вторник, 13 марта 2018 г.

Ծնունդդ շնորհավոր մեծ բանաստեղծ


Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրը,մենք գնացել էինք Չարենցի պուրակ:Մենք այնտեղ արտասանեցինք Չարենցի ստեղծագործություններից, պարեցինք մեր ավանդական պարերը: Բոլորս միասին քայլարշավով գնացինք Չարենցի տուն թանգարան,սակայն չկարողացանք մուտք գործել,քանի որ այնեղ ցուցադրություն էր: Բայց մենք չտխրեցին, քանի որ  ամեն տարի նրա ծննդյան օրը այցելում ենք նրա ոտուն թանգարան: Ծնունդդ  շնորհավոր մեծ բանաստեղծ: 

Ֆիզիկա


Լաբորատոր աշխատանք

Նպատակը. Նյութի կառուցվածքի վարկածի փորձարարական ստուգում։
Նյութերը բաղկացած են մասնիկներից,որոնց միջև արանքներ կան։Նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ։Վարկածների հավաստիությունը ստուգում են փորձերով։
Անհրաժեշտ սարքեր,նյութեր։
1-
Երկու սրվակ
2-
Կալյումի պերմանգանաթ(մառգանցովկա)
3-
Մանր ավազ
4-
Ջուր
5-
Սրվակների համար նախատեսված պատվանդան։

Փորձի ընթացք

Սրվակներից մեկի մեջ լցրեցինք կեսից շատ ավազ,մյուսի մեջ լցրեցինք նախօրոք պատրաստած կալյումի պերմանգանաթի լուծույթ։
Մինջև փորձ անելը,ես տեսա,որ երկու սրվակն էլ կեսից շատ են լցված,եթե մենք դատարկենք մեկը մյուսի, այն իմ կարծիքով չի թափվի։
Իմ ենթադրությանը ճիշտ էր,մեկը մյուսի վրա դատարկելով,ջուրը չթափվեց,իսկ դա վարկածի ապացույցն էր։Ջուրը տվյալ դեպքում ներծծվեց ավազի մեջ։Այդ պատճառով մեր փորձը հաջողվեց։


суббота, 10 марта 2018 г.

Մի բուռ տիեզերք

Մի բուռ տիեզերք


Մայր մի բառ,բայց այդ մի բառի մեջ կա մի ողջ ջերմություն, կա մի ողջ տիեզերք:Մայրը ամենալավ ընկերն է,ամենալավ խորհրդատուն,նրա մեջ կարող ես գտնել մի ողջ կյանք: Մայրը մի սուրբ է,որին պետք է սրբացնես: Պետք է մայրիկիկդ սիրերս ու հարգես, քանի որ այս կայքնում միային ծնողներդ են քո մասին իրոք մտածում:Միայն նրանք են քո կողքին լինում և ուրախ , և թե տխուր պահերին:Մայրս կարծես արևի դեմ մի ճրագ լինի:Երբ տխուր եմ լինում այդ ճրագն է ինձ ուրախացնում, նա է ինձ սատար կանգնում:Նա է իմ մթության միջի միակ լուսինը:Նա է իմ խավարի միակ ճրագը, լույսը: Մի նեղացրեք մորը երբեք,նա շատ սուրբ է, նա մեզ միշտ ներել է, մեր ամեն արած սխալը մեզ բացատրել է ու ներել:Եվ ինչպես ասում է ` Օ.Բալզակը Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի:
Եղիշե Չարենց` Զավակներ շատ կունենաս, բայց մայրը մեկն է:

вторник, 6 марта 2018 г.

Մայրենի

Գարնանային տրամադրություն 

Գարունը եկավ՝ իր հետ բերելով սեր , երջանկություն , թարմ կյանքի բույր։ Գալիս են գեղեցիկ , պայծառ օրերը։ Եկավ գարնանային գեղեցիկ տրամադրությունը , երբ ուզում ես զգալ գեղեցիկ ծաղիկների բույրը , զգալ գեղեցիկ օրվա բույրը։ Կյանքը եռում է մարդկանց սրտերում , մարդիկ ցանկանում են գտնել իրենց սերը , գտնել իրենց կյանքի կեսին , իրենց կյանքի միակ ծաղկին։ Իսկ երբ անձրև է գալիս, մարդիկ կարծես հանգստանան , նրանց հոգիները կարծես ազատվեն ձմեռվա տխրությունից:Աշխարհը փոխվում է անձրևից հետո, և թվում է,որ կյանքիդ ամենավատ պահերը անձրևը ջնջեց և տարավ:Եվ դուրս եկավ քո կյանքի ծիածանը՝ իր հետ բերելով նոր գույներ:

понедельник, 5 марта 2018 г.

Պատմություն


Փետրվարի առաջադրանքներ
Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին-20-րդ դարի սկզբին թեման.
ա/ Հայկական մշակույթի վերելքը: Կրթություն
բ/ Գիտություն /Բնական գիտություններ: Հայագիտություն/
գ/ Գրականություն
դ/ Մամուլ
ե/ Արվեստ և ճարտարապետություն /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 153-168/.
Ներկայացրե՛ք Բնական գիտությունների և Հայագիտության ներկայացուցիչների և նրանց աշխատություններից կամ կատարած աշխատանքներից, գյուտերից /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Բնական գիտություններ
Քիմիկոս-Հակոբ Չամչյան ,  Նա համարվում է ժամանակակաից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը:
Բժշկություն-Հայ բժիշկ Մարգար Առուստամովը Աստրախանում բռնկված խոլերայի ժամանակ անգնահատելի օգնություն է ցուցաբերել  և պայքարել համաճարակի տարածման դեմ:
Աստղագիտութունայս բնագավառում հռչակ  է  ունեցել վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը:

Թվարկե՛ք այդ շրջանի հայտնի բանաստեղծ-գրողների և նրանց ստեղծագործություննեից: Սովորե՛ք ձեր նախընտրած բանաստեղծի ստեղծագործություններից և ներկայացրե՛ք դասարանում /Հարցի առաջին մասը՝ գրավոր, երկրորդ մասը՝ բանավոր, դասագիրք և այլ աղբյուրներ, Հայ գրականություն/.

Միքայել ՆալբանդյանՌափա­յել Պատկանյան, Րաֆֆի, Նար-Դոս, Շիրվանզադե, Հովհաննես Թումանյան, Դանիել Վարուժան, Վահան Տերյան և ուրիշներ:
Օրինակ Վահան Տերյանը հայտնի է այս բանաստեղծությունների շարքով:

Մթնշաղի Անուրջներ
Ես այս բանաստեղծությունների շարքից շատ եմ սիրում այս բանաստեղծությունը:

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ
Ու ողջ կյա՛նքդմի անսահման քաղցր նինջ...

Թվարկե՛ք Արվեստի՝ ստորև նշված ճյուղերի ներկայացուցիչների և նրանց ստեղծագործություններից /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Արվեստի ճյուղեր՝

ա/ Կերպարվեստ

Հ. Այվազովսկին , Վ. Սու­րենյանցը , Գ. Բաշինջաղյանը , Մ. Սարյանը ,                                   Փ. Թերլեմեզյանը, Ե. Թադևոսյանը և  այլոք:
Օրինակ՝ Հ. Այվազովսկին շատ լավ  նկարիչ է:Նրա աշխատանքները մինև օրս էլ սիրվում է մարդկության կողմից:
բ/ Թատրոն
Կոստանդո Պոլսում  Հակոբ Վարդովյանի գլխավո­րությամբ 1868 թ. ստեղծվում է նոր թատերական կազ­մակերպություն, որը հանդես էր գալիս հայերեն ու թուրքերեն ներկայացումներով:

գ/ Երաժշտւթյուն
Արմեն Տիգրանյանի «Անուշ  օպերան, Տիգրան Չուխաջյանը հիմնադրեց հայ օպերայի
արվեստը: Նրա «Արշակ Բ օպերան հայ օպե­րային ժանրի առաջին ստեղծագործությունն է:Որը ստեղծվել է 1868 թվականին:
դ/ Ճարտարապետություն.
Գ. ՏերՄիքելյանը , Հ. Քաջազնունին և այլոք: Նրանց կառուցած շեն­քերը բարձր մակարդակի և նուրբ ճաշակի շնորհիվ այսօր զարդա­րում են Թբիլիսիի կենտրոնը:

Փետրվարի 12-16
Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Մայիսյան փառահեղ հերոսամարտերը՝ Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերը, Պատմական նշանակությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 146-152/

Քանի որ այս տարի լրանում է Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ՝ պատրաստե՛ք նյութ «Մայիսյան հերոսամարտեր-100 խորագրով /Աղբյուրներ՝ «Հայոց պատմություն, նորագույն ժամանակաշրջան /1918-1945 թթ./, հ. 4-րդ, Գիրք 1-ին, Վ. Բարխուդարյան և ուրիշներ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, «Զանգակ 97»-Երևան, 2010…«Հայկական հարց» հանրագիտարան և այլն/






Փետրվարի 5-9
Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայոց մեծ եղեռնը: Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915 թվականին /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 122-133/

Ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն: Համառոտ ներկայացրեք՝ ե՞րբ, ինչու՞, որտե՞ղ, ու՞մ կողմից և այլն /գրավոր, այլ աղբյուրներ/

1988–90 թթ-ին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում ադրբեջանցիների իրագործած հայերի կոտորածներն ու տեղահանությունը ցեղասպանության գործողություններ են և համապատասխանում են ՄԱԿ-ի Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին 3 կետերին:


Սերբերի ցեղասպանություն 1941-1945 թթ-ի սերբերի կոտորածն է  Խորվաթիայում՝ Անտե Պավելիչի ֆաշիստամետ վարչակարգի օրոք զոհվել է մոտ 700 հզ. մարդ

Քհմերների ցեղասպանություն 1975- 1979 թթ-ին Կամբոջայում՝ Պոլ Պոտի դաժան վարչակարգի օրոք, Կարմիր քհմերների կազմակերպության՝ սեփական ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 3 մլն մարդ:

Ռուանդայի ցեղասպանություն 1994 թ-ին Ռուանդայում, իշխանությունների ցուցումով, ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումների իրագործած թութսիների և չափավոր հուտուների կոտորածն է ավելի քան 800 հզ. Մարդ:

Ապարտհեյդ – Ցեղասպանության յուրահատուկ դրսևորում էր ապարտհեյդը   Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1948–94 թթ-ին եվրոպական ծագում չունեցող բնակչության համար առանձնացված էին հատուկ ապրելավայրեր ռեզերվուար, որտեղ սահմանված կարգի խախտումը համարվում էր քրեորեն պատժելի

Վեր հանե՛ք 1915 թ. ինքնապաշտպանական մարտերի պատմական նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Վանում պաշտպանների հաղթանակի շնորհիվ Վասպուրականում կարողացավ որոշ ժամանակով գոյություն ունենալ ազգային տեղական իշխանություն, որը ապագա անկախության նախատիպն էր:ժամանակով գոյություն ունենալ ազգային տեղական իշխանություն,որը ապագա անկախության օրինակ էր:

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...