воскресенье, 16 июня 2019 г.

Մի կյանքի պատմություն


Մի կյանքի պատմություն
Իմ մայրիկի պապիկը Գարեգին Խաչատրյանը մեծ եղեռնի ժամանակ եղել է պատանի և յուրովի ձևով պայքարել է թուրք արնախումների դեմ։Նա կարողացել է դուրս պրծնել թշնամու ձեռքից, և իր հետ ազատել մի քանի հայերի։Մայրիկիս պապիկը որոշ չափով գիտեր թուրքերին, և դա նրան շատ է օգնել։Թուրքերը ևս մեկ անգամ նրան բռնեցին և ուզեցել են սպանել,բայց երբ հրացանը պահել են գլխի վրա,որ կրակեն,իսկ պապիկը սկսել է թուրքերեն երգել։Նա երգելով պատմել է իր ընտանիքի մասին,որ նա հայր չունի,մայրն է պահում իր 7 քույրերին և ինքն էլ միակ տղամարդն է տան ,պետք է գնա և իր մորը օգնի,իր քույրերի կողքին լինի։Թուրքը մի պահ կանգ է առել, և որոշել է նրան արձակել ։ Բայց մի քանի վարկայն հետո հետևից գոռացել է.
Միևնույնն է դու էլ ես մահանալու։
Մայրիկիս պապաիկը ողջ է մնացել ամուսնացել է, և ունեցել է թոռներ ու ծոռներ։ Ինչքան էլ որ թուրքերը մեզ ցանկացան ոչնչավնել միևնույնն է մենք եղել ենք, կանք ու դեռ պետք է ապրենք։

Անին հայոց մայրաքաղաք

Մեսրոպ Մաշտոցը և Հայոց այբուբենը


Մեսրոպ Մաշտոցը և Հայոց այբուբենը

Ծնվել է 361թվականին Տարոն գավառի, Հացեկաց գյուղում։ Կրթությունը ստացել Տարոնում, այնուհետև մեկնել Վաղարշապատ և անցել զինվորական ծառայողության։Տիրապետել է մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին և պարսկերենին։ Որոշ ժամանակ անց նա իրեն նվիրում է գոհևոր կյանքին։
Նա Աստվածաշունչը բանավոր թարկամանում էր հայերեն։
Թարկմանելու ընթացքում մտածում է, որ պետք է Աստվածաշունչը գրավոր ևս լինի,իսկ գրավոր Աստվածաշունչը ունենալու համար պետք էր տառեր։Իր այդ մտքի մասին ասում է Սահակ Պարթևին։Սահակ Պարթևը լսելով այդ առաջարկը,իր համաձայնությունն է տալիս։ Նրան հաջողվեց 405թ-ին ստեղծել հայոց գիրը։ Առաջին գրված նախադասությունը ՝ <<Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմնալ հանճարի խոսքերը>>։ Նա գրել է հոգևոր ճառեր, երգեր ՝ շարականներ։ Հայերի համար Մեսրոպ Մաշտոցի գործը անգնահատելի նշանակություն ունեցավ։ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը կրթական աշխատանք ծավալեցին մեր մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով։

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...