնեց շատերին և վերջապես հասավ , սակայն երիտասարդ գետակը չէր էլ պատկերացնում, որ իր երազանքը այնքան էլ իրենը չէր։Իր երազանքը պատկանում էր բոլոր լճակներին։Նա հասավ իր վերջնակետին և միավորվեց ծովին։
բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
Սովորականը միշտ էլ անսովոր է
Բոլորը ցանկանում են անսովոր լինել,փորձում են իրենց փոխել։Փոխում են իրենց սիրտը,իրենց ներսը,իրենց աշխարհը։Փոխում են իրենց երազանքները, և այս ամենը միայն անսովոր լինելու համար։Սակայն սովորական լինել դա չի նշանակում վատը լինել ։Պատմվածքի գետակը անսովոր մի գետակ էր,սակայն ուներ այն սովորական նպատակը, ինչ-որ մյուս գետակները։Նա իր տեսակով անսովոր էր, բայց միևնույնն է սովորական վերջնակետին հասավ։
Комментариев нет:
Отправить комментарий