суббота, 24 октября 2020 г.

Մեծագույն աղետներից

 Միջուկային զենքի հետեւանքները


Ելնելով հույժ գաղտնիության նկատառումից՝ անմարդկային այս փորձարկման մասնակիցների շրջանում ոչ մի ստուգում կամ հետազոտություն չանցկացվեց։ Ամեն ինչ թաքցվեց եւ լռության մատնվեց։ Մինչ այժմ հայտնի չէ, թե բնակչության շրջանում ինչքան մարդ տուժեց։ Տոցկի շրջանային հիվանդանոցի 1954-1980 թվականների արխիվները ոչնչացվել են։ "Մենք վերջին 50 տարվա ընթացքում մահացածների վերաբերյալ, ըստ ախտորոշման‚ քաղվածքներ կատարեցինք Սորոչինսկի զագսում։ Սկսած 1952 թվականից մոտակա գյուղերում չարորակ ուռուցքից մահացել է 3209 մարդ։ Պայթյունից անմիջապես հետո ընդամենը երկու մահվան դեպք գրանցվեց։ Ապագայում արձանագրվեց մահացությունների երկու բարձրակետ՝ առաջինը պայթյունից 5-7 տարի հետո, մյուսը՝ 90-ականներին։ Ստուգվեցին նաեւ պայթյունը վերապրած մարդկանց թոռների դիմադրողականությունը։ Հետազոտության արդյունքներն ապշեցնող էին. Սորոչինսկի երեխաների մեջ գրեթե բացակայում էին բնական պաշտպանիչները, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ։

Կարելի է ասել, որ պայթյունը վերապրած մարդկանց երրորդ սերունդը քաղցկեղի հանդեպ հակվածություն ունի", - ասում է Օրենբուրգի բժշկական ակադեմիայի պրոֆեսոր Միխայիլ Սկաչկովը։

Տոցկի մասնակիցներին ոչ մի փաստաթուղթ չի տրվել։ Միայն 1990 թվականին նրանց կարգավիճակը հավասարեցվեց չեռնոբիլցիներին։

Զինավարժության մասնակից 45 հազար զինվորականից ներկայումս ապրում են 2 հազարը։ Նրանց կեսն առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ է, մոտ 75 տոկոսը տառապում է սրտանոթային համակարգի հիվանդությամբ, այդ թվում՝ հիպերտոնիկ հիվանդությամբ եւ ուղեղային աթերոսկլերոզով։ Մոտ 21 տոկոսն ունի աղեստամոքսային հիվանդություն, 5 տոկոսը՝ չարորակ նորագոյացություններ եւ արյան հիվանդություն։

Տասը տարի առաջ Տոցկում՝ պայթյունի էպիկենտրոնում, դրվեց զանգ-հուշակոթող, որն ամեն տարի սեպտեմբերի 14-ին պետք է ղողանջի ի հիշատակ բոլոր այն մարդկանց, ովքեր տուժել են Տոցկի, Սեմիպալատինսկի, Նովոզեմելսկի, Կապուստին Յարսկի եւ Լադոժսկի զինափորձարանների ճառագայթահարումից։


четверг, 22 октября 2020 г.

Աղետներ

Առաջադրանք #1

  • Ի՞նչ է աղետը, որքանով է մարդու ներգործությունը մեծ աղետների առաջացման մեջ:

Աղետը պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում՝ իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ։ 

Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն) և մթնոլորտում : Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն։ Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են։

  • Բերել մեկ խոշոր տեխնածին և բնածին աղետի օրինակ (նկարագրել այն, նշել էկոլոգիական հետևանքները):

Ցունամի

Ցունամին բնական աղետ է, որի դեմ մարդն անզոր է: Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր: Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։ Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

  • Կարելի՞ է արդյոք կանխել  աղետները, կամ գոնե թե դրանց վատ հետևանքները: Բերել հիմնավոր փաստարկներ:

Մարդածին աղետները իհարկե կարելի է կանխել, բայց բնածին աղետները ոչ: Մարդածին աղետները լինում են մարդկանց շնորհիվ, և այն կարող է կանխել մարդը, եթե լինի ուշադիր բնության հանդեպ: Իսկ բնական աղետները մարդիկ միայն կարող են կանխատեսել, բայց կանխել՝ ոչ:

Առաջադրանք #2

Պատմության ամենամեծ աղետները ուսումնասիրում ենք Չեռնոբիլի օրինակով

Չեռնոբիլի ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին ՈՒկրաինական ԽՍՀ Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում։




Աշնանային մտորումներ

 Աշնանային մտորումներ


Կրկին աշուն է ՝ հոգին հանգստացնող , թողած վերքերը փոքր ինչ սփոփող ու չորացնող աշուն։ Այգում տերևները միմիյանց հերդ չտալով թափվում են ոտքերիս տակ։ Հեռանում են՝ լքում են ծառին,որը իրենց ողջ ամառ գուրգուրել էր ։Լքում են ծառին այնպես ինչպես դու ինձ լքեցիր սիրելիս՜։ Լքեցիր հիմար պատճառաբանություններով թե բա՝ տերևը հոքնել էր ծառից իսկ աշունը պատճառ էր, լքեցիր ինձ աշնանը ՜ ։ Ծառից փախչող , պոկվող, իրեն ոտքերիս տակ նետող տերևի նման լքեցիր ինձ։ Այգին լի է տերևներով , մռայլ գույներն են խաղում ամպիկների հետ։ Նրանց հիշեցնում իրար պինդ գրկած զույգերին ովքեր ողջ ամառ միասին էին, ովքեր ժպտում էին ծառի տակ միմիյանց գրկած։ Իսկ հիմա ՞ հիմա նրանք չկան , միասին չեն, լքել են այգուն ու միմիյանց։ Որոշները զոհվել են իրենց կեսերին միայնակ թողնելով , հավերջ աշնան թախծոտ մեղեդին թողնելով իրենց սիրելիների, իրենց սպասողների սրտում։ Հավերժ միասին լինելու խոստումով, որը անդռժելի էր ։ Աշնանային անձրևները լալիս են մեր փոխարեն։ Մեր չորացած վերքերի, քարացած սրտի և սառած աչքերի փոխարեն։Լալիս են որպես մխիթարանք կյանքի, որը չի շարունակվում այլևս, և նրանց ովքեր ապրում են ,շնչում բայց իրենց կյանքը ևս կիսատ մնաց։ Լալիս է աշունը մեզ հետ և ինչու ոչ ՝մեր փոխարեն։ 



Իսահակյանական օրեր

 Բանաստեղծությունների ընդերցում

Սաադիի վերջին գարունը 

Հետաքրքիր դեպք Իսահակյանի կյանքից



Ավետիք Իսահակյան

среда, 21 октября 2020 г.

Սաադիի վերջին գարունը

 Սաադիի վերջին գարունը

Պատմվածքը մի մարդու մասին էր , որը գիտակցում էր, եկել է իր կյանքի վերջին գարունը։Նա այդ ժամ իր կյանքի բոլոր լավ ու վատ պահերն էր հիշում, և այդ պահերը կարծես ֆիլմի ժապավենի նման անցնում էին իր աչկեիր առջևով։Բոլորիս կյանքում էլ լինելու է այդ վերջին եղանակը, և մինչ այդ եղանակին հասնելը պետք է այնպես ապրես որ չփոշմանես ոչ մի արարքիդ համար, չզղչաս որ ինչ֊ որ տեզ ինչ որ մի բամ կիսատ էս թողել։ Ապրես լիարժեք, այնպես ինչպես սիրտդ է ուզում։

Հետաքրքիր դեպք Իսահակյանի կյանքից

 Հետաքրքիր դեպք Ավետիք Իսահակյանի կյանքից, կապված իր միակ սիրո և իր կնոջ հետ


Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը (մտրակ) վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էդ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե. «Վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ»: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, «գտնել» չի կարողանում....

Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը (հանձնարարություն) և դառնալով նրան՝ ասում. «Հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ»: Իսահակյանը թե. «Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է»:

 

понедельник, 19 октября 2020 г.

Գրաբարյան օրեր

 

       «ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…»
…Թէպէտ եւ եմք ածու փոքր, եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, եւ զօրութեամբ տկար եւ ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի…:
(Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց )
Բառարան
ածու
-տնկարան. այստեղ` փոխաբերաբար` ժողովուրդ
յոլով-շատ
արութիւն-քաջություն. գործ արութեան-քաջագործություն

«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:

«ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ…»

Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հա´յր եւ Որդի´ եւ Սո´ւրբ Հոգի. անեղ եւ անմա´հ բնութիւն. արարի´չ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա´ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, անբաժանելի´ լոյս, միասնական սո´ւրբ Երրորդութիւն եւ մի´ Աստուածութիւն. Արարի´չ լուսոյ եւ հալածի´չ  խաւարի. հալածեա´ ի հոգւոյ իմմէ գլխաւար մեղաց եւ անգիտութեան. եւ լուսաւորեա´ զմիտս իմ ի ժամուս յայսմիկ` աղօթել քեզ ի հաճոյս եւ ընդունիլ ի քնէ զխնդրուածս իմ. ողորմեա´…:
Հա´յր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին. մեղայ յերկինս եւ առաջի քո. ընկա´լ զիս որպէս զանառակ որդին. եւ զգեցո´ ինձ զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա´…:
(Ներսէս Շնորհալի)

Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անե՛ղ և անմա՛հ բնություն, արարի՛չ հրեշտակների, մարդկանց և բոլոր արարածների. ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու քեզ այժմ հաճույքով ու ստանալու քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս
:


Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 

Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 

1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: 

Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:



Կոմիտասյան օրեր

  Կոմիտասի բանաստեղծություններ (իմ սիրելի թոփ հնգյակ

Սևակը Կոմիտասի մասին

Մեծերը Կոմիտասի մասին

Վարդապետի լռությունը

Հրաչյա Աճառյան. Հուշեր Կոմիտասի մասին 


Հրաչյա Աճառյան. Հուշեր Կոմիտասի մասին

Առաջարկում եմ կարդալ ՝ Հրաչյա Աճառյան. Հուշեր Կոմիտասի մասին


Վարդապետի Լռությունը

 Ֆիլմի հերոսը ժամանակակից գրող է , համալսարանի դասախոս ՝ Էդգար Նովենցին է։ Ով ցանկանում է Կոմիտաս վարդապետի մասին ֆիլմ ստեղծել։ Ֆիլմի հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրությունը, փարիզյան շրջանը , վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Ֆիլմը ստեղծվել է 2016 թ. ։ Կարծում եմ այս ֆիլմը պետք է դիտի յուրաքանչյուր հայ, քանի որ բոլորս պարտավոր ենք իմանալ Կոմիտասի կյանքի մասին գոնե որոշակի տեղեկություն։

Կոմիտասի բանաստեղծությունների թոփ հնգյակ

 Քո երազում


Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

Իմ երազում


Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Ես սիրեցի անփուշ վարդ


Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Աշուն օր


Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։


Սևակը Կոմիտասի մասին

 «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ...

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

Մեծերը կոմիտասի մասին

Մարտիրոս Սարյան

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝  պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...