понедельник, 23 октября 2017 г.

Համբերանքի չիբուխը. վերլուծություն


Այս ստեղծագործությունը աշխարհի, լավ ու վատի, ճիշտ ու սխալի մասին  մեզ ցույց է տալիս կյանքում պատահած դժվարությունների, անարդարությունների ,լավ ու վատ մարդկանց ապրած կյանքը:Օհան Ամին Շիրակից էր:Նա արդարություն սիրող մարդ էր:Ամբողջ կյանքում իր արդար քրտինքով էր ապրել, աչքը չէր դրել ուրիշի ունեցվածքին:Օհան ամին իր խոսքի տերն էր,նրան ոչ ոք չէր կարող համոզել կամ խաբել,նա կյանք տեսած մարդ էր:Միրզա Մեհեդին Օհան Ամու բանտի ընկերն էր,լավ մարդ էր, ու սուր մտքեր ուներ, լավ պատմություններ էր պատմում:
Բանտում կար Սարգիս անունով մի տղա:Սարգիսը արդար տղա էր, բայց նրա եղբայրը նրան դրդել էր կռիվ անելու: Օհան Ամինը մի տղայի հետ էր ապրում ջաղացում,այդ տղայի անունը Մխիթար էր: Նրան կարճ Մխո էին ասում:Այդ տղան որբ էր,նրա ծնողները շատ վաղ են մահացել:Օհան Ամին այդ տղային շատ էր սիրում, ու նրան որպես իր տղա էր ընդունում,Մխոն էլ իրեն հոր պես սիրում ու հարգում էր: Մխոն մոտ 30 տարեկան էր:Նա շատ ուրախ սիրտ ուներ,շատ զվարթ տղա էր,բոլորի հարցերին կատակով էր պատասխանում,բացի Օհան Ամինի հարցերին:Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը,կառանձնացնեմ ինձ դուր եկած հատվածը:
Կանաչ դաշտի պարզ հոլիկը Շահի ոսկե քյոշքից լավ է, Քրտինքովդ կերած հացը Սուլթանների ճաշից լավ է։ Շահիրների մուղամներից Քամու ազատ շունչը լավ է։ Հարուստ, հպարտ ախպորիցդ Սրտամոտ օտարը լավ է։
 
Բոստանի ծայրին կանգնեցինք։ Օհան-ամին ծանրությամբ նայեց շուրջը — դաշտերին ու գետի փայլփլան ոլորներին, դաշտերի մեջ ձգվող շավիղներին, նայեց հեռավոր լեռներին, որոնց նայել է տասնյակ տարիների ընթացքում, և մայր մտնող արևին նայեց, ու չիբուխը վառելով ներս տարավ մի ումպ ծուխ, և ապա ծուխ ու հոգոց իրար խառնելով, ասաց.
— Է՜ է՜հ, ծերացա՜նք, ըսել է՝ եկանք հասանք ծերին։ Ամեն բանի ծերին, կյանքի ծերին, աշխարքի ծերին... Վնաս չունի։ Մեկ խնդրանք ունիմ - քանի ողջ եմ, ոտ ու ձեռով մնամ, գետնին գերի չըլնիմ, աշխատեմ, ու էստեղ, ջաղացիս դուռը նստած, համբերանքի չիբուխս քաշեմ, ու ամեն օր լսեմ բարի, ուրախ լուրեր աշխարքիս չորս դիերից, ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չեմ ուզի...

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...