Показаны сообщения с ярлыком Շարադրություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շարադրություն. Показать все сообщения

вторник, 22 мая 2018 г.

Մայրենի


Խենթերի ու երազողների երկիրը
Խենթերի ու երազողների երկիրը շատ հեռու է երկիր մոլորակից այն գտնվում է տիեզերքի մութ անկյունում։ Ճիշտ է այն մութ անկյունում է գտնվում բայց այնտեղ մութ չէ։Այնտեղ հոգին ջերմացնող արև է շողում։ Խենթերի ու երազողների աշխարհում ամեն բան լավ է։ Մարդիկ իրենց երազանքները պատկերացնում են ու գնում են այդ երազանքների ետևից, գնում են ու հասնում իրենց երազանքին: Այնտեղ բոլորը խենթ են , և իրենց համար իրենց երազանքները ամեն ինչից կարևոր է ։ Նրանք այդ երազանքները դարձնում են իրենց կյանքը ։ Այնտեղ անընդհատ նոր երազանքներ են ծնվում և այդ երազանքներին  հասնելու մեծ ուժ է նրանց հետ ծնվում ։ Ես երկիր մոլորակում ապրող մարդկանց ևս խորհուրդ կտամ, որ իրենց երազանքին հասնելու համար անեն ամեն բան: Անեն անհնարինը բայց հասնեն իրենց երազանքին։



понедельник, 14 мая 2018 г.

Լուսնի չլուսավորված երեսը


Լուսնի չլուսավորված երեսը

Լուսին ,մի գեղեցկություն , որը մենք կարող ենք տեսնել միայն գիշերը, երբ արևը իրեն զոհաբերում է , որպեսզի իր լուսինը գա և մի ողջ գիշեր մարդկանց ցույց տա իր գեղեցկությունը ։ Բայց ինչպես մարդիկ ունեն չլուսավորված երես , այնպես էլ լուսինը ունի ։ Երբ նայում ես լուսնին , քեզ թվում է , որ այդ լուսինը քեզ հետ գալիս է այնտեղ , որտեղ որ դու ես գնում ։ Անկեղծ ասած ես սիրում եմ գիշերը, սիրում եմ լուսինը ։ Ինձ համար լուսինը մի ուրիշ գեղեցկություն է ։ Երբ նայում եմ նրան նա կարծես ինձ հետ խոսի ։ Գիշերը հիշում ես քո ամբողջ կյանքը, իսկ երբ երկնքում լուսին կա , այդ ժամանակ դուք միասին եք հիշում  անցած լավ ու վատ պահերը, քո անցած ճանապարհը ։ Սիրում եմ նստել պատուհանի գոքին և նայել լուսնին ։ Նայել լուսնին և մտածել ինչ որ ինչ որ բանի մասին ։ Նայում եմ լուսնին ու երազում։Ես երազում եմ հայտնվել լուսնի վրա և այնտեղից նայեմ ներքև ։ Երազում եմ , որ ինձ հասցնեն լուսնին , հասցնեն երկնքին և ամպերին ։ Եվ վերջապես ամբողջ տիեզերքում լուսինը յուրօրինակ է։ Երբ հաշվում ես աստղերին , կարող ես կորցնել քո իրական և միակ լուսնին։ Իմ լուսինը միշտ փայլում է երկնքում , և կապ չունի , որ ցերեկ է ,ինձ համար իմ լուսինը միշտ փայլում է ։ Ես իմ սրտում գտել եմ իմ լուսնին, իմ աստղին , նրանք անփոխարրինելի են ինձ համար :



Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...