суббота, 14 сентября 2019 г.

Էկոլոգիա



<<Կղզի>>մուլտֆիլմի վերլուծություն
Իմ կարծիքով մուլտֆիլմը ներկայացնում էր մեր այսօրվա իրականություն, փորձում էր ցույց տալ, որ մարդիկ կործանում են երկրագունդը։Մարդիկ փորձում են երկրագնդից վերցնել այն ամենը ինչը իրենց հարկավոր է և անգամ ավելին։ Մարդիկ փորձում են ամեն կերպ օգուտ քաղել բնությունից չգիտակցելով , որ բնությունը անսպառ չէ ։ Նրանք միայն վնաս են հասցնում բնությանը և չեն փորձում գոնե ինչ-որ չափով բնությանը օգնել։ Մարդիկ չեն մտածում,որ եթե բնությունը ոչնչանա նրանք ևս ոչնչանալու են , չէ որ մարդկությունը բնության մի մասն է։ Ես մարդկանց կոչ եմ անում,որպեսզի սկսեսն հոգ տանել մոլորակի համար,չէ որ մոլորակը այսքան ժամանակ մեզ համար հոգ է տարել այժմ հերդը մերն է։

вторник, 10 сентября 2019 г.

Սատանիզմ


Սատանիզմ
Ընտերցի այս թեման, քանի որ ինձ շատ հետաքրքիր էր այս աղանդը։

Սատանիզմը ի հայտ է եկել ավելի վաղ ժամանակներում, քան քրիստոնեությունը: Հեթանոսության ժամանակ երկրպագում էին չարին: Հետաքրքիր է, որ հայոց մեջ դա չի եղել. եղել է Գերագույն աստված՝ Արամազդ, որն իր հակոտնյան չի ունեցել: Իրանական Ահուրամազդան ունի իր հակոտնյան՝ Ահրիմանը: Մենք դա չենք ունեցել, հայոց մեջ դա խորթ է եղել, բայց մեր հարևան Աղվանից երկրում պատմականորեն երկու սատանայապաշտական աղանդ է եղել: Սարսափելի մի երևույթ է, որ ծագել է հուդայականությունից: Սատանայապաշտության հիմքում արյունոտ արարողություններն են:

Ըստ նրանց համոզման՝ արյունը կյանքի խորհրդանիշն է, արյունը կյանքն է, էներգիայի շտեմարան է, և սատանային, չարին, Լյուցիֆերին կամ Սադայելին երկրպագելու և նրան հաճոյանալու համար կատարվում են մարդազոհաբերություններ: Թեև այսօր իրենք հերքում են, թե դա չեն անում, բայց բազմաթիվ փաստեր կան, որ անում են: Աշխատում են զոհաբերել ավելի մաքուր մարդու, որքան անմեղ է զոհաբերվողը, այնքան արարքն ավելի սատանայահաճո է: Անմեղ համարվում են արական սեռի մանուկները: Զուգահեռ եմ ուզում անցկացնել աֆրիկյան մարդակերների հետ: Ըստ աֆրիկյան մարդակերների՝ ամենահամեղը 12 տարեկան տղայի միսն է: Սրանք էլ ասում են՝ չմկրտված երեխայի արյունը:

Վիճակագրություն կա՝ ԱՄՆ-ում 80-90-ական թթ. միջին հաշվով տարեկան 40 հազար երեխա անհետանում էր, մոտ 5000 երեխաներ հայտնաբերվում էին այլանդակված, և երևում էր, որ ենթարկվել են ակնհայտ ծիսական զոհաբերությունների: Մինչև 18-րդ դարը սատանայապաշտությունը գերգաղտնի է եղել: 18-րդ դարից նրանք սկսեցին կամաց-կամաց բացահայտել իրենց, մինչև 20-րդ դարի կեսերին Ալիստեր Կրոուլին Լոնդոնում հիմնեց արևելյան տաճարի միաբանություն, որը մասնաճյուղ ունեցավ Միացյալ Նահանգներում, տարածվեց: Նրա աշակերտ, հունգարացի հրեա Անտոն Լա Վեյը գրեց «Սատանայի աստվածաշունչ» և «Սատանայական ծեսեր» գրքերը:

Առհասարակ, երբ նրանք կատարում են սև պատարագներ, որտեղ մարդ են զոհաբերում, որպես կանոն` իրենց տաճարներում բացում են երեխայի կոկորդը: Ունեն հաղորդության գավաթ, որի մեջ գինի ու մարմնավաճառի մեզ կա: Դրան խառնում են անմեղ փոքր երեխայի արյուն, և բոլորը հաղորդվում են: Երբ մարդազոհաբերություն են կատարում ծեսով, ակնհայտ երևում է, որ դա ծիսական զոհաբերություն է՝ սիրտն է հանված, կոկորդն է բացված: Բայց դեպքեր են եղել, երբ պարզապես կտրել են ձեռքը, ոտքը, կոկորդը. պարտադիր չէ, որ խմբով հավաքվեին և ծես կատարեին: Դեպք է եղել, երբ Միացյալ Նահանգներում 18-ամյա մի դեռահաս սպանել է սեփական մորը, սատանային աղոթքի միջոցով հայտնել է, որ վերջ է տվել մորը, մայր, ով ծնել է իրեն, լույս աշխարհ բերել և փորձում է իշխել իր գիտակցությանը:

Առհասարակ, սատանիզմն ուսումնասիրած ամերիկացի մի քահանա՝ Ջեֆրի Ստեֆանը, առանձնացնում է սատանայապաշտության 7 աստիճան: 1-ին աստիճանը գուշակությունները, մոգությունները, ոգեկանչությունն են և դրանցով զբաղվողները: Ասեմ, որ սա ակնհայտ խաբեություն է, որովհետև տարիներ առաջ Միացյալ Նահանգներում հատուկ մարմինները հետաքննություն կատարեցին այդ միջնորդների՝ այս և այն աշխարհների միջև կապ ապահովողների նկատմամբ, և բացահայտվեց, որ դա ակնհայտ խաբեություն է, որը դրամ կորզելու նպատակ է հետապնդում: 2-րդ աստիճանն այն անձինք են, որոնք հետաքրքրություն են դրսևորում դեպի սատանիզմը, նրանց գրականությունը, փորձում են ինքնուրույն սատանայական ծեսեր անցկացնել:

Ծեսերի հիմքում էլ, որպես կանոն, սանձարձակ սեռական հարաբերություններն են, որովհետև երբ Ալիստեր Կրոուլին 20-րդ դարի կեսին հիմնեց իր սատանայական կազմակերպությունը, ասում էր, որ պետք է սեռական մոլեռանդ սանձարձակությունների շնորհիվ կամ միջոցով ծնունդ տանք Բաբալոնին: Այդ բառն ինքն էր մտածել՝ Բաբալոն՝ հակաքրիստոս: Սատանիստների մեջ մի պատկերացում կա՝ Հիսուս Քրիստոսի 2-րդ գալուստը դիտում են` որպես այլմոլորակայինների ներխուժում երկիր մոլորակ: Ասում են՝ մենք պետք է ծնունդ տանք Բաբալոնին, ճիշտ է՝ դա շատ դժվար իրականացվելի է, բայց, համենայն դեպս, թույլ հավանականություն կա, որ Բաբալոնը կարող է հաղթել Քրիստոսին և թույլ չտալ այլմոլորակայինների մուտքը երկիր մոլորակ: 3-րդ աստիճանում այն խմբերն են, որոնք միմյանց հետ կապ են հաստատում, փորձում են ներգրավել նոր անդամներ: 4-րդն արդեն սատանայական եկեղեցու ստաժավոր անդամներն են, որոնք երիտասարդների են հավաքագրում:

Հավաքագրում են շատ զգուշորեն, անգամ թեստեր են անցկացնում, շարադրություններ են հանձնարարում: 5-րդը կոչվում է ամուր հենք. սրանք նրանց քրմերն են, որոնք կատարում են այդ արյունոտ պատարագները: Քրմերը շատ շքեղ շուրջառ են կրում՝ շրջված աստառով: Սատանայապաշտների 6-րդ աստիճանը նրանց ղեկավար կազմի անդամներն են, որոնք իբր հաղորդակցվում են սատանայի հետ: Եվ նրանք իբր կարողանում են ազդել ցածրակարգ, ստորին ոգիների վրա:

Ի վերջո, 7-րդ մակարդակն իրենց լիդերներն են, որոնք իլյումինատոր են կոչվում, որոնք ամբողջովին տրվել են սատանային, այսինքն՝ իրենց հոգին լրիվ վաճառել են սատանային: Մի խոսքով՝ սարսափելի աղանդ է, որը, բնականաբար, հետապնդվում էր, բայց 1987թ. Ռեյգանը հանեց ընդհատակից, լեգալ գործունեություն թույլ տվեց, անգամ գուշակներին, դիագուշակներին ներգրավում էին պետական կառույցներում:





Էկոլոգիա

<< Կղզի >> մուլտֆիլմի վերլուծություն Իմ կարծիքով մուլտֆիլմը ներկայացնում էր մեր այսօրվա իրականություն , փորձում ...