Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения

вторник, 22 мая 2018 г.

Մայրենի


. Դո՛ւրս գրիր ցուցական դերանունները, որոշի՛ր թիվը և հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհան-
գիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուր-
ները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նո-
րից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի
հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայա-
կան կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ
ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալա-
տականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երի-
տասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից
բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Այդ,սա, դրանից , որը, նույնպես :

Արամ Ղանալանյանի «Ավանդապատում գրքից

. Գտի՛ր փոխադարձ դերանունները

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար
Վահան Տերյան

Դո՛ւրս գրիր անձնական դերանունները. կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

Նրանք ծաղիկների բուրմունքից արբել էին :
Մենք միասին գնացինք նրանց տուն :
Ինքը պատասխանեց դասը :
Իրենք դուրս եկան դասարանից :
Դուք շատ լավն եք :


 . Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1.
ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2.
համայն, սույն, միևնույն, ինչ
3.
այսպես, այդպես այնպես, որքան
4.
սա, դա, նույնտեղ, այնչափ




Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1.
միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2.
ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3.
որտեղ, քանի, ինչպես, ինչու
4.
իրար, որերորդ, քանիսը, այլ

. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1.
ով, ինչ, երբ, սույն
2.
ողջ, քանի, ինչու, որ
3.
որտեղ, քանի, ինչպես, ինչու
4.
իրար, որերորդ, քանիսը, այլ


Մայրենի


Խենթերի ու երազողների երկիրը
Խենթերի ու երազողների երկիրը շատ հեռու է երկիր մոլորակից այն գտնվում է տիեզերքի մութ անկյունում։ Ճիշտ է այն մութ անկյունում է գտնվում բայց այնտեղ մութ չէ։Այնտեղ հոգին ջերմացնող արև է շողում։ Խենթերի ու երազողների աշխարհում ամեն բան լավ է։ Մարդիկ իրենց երազանքները պատկերացնում են ու գնում են այդ երազանքների ետևից, գնում են ու հասնում իրենց երազանքին: Այնտեղ բոլորը խենթ են , և իրենց համար իրենց երազանքները ամեն ինչից կարևոր է ։ Նրանք այդ երազանքները դարձնում են իրենց կյանքը ։ Այնտեղ անընդհատ նոր երազանքներ են ծնվում և այդ երազանքներին  հասնելու մեծ ուժ է նրանց հետ ծնվում ։ Ես երկիր մոլորակում ապրող մարդկանց ևս խորհուրդ կտամ, որ իրենց երազանքին հասնելու համար անեն ամեն բան: Անեն անհնարինը բայց հասնեն իրենց երազանքին։



воскресенье, 20 мая 2018 г.

18.05.2018


18.05.2018
. Ավարտիր փոխադրությունը, ստուգիր, հրապարակիր բլոգում և ուղարկիր էլեկտրոնային հասցեով
.
Գրի՛ր գրադարանում ընթերցած ստեղծագործության մասին, ի՞նչ սովորեցիր ստեղծագործությունից

Լիոնարդո դա Վինչի
Վախը

Անտառում սարսափելի  իրարանցում էր բոլոր կենդանիները վախեցած էին :Շշուկներ էին պտտվում,թե անտառում հրեշ է հայտնվել : Անտառի բնակաիչները գնացին աղվեսի մոտ , և նրան գովաբանելով , խնդրեցին , որ նա գնա և պարզի թե ինչպիսին է այդ հրեշը :Աղվեսը շատ էր ոգևորվել և հեշտությամբ համաձայնեց այդ հրավերին :Բայց որքանել աղվեսը ոգևորվեր այդ խոսքերից, նա իր կաշին չեր վտանգի այդ գործը իրականցնելու համար :Այդ իսկ պատճառով նա դիմեց ճնճղուկին , իսկ ճնճղուկը համաձայնեց :Նա վախեցած բարձրացավ այդ ծառը և այդ կենդանու շողքը տեսնելուց նա այնքան վախեցավ ,որ արագ իջավ :Իջնելուց հոտ աղվեսը հավաքեց բոլոր կենդանիներին , և հայտարարեց , որ այդ կենդանին յոթ գլխանի մի դև է , իսկ կենդանիները վախեցած փախան անտառից :

Ես այսօր գրադարանում շարունակել եմ ընդերցել <<Մեծն Գեթսբին>>:Այս ստեղծագործությունը ինձ շատ է դուր գալիս :Ես  գրադարանում ընդերցել եմ գրքի չորրորդ հատվածը :Այդ հատվածում  հեղինակը պատմում է, որ Գեթսբիի տանը խնջույք էր և շատ մարդիկ կային :Այդ մարդիկ նրան քննադատում էին , և մեղադրում որոշ հանցանքների մեջ ,սակայն միևնույնն է այդ մեղադրանքների հետ մեկտեղ եկել էին Գեթսբիյի  տուն և մասնակցում էին խնջույքին :Մի օր էլ երբ արդեն հուլիսի վերջն էր , Գեթսբին գնում է իր հարևանի տուն և նրան իր գեղեցիկ մեքենայի ազդանշանով տանից դուրս համում: Երբ հարևանը դուրս է գալիս իր տանից տեսնում է  Գեթսբիյին իր այդ շքեղ մեքենայով : Գեթսբին նրան ընթրիքի է հրավիրում , իսկ երբ տեսնում է , որ հարևանը շատ զարմացած և հիացած նայում է այդ մեքենային ,  գեթսբին ասում է , որ նոր է գնել , և նրանք միասին այդ մեքենայով պետք է գնան ընթրելու : Շարունակությունը  չեմ պատմի դուք ինքներդ ընդերցեք և իմացեք շարունակությունը :

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...