04.10.2017
Վարդան Այգեկցի
Կտակ վասն գանձի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
-Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի:
Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել շատ աշխատել և հողը փորում էին, որովհետև
յուրաքանչյուր ուզում էր ինքը գտնել գանձը:
Եվ այգին
սկսեց աճել և բերք տվեց և նրանց հարստացրեց:
Բառարան
ոմն
— մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս
— որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց
— կանչեց
զորդիսն
— որդիներին
որդեակք
— որդյակներ
պահեալ
— պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին
— այգում
զտեղին
— տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ
— ով, ով որ
խորագոյն
— ավելի խոր
փորէ
— այստեղ` փորի
գտանէ
— այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն
— հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին
— վարում էին
իւր ջանայր
— ինքն էր ջանում (ձգտում էր)
զի
— որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ —
տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով
Комментариев нет:
Отправить комментарий