Գարնանային տրամադրություն
Գարունը եկավ՝ իր հետ բերելով սեր , երջանկություն , թարմ կյանքի բույր։ Գալիս են գեղեցիկ , պայծառ օրերը։ Եկավ գարնանային գեղեցիկ տրամադրությունը , երբ ուզում ես զգալ գեղեցիկ ծաղիկների բույրը , զգալ գեղեցիկ օրվա բույրը։ Կյանքը եռում է մարդկանց սրտերում , մարդիկ ցանկանում են գտնել իրենց սերը , գտնել իրենց կյանքի կեսին , իրենց կյանքի միակ ծաղկին։ Իսկ երբ անձրև է գալիս, մարդիկ կարծես հանգստանան , նրանց հոգիները կարծես ազատվեն ձմեռվա տխրությունից:Աշխարհը փոխվում է անձրևից հետո, և թվում է,որ կյանքիդ ամենավատ պահերը անձրևը ջնջեց և տարավ:Եվ դուրս եկավ քո կյանքի ծիածանը՝ իր հետ բերելով նոր գույներ:
Комментариев нет:
Отправить комментарий