Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения

воскресенье, 6 декабря 2020 г.

Հրդեհ

 Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ և վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղում միաժամանակ երեք պայմանի առկայություն այրվող նյութ փայտ, թուղթ, կերոսին, բենզին, օքսիդիչ` հիմնականում օդի թթվածնի և բոցավառման աղբյուր կայծ, խարույկ։ Պայթյունը մեծ քանակությամբ էներգիայի անջատումն է, սահմանափակ ծավալում կարճատև ժամանակահատվածում:

Պայթյունի խոցող գործոններն են օդային և ջերմային հարվածային ալիքը, պինդ մարմինների թռչող բեկորները և այլն։ Բնակարաններում հրդեհների և պայթյունների մեծ մասի ծագման պատճառները կապված են բնակչության և հատկապես երեխաների կողմից էլեկտրասպառիչ և գազասպառիչ կենցաղային սարքերի շահագործման տարրական կանոննորի խախտման հետ։

суббота, 24 октября 2020 г.

Մեծագույն աղետներից

 Միջուկային զենքի հետեւանքները


Ելնելով հույժ գաղտնիության նկատառումից՝ անմարդկային այս փորձարկման մասնակիցների շրջանում ոչ մի ստուգում կամ հետազոտություն չանցկացվեց։ Ամեն ինչ թաքցվեց եւ լռության մատնվեց։ Մինչ այժմ հայտնի չէ, թե բնակչության շրջանում ինչքան մարդ տուժեց։ Տոցկի շրջանային հիվանդանոցի 1954-1980 թվականների արխիվները ոչնչացվել են։ "Մենք վերջին 50 տարվա ընթացքում մահացածների վերաբերյալ, ըստ ախտորոշման‚ քաղվածքներ կատարեցինք Սորոչինսկի զագսում։ Սկսած 1952 թվականից մոտակա գյուղերում չարորակ ուռուցքից մահացել է 3209 մարդ։ Պայթյունից անմիջապես հետո ընդամենը երկու մահվան դեպք գրանցվեց։ Ապագայում արձանագրվեց մահացությունների երկու բարձրակետ՝ առաջինը պայթյունից 5-7 տարի հետո, մյուսը՝ 90-ականներին։ Ստուգվեցին նաեւ պայթյունը վերապրած մարդկանց թոռների դիմադրողականությունը։ Հետազոտության արդյունքներն ապշեցնող էին. Սորոչինսկի երեխաների մեջ գրեթե բացակայում էին բնական պաշտպանիչները, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ։

Կարելի է ասել, որ պայթյունը վերապրած մարդկանց երրորդ սերունդը քաղցկեղի հանդեպ հակվածություն ունի", - ասում է Օրենբուրգի բժշկական ակադեմիայի պրոֆեսոր Միխայիլ Սկաչկովը։

Տոցկի մասնակիցներին ոչ մի փաստաթուղթ չի տրվել։ Միայն 1990 թվականին նրանց կարգավիճակը հավասարեցվեց չեռնոբիլցիներին։

Զինավարժության մասնակից 45 հազար զինվորականից ներկայումս ապրում են 2 հազարը։ Նրանց կեսն առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ է, մոտ 75 տոկոսը տառապում է սրտանոթային համակարգի հիվանդությամբ, այդ թվում՝ հիպերտոնիկ հիվանդությամբ եւ ուղեղային աթերոսկլերոզով։ Մոտ 21 տոկոսն ունի աղեստամոքսային հիվանդություն, 5 տոկոսը՝ չարորակ նորագոյացություններ եւ արյան հիվանդություն։

Տասը տարի առաջ Տոցկում՝ պայթյունի էպիկենտրոնում, դրվեց զանգ-հուշակոթող, որն ամեն տարի սեպտեմբերի 14-ին պետք է ղողանջի ի հիշատակ բոլոր այն մարդկանց, ովքեր տուժել են Տոցկի, Սեմիպալատինսկի, Նովոզեմելսկի, Կապուստին Յարսկի եւ Լադոժսկի զինափորձարանների ճառագայթահարումից։


четверг, 22 октября 2020 г.

Աղետներ

Առաջադրանք #1

  • Ի՞նչ է աղետը, որքանով է մարդու ներգործությունը մեծ աղետների առաջացման մեջ:

Աղետը պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում՝ իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ։ 

Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն) և մթնոլորտում : Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն։ Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են։

  • Բերել մեկ խոշոր տեխնածին և բնածին աղետի օրինակ (նկարագրել այն, նշել էկոլոգիական հետևանքները):

Ցունամի

Ցունամին բնական աղետ է, որի դեմ մարդն անզոր է: Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր: Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։ Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

  • Կարելի՞ է արդյոք կանխել  աղետները, կամ գոնե թե դրանց վատ հետևանքները: Բերել հիմնավոր փաստարկներ:

Մարդածին աղետները իհարկե կարելի է կանխել, բայց բնածին աղետները ոչ: Մարդածին աղետները լինում են մարդկանց շնորհիվ, և այն կարող է կանխել մարդը, եթե լինի ուշադիր բնության հանդեպ: Իսկ բնական աղետները մարդիկ միայն կարող են կանխատեսել, բայց կանխել՝ ոչ:

Առաջադրանք #2

Պատմության ամենամեծ աղետները ուսումնասիրում ենք Չեռնոբիլի օրինակով

Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին ՈՒկրաինական ԽՍՀ Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում։




среда, 8 апреля 2020 г.

Պլաստիկ

20-րդ դարի 70-ական թվականներից սկսած ամբողջ աշխարհում լայն թափով սկսեց զարգանալ պոլիէթիլենային տոպրակների (ցելո‎ֆաններ), պայուսակների, պարկերի, շշերի արտադրությունը ու դրանց կիրառությունը: Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող եւ սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը օգտագործումից հետո հայտնվում են  աղբատարում կամ, որ  ավելի վատ  է,  փողոցներում ու բնության գրկում:  Այդ առումով, Հայաստանը, ցավոք,  գովելի իրավիճակում չէ: Ամեն օր, ամեն տեղ,  լինի դա քաղաքում կամ բնության գրկում, մենք ականատես ենք լինում թափված հազարավոր պլաստիկ շշերի կույտերի կամ օդում սավառնող պոլիէթիլենային տոպրակների երամների: Այս հիմնախնդրով Հայաստանում զբաղվում են տասնյակ հասարակական կազմակերպություններ, իսկ վերամշակմամբ զբաղվում են հատուկենտ ընկերություններ, սակայն շրջակա միջավայրն ավելի մաքուր չի դառնում: Չկա սոցիալական պատասխանատվություն և, որ նույքան կարևոր է, չկա  որոշումներ կայացնելու ու հիմնախնդիրներին լուծում տալու քաղաքակական կամք:  Մինչդեռ,  ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց փնտրում է և գտել է պոլիէթիլենային տարաների թափոնների  տեսակավորման ու վերամշակման ձևեր:

Ես կարծում եմ , որ պլաստիկ շշերի և պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը պետք է նվազեցնել։ Հազարավոր կենդանիներ պլաստիկե աղբի պատճառով մահանում են։ Պալստիկը և ցամաքում, և ջրում միայն վնաս է տալիս։ Հայաստանը ևս ունի մարդկանց կողմից մի փոքր բարեխղճության կարիք։ Ամեն երկրորդը իր տոպրակը , շիշը պլաստիկե նետում է ուր պատահի։ Եվ նույնիսկ չի էլ մտածում որ իր այդ քայլով իր երկիրն է փչացնում։
Ես բոլոր մարդկանց կոչ եմ անում, լինեն ավելի հետևողական, իրենց աղբը չնետեն ուր որ պատահի։ Իսկ ընդհանրապես լավ կլինի, որ քաղաքում ամեն տեղ, որտեղ որ աղբաման կա դրա կողկին լինի պոլիէթիլենային իրերի համար նախատեսված արկղեր։

Բրազիլիա

Իսկական ճամփորդելու եղանակ է, բայց քանի որ ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը թույլ չի տալիս, ապա ինչու ոչ մենք կճամփորդենք օնլայն։
Իմ ամենասիրելի երկիրը Բրազիլյան է։
Այն այնքան ուրախ և կառանվալներով լեցուն երկիր է, որ ձանձրանալը այդ երկրում ուղակի անհնար է։

Էկզոտիկ բնությամբ այս երկիրն ունի ավելի քան 8կմ ձգվող լողափեր, կենսուրախ բնակչություն, կոլորիտային ճարտարապետություն և համարվում է մայրցամաքի ամենազարգացած երկրներից մեկը: Բրազիլիան գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Այստեղ կա ամենաբազմազան հանգստի համար բոլոր պայմանները:


ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Բնակչությունը կազմում է մոտ 17մլն. մարդ: Բրազիլիան համարվում է աշխարհի բոլոր ժողովուրդների ռասսայական խառնուրդ: Այս միախառնումը մեծ ազդեցություն է գործել երկրի ազգային ինքնուրյունության վրա:



ԼԵԶՈՒ

Բրազիլիայի պետական լեզուն պորտուգալերենն է: Երկրի ներքին շրջաններում գործածվում է «Lingua geral» ընդհանուր լեզուն, ինչպես նաև 180 տարբեր բարբառներ:



ԿՐՈՆ

Բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Փաստացի, Բրազիլիան համարվում է կաթոլիկ ուղղվածության ամենամեծ տարածում ունեցող երկիրն աշխարհում:

 
ՄՇԱԿՈՒՅԹ

Բրազիլիայի մշակույթը կառնավալն է, ֆուտբոլը, տրամադրող ռիթմերը, ավանդույթներն ու հավատալիքները: Եթե որևէ բրազիլացու հարցնենք, թե ինչ է ներկայացնում իրենց մշակույթը, ապա նա կառանձնացնի հենց այն, ինչն իրեն ավելի հոգեհարազատ է: Երկրի մշակույթը համարվում է 3 հիմնական մշակույթների խառնուրդ՝ արևմտյան, աֆրիկական և հնդկական:



ԽՈՀԱՆՈՑ

Բրազիլիայի խոհանոցը պորտուգալական, աֆրիկական և հնդկական խոհանոցների խառնուրդ է: Միոսն այստեղ պատրաստում են մեծ քանակությամբ ձիթապտղի յուղով: Ազգային խոհանոցի ուտեստները որպես կանոն շատ կծու են և աղի: Բրազիլական ամենահայտնի քաղցրավենիքը Brigadeiro-ն է: Հայտնի են նաև տապակած բանանները, շոկոլադե մուսսով պնդուկները, պանրով և գուավայով մարմելադները: Բրազիլիան սուրճի երկիր է: Բրազիլական սուրճը հայտնի է աշխարհի բոլոր անկյուններում: Այստեղ այն սիրում և գնահատում են:



ԿԼԻՄԱ

Երկրում կլիման շատ բազմազան է՝ տրոպիկականից մինչև բարեխառն և սառը: Հուլիսից մինչև սեպտեմբեր ձգվող ձմեռը համարվում է չոր սեզոն, ամառը ձգվում է նոյեմբերից ապրիլ: Օդի միջին ջերմաստիճանը  (դեկտեմբեր-հունվար) +26°С, իսկ ջրի միջին ջերմաստիճանը՝ +20°С: Սեպտեմբերից մարտ ձգվում է անձրևային:


Ֆոտոշարք բրազիլական կառնավալից








Ջուր

  • Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի 
Ջուրը կա երկրագնդի բոլոր թաղանթներում։Ջուրը ամենա կարևոր բնական ռեսուռսներից է։ Այն մեծ կիրառում ունի մարդկանց կենցաղում։Այն օգտագործվում է բոլոր տնտեսական ճյուղերում։
Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը, սակայն դրա մեծ մասը աղի է և պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն:
Ջրային ռեսուրսների բացարձակ մեծամասնությունը բաժին է ընկնում համաշխարհային օվկիանոսին, միայն մի փոքր բաժին` ցամաքային ջրերին:  Ջրային ռեսուրսների մի մեծ զգալի բաժինը կազմում են Անտարկտիդայի, Արկտիկայի և բարձր լեռների սառցադաշտերը: Բևեռային շրջաններում սառցադաշտերը դանդաղորեն սահում են դեպի օվկիանոս, որտեղ առաջացնում են այսբերգներ:
Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունիցիսկ աշխարհի բնակչության 20%-ը զգում է նրա անբավարարությունըՆերկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում 1 լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարքՋրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային ԱֆրիկայիՄերձավոր արևելքի,Ասիայի երկրներըՋուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համարՀսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատությանայլև քաղաքական անկայունությանէթնիկական և միջպետական կոնֆլիկտներիԵգիպտոսըՍուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համարԱյդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջև Հորդանանի ջրերիԹուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերիԹուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերիՀնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար: 
ՓՀԷԿ-եր՝ էկոլոգիական աղետներ Հայաստանի գետային ցանցի համար
Հայաստանում ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոյուղաջրերով, արդյունաբերական թափոններով, կենցաղային աղբով: Մաքրման կայաններն իրականացնում են միայն մեխանիկական մաքրում: Կեղտաջուր արտանետողների նկատմամբ կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ չկա: Օրինակ հանքարդյունաբերողը պոչամբարի պարզարանից դուրս եկող ջուրն առանց կենսաբանական և քիմիական մաքրման իրավունք ունի բաց թողնել գետ և դա դիտվում է նորմալ:  Ջրային ռեսուրսի մեջ արտադրական կեղտաջրերի արտանետման արգելքը ՀՀ ջրային օրենսգրքով սահմանվեց 2018թ-ին: 62.1 հոդվածի 1-ին կետով սահմանվեց. «Արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր եւ անհատական պահանջներին»: Թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները սահմանում է լիազոր մարմինը: Օրեսգրքի փոփոխության այս կետը ուժի մեջ է մտնելու 2030 թվականին:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017 թվականի տվյալներով` հանրապետության ուսումնասիրված 43 գետից 15-ն ունեն ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն, որոնցից Դեբեդը, Ախթալան, Շնողը, Նորաշենիկը, Ողջին, Կարճևանը, Արծվանիկը, Մասրիկը  հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են:

  • ՓՀԷԿ-եր Փամբակ գետի վրա
Փամբակը համարվում է Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ակունքը Ջաջուռի թամքոցի արևելյան լանջին գտնվող աղբյուրն է, որը գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հատման մասում։ Գետի երկարությունը 86կմ է, ավազանը` 1370 քկմ։ Առավել խոշոր վտակը Գետիկն (Չիչխան) է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։ Գետը խողովակի մեջ է վերցված 20765 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 24.145349%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել Փամբակ գետի համար:
Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Փամբակի  վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը`
«Արջուտ-2» ՓՀԷԿ, շահագործող` «Լեռ և ջուր» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 1880 մետր
«Սպիտակ ՀԷԿ-1» ՓՀԷԿ, շահագործող` «Էլիզա ֆարմ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2685 մետր
«Վահագնի» ՓՀԷԿ, շահագործող` «Ապահով տանիք» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 16200 մետր կառուցված է Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի Փամբակ գետ վրա:

суббота, 4 апреля 2020 г.

Կորոնա վիռուս ։ Վարակ թե՞ առանց զենքի պատերազմ

Աշխարհը կորոնավիրուսից հետո

Աշխարհում այս վիռուսի պատճառով հազարավոր մարդիկ են մահանում, և ինչ է սա եթե ոչ առանց զենքի պատերազմ։ Կորոնավիրուս՝ ի՞նչ է սա:
Սա շնչառական վիրուս է, որը շատ նման է գրիպի: Երբ այն հայտնաբերվեց՝ տեսքով շատ նման էր թագի, որից հետո էլ ստացավ անվանումը: Պաշտոնապես այն անվանում են COVID-19»:
Վարակը սկիզբ է առել Չինաստանում և տարածվել է համարյա բոլոր երկրներում ։

Կանոններ որոնց պետք է հետևել վարակից զեռծ մնալու համար։

Պարբերաբար լվանալ ձեռքերը

Կորոնավիրուսից պաշտպանված լինելու, այլ վիրուսներով չվարակվելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել ձեռքերի հիգիենային: Օրը մի քանի անգամ պետք է լվացվել հոսող տաք ջրով ու օճառով, հաճախ օգտվել ալկոհոլ պարունակող քսուքներից: Հատկապես պետք է լվացվել հասարակական վայրերում տարբեր առարկաների դիպչելուց, տրանսպորտում, վերելակում գտնվելուց հետո: Պարտադիր է սնվելուց առաջ և հետո լվացվելը:

Եվ նույնիսկ օրը մի քանի անգամ լվացվելուց հետո չի կարելի ձեռքերը բերանն ու աչքերին մոտեցնել. դրանց վրա հնարավոր մանրէներն այդ ճանապարհով ավելի արագ են ներթափանցում օրգանիզմ:

Ճիշտ սնունդը

Խորհուրդ չի տրվում ուտել վայրի կենդանիներից կամ ծովամթերքից պատրաստված ուտեստներ կամ նախուտեստներ: Հատուկ ուշադրությամբ և շատ լավ պետք է եփել միսը և ձուն: Վիրուսների ակտիվացման շրջանում անհրաժեշտ է օգտագործել սննդարար մթերքներ, վիտամիններր, որոնք օգտակար են իմունիտետին: Խորհուրդ է տրվում օգտագործել շշալցված ջուր:

Դիմակների հիգիենան և դրանց անհրաժեշտությունը

Բժշկական դիմակ անհրաժեշտ է կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր): Տանը դիմակ կրելու կարիք չկա, եթե սուր շնչառական վարակով հիվանդի չեք խնամում: Մանկահասակ երեխաներին խուրհուրդ չի տրվում դիմակներ հագցնել՝ շնչառական խնդիրներ կարող են առաջանալ։ Դիմակն օգտագործելուց և հանելուց հետո այն ընդհանուր աղբի մեջ գցել չի կարելի. անհրաժեշտ է կապել մեկ այլ տոպրակի մեջ, հետո միայն նետել աղբամանը։ Դիմակը հանելուց հետո անհրաժեշտ է անպայման լվացվել:

Աձնական հիգիենան

Շնչառական որևէ վարակ ունենալու դեպքում անհրաժեշտ է քիթն ու բերանն անձեռոցիկով ծածկել փռշտալիս կամ հազալիս՝ վիրուսը չտարածելու համար: Անձնական հիգիենայի հետ մեկնտեղ պետք է տունն օդափոխել նվազագույնը 20 րոպե, փոխել սրբիչներն ամեն օր, օգտագործել հիգենիայի մաքուր պարագաներ: Ցանկալի է խուսափել հանրային զուգարաններից, օգտվելիս էլ՝ ուշադիր լինել:

воскресенье, 10 ноября 2019 г.

Էկոլոգիա


Ֆիլմը պոչամբարի մասին էր։Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են: Գյուղացիները չօգտագործվող պոչամբարներում աճեցնում են միրգ և բանջարեղեն, որոնք ոռոքվում են կեղտաջրերով։Եվ այդ պատճառով միրջը և բանջարեղենը ոչ պիտանի է դառնում։ Պոչամբարների մեծ  մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Պոչամբարները պետք է կառուցվեն բնակավայրերից, ջրամբարներից, այլ կարևոր ենթակառուցվածքներից հեռու։
Հայաստանի ամենամեծ պոչամաբարը գտնվում է Սյունքի մարզում։ Դա Արծվանիկի պոչամբարն է, որը համարվում է աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Արծվանիկի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75%-ը: Դրա մեջ կուտակվում են Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի թափոնները: Մեր երկրի 21 պոչամբարներում ավելի քան 1մլրդ արդյունաբերական թափոն կա։Արդյոք ճիշտ է, որ այդ հանածոնրի պատճառով երկիրը անպետք թափոնների կույտի վերածվի։Այլ ազգի մարդիկ գալիս գնում են այդ տարածքները օգտագործում և երբ այլևս շահ չեն ունենում այդ տարածիքց թողնում ու գնում են։Նրանց հետաքրքիր չէ, թե ինչ կլինի այդտեղ բնակվողների հետ,նրանք կկարողանան արդյոք այդքանից հետո ապրել։Բայց էստեղ ամենից շատը պետությունն է մեղավոր իր երկիրը, իր ժողովրդին վաճառում է։Նա վաճառում է այդ հարուստ հողատարածքը, իսկ փոխարենը ստանում է վնաս իր երկրին ,վնաս իր ժողովրդին։

среда, 2 октября 2019 г.

Էկոլոգիա



<<Տուն>>ֆիլմի վերլուծություն

Փիլմը մեզ ցույց է տալիս մոլորալի իրական տեսքը։Ցույց է տալիս, թե մարդը որքան եսասեր է դարձել,որքան է զարգացել, բայց և զարգանալու հետ մեկտեղ հետամնաց մնացել։Հետամնաց ասելով ի նկատի ունեմ մարդու ոչ ճիշտ դատողությունը,մարդու եսասիրությունը։Մարդիկ ինչքան կարող են փորձում են օգուտ քաղել բնությունից, երկիր մոլորակից։Խնդիրը նրանում է,որ մարդը շատ լավ գիտակցում է,որ մոլորակը միակն է։Շատ լավ գիտակցում է,թե իր օգուտի համար ինչքան է վնասում մոլորակը,բայց միևնույնն է նա շարունակում է իրեն պետք եղածից ավելին վերձնելը։Երկիր մոլորակը բաժանված է երկու մասի, կան չափազանց հարուստներ,և չափազանց աղքատներ։Մարդիկ որոնք կամ չափից շատ ունեն ջուր, կամ մարդիկ որոնք մի բաժակ ջրի համար ամեն բանի պատրաստ են։Շատերը վատնում են ջուրը այգիներ գեղեցկացնելու համար, շատրվաններ սարքելու համար այնինչ շատ երկրներ նույնիսկ խմելու ջուր չունեն։Պետք է գնահատել այն ինչ ունենք,քանի որ կգա ժամանակ և այն այլևս չի լինի։Պետք է մտածենք նաև ապագայի և մնացած սերունդների մասին։Միայն մենք չէ, որ ապրելու ենք այս մոլորակի վրա։Մենք ինչքան կարող ենք փորձում ենք մոլորակը օգտագործել մեր շահերի համար։ Մենք ամեն գնով ստանում ենք մոլորակից այն ինչ մեզ պետք է, և նույնիսկ ավելին։Մոռանալով, որ բնական պաշարները ևս սպառվում են, և երբ սպառվեն մարդկությունը կարող է ոչնչանալ։Բայց արդյո՞ք ի սկզբանէ այդպես է եղել։Մարդը իսկզբանէ փորձել է մոլորակից ավելին վերցնել՞։ Ոչ` չեմ կարծում, այն ժամանակ որքան էլ որ մարդը զարգացած չլիներ,նա գիտակցում էր, որ պետք է վերձնի այն ինչ իրեն պետք է այլ ոչ թե այն ինչ կարող է,և ինչքան շատ կարող է։Ասյտեղից կարելի է հետևություն անել,ինչքան մարդը զարգանում է այնքան ավելի ու ավելի շատ է սկսում շահագործել մոլորակը։Շահագործման ենթարկել բնությունը և նույնիսկ մի փոքր փոխհատուցում չտալ, չէ որ այսքան ժամանակ բնությունը,մոլորակը մեզ պահել են իրենց ռեսուռներով, և դա է մեր տունը։Հիմա ճիշտ ժամանակն է ,որ մենք էլ սկսենք մեր տան խնդիրներով զբաղվել, և նրան ծաղկեցնել որքան հնարավոր է։



Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...