Կյանքում շատ կարևոր բաներ կան:Կարևոր է հարգել մեծերին,ծնողներին:Շատ կարևոր է սիրել ու պաշտպանել Հայրենիքը:
Կարևոր է,որ ամեն մեկը գիտակցի իր հայ լինելը,Քրիստոնյա լինելը,որ և կարևոր, կյանքը, որ տրված է ի վերուստ:Մարդ իր կյանքում անում է շատ սխալներ,գիտակցաբար և անգիտակցաբար:Լավ է,երբ հասկանում ես դիմացինիդ: Լինում են պահեր,երբ թվում է էլ չես կարող ներել ինչ-որ մեկին:Սակայն երբ սթափ ես մտածում ,հասկանում ես,ուժ ես գտնում քո մեջ ու ներում նրան:Ներելով,դու թեթևանում,քեզ ավելի լավ ես զգում:Ներել կարողացող մարդը վեհ է բոլորից:Ամենակարևոր բանը մարդկային հարաբերության մեջ դա ներելն է:Ներիր և կներվես:
Комментариев нет:
Отправить комментарий