среда, 20 декабря 2017 г.

Մայրենի

. Ընթերցի՛ր Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքը։  
. Մի քանի  նախադասությամբ ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն։
Պատմվածքը մի տղայի մասին էր,որին մոռացել էին խանութի մուտքի դռան մոտ: Իսկ այդ տղան խելոք-խելոք սպասում էր իր հայրիկին,սակայն հայրը չէր վերադառնում:Տղան երբ արդեն շատ էր մրսում մտավ այդտեղ և հարցրեց, թե ուր է իր հայրիկը:Սակայն այնտեղ ոչ ոք էլ նրա հայրը չէր:Բարմենը նրան ասաց,որ չի կարելի այստեղ մնալ,որ վտանգավոր է նրա համար: Նրան դուրս հանեց,իսկ հետո երբ արդեն տղան շատ էր մրսում նա ներս բերեց տղային, և փորձեց նրանից տեղեկություն ստանալ իր  ծնողների մասին,թե որտեղ են նրանք ապրում,որպեսզի կարողանար նրան իր տուն տանել: Սակայն տղան չէր հիշում: Անցավ որոշ ժամանակ հայրը դեռ չէր եկել,և ինձ թվում է թե էլ երբեք էլ չի գա նրա ետևից: Հետո բարմենի աշխատանքային ժամը ավարտվեց, իսկ տղան իրեն լավ էր զգում այդտեղ և քնել էր:Երբ վեր կացավ արդեն նրանց գնալու ժամանակն էր, եկել էր բարմենին փոխարինողը: Տղան և բարմենը դուրս եկան,սակայն տղան չէր հիշում,թե որտեղ է իր տունը: Նա գնաց բարմենի տուն,սակայն այդքան էլ չէր ցանականում ,գնալուց լաց եղավ կամացուկ,սակայն հետո երբ հասան, նա իրեն արդեն լավ էր զգում: Իսկ իր հայրը այդպես էլ չեկավ:
 
.
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Անհասկանալի բառեր չկային:
.
Դու՛րս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները և գրի՛ր, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։
                                                                                                                                   
-Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնսլ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկի:
-Նրանք սկսեցին բարձրանալ ինչոր ձյունածածկ աստիճաններով, և տղայի բարեկամն ասաց.
-Այ էստեղ ենք մենք ապրում: Հիմա տաք ճաշ կուտենք, ու դու կպառկես քնելու, մինչև վաղը հայրիկդ գա ու քեզ տանի տուն:
-Երբ կգա, - ասաց տղան:
-Առավոտյան, ասաց նրա բարեկամը:
-Երբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Ինձ դուր եկավ այս հատվածը,քանի որ այն ցույց է տալիս բարմենի հոգատարությունը, խիղճը, նրա օգնելու ցանկությունը: Նա այդ տղային պահեց և ընդունեց,որպես իր հարազատ:


Դասարանում

Լուսավորիր աշխարհը  քո զորավոր ներկայությամբ

Երբ դու ներկա ես, պետք է այնպես անես , որ մարդիկ քեզ հարգեն , սիրեն, երբ ներկա չլինես պետք է զգան քո բացակայությունը ։ Պետք է դու այնքան լավ մարդ լինես, որ տխրեն քեզ կորցնելու համար։ Մարդը պետք է սիրի աշխարհը, իր կյանքը , քանի որ դու մեկ անգամ ես ապրում և պետք է վայելես աշխարհը , պետք  է չնկճվես դժվարություններից , այլ պետք է դա ընդունես Աստծո կողմից քեզ ուղարկված փորձություն, որը  քեզ ավելի կուժեղացնի և դու ավելի լավ փորձ կունենաս կյանքի, այն պետք կգա հետագայում։ Միշտ պետք է սիրով նայել կյանքին , պետք է սիրել կյանքը , քանի որ այն քեզ շատ դասեր է տալիս  ,  և մարդ ավելի լավ է հասկանում այն ։

Մայրենի

. Կարդա՛ ստեղծագործությունը
.
Իմացի՛ր, թե ով էր Սուրբ Նիկողայոսը (կարող ես օգտվել այս նյութից)
.
Մի քանի նախադասությամբ կարծիքդ գրիր ստեղծագործության մասին


Ինձ այս ստեղծագործությունը շատ դուր եկավ:Ստեղծագործության ասելիքն այն էր, որ երբ ոչ մի հույս չես ունենում որ լավ բան կլինի,կամ որ ինչ որ լավ արարքդ կգնահատվի, այն հասնում է Աստծուն և Աստված քեզ փոխհատուցում է:Այս ստեղծագործությունը մարդկանց ուզում է հասկացնել,որ երբ փակվում է մի դուռը, որոշ ժամանակ անց կբացվի ավելի լավ դուռ: 

Մայրենի

. Կարդա՛ «Ի՞նչն է հանճարին դարձնում հանճար» հոդվածը:
.
Մի քանի նախադասությամբ քո վերաբերմունքը գրիր թեմայի վերաբերյալ:


Ես հասկացա որ ,հենց այնպես չեն դառնում  հանճար:Նրանք հանճար են դառնում երբ նրանց ուշադրություն չեն դարձնում , ունենում են մի շարք հիվանդություններ , կամ էլ դժվար  մանկություն: Այդ ժամանակ Աստված տալիս է նրանց մեծ ուժ ու գիտակցություն , որ պայքարեն ու հասնեն բարձրունքների : Այդ մարդիկ փոքր տարիքից տարբերվում եմ մյուսներից : Աստված սկզբում նրանց փորձության է ենթարկում, հետո տալիս այն կարողությունները ,որը սովորական մարդը ի զորու չէ: 

Մայրենի

 Կարդա՛ Դինո Բուցատիի «Խեղճ երեխա» ստեղծագործությունը
Խեղճ երեխա: Դինո Բուցատի
Մի զբոսայգում  երեխաների  խմբերը  պատերազմ են խաղում:
Նրանցից շատերը շիկահեր են, վարդագույն մաշկով, կապույտ աչքերով: Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինումնրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:
Ի վերջո, ցեխակոլոլ, կոտրված խաղալիք-հրացանով, հարթ ու սև մազերով տղեկը ապաստան է գտնում  մոր մոտ:
-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:
Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտփորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:
Ամբողջ դառը մենակությունը  փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր  բառերով արտահայտել:
Մի վայրկյանով,-ու դա եղավ վերջին անգամը,-նա դարձավ մեղմ, քնքուշ ու տառապող երեխա, որը չէր հասկանում, թե ինչու, ու իրեն շրջապատող աշխարհից մի քիչ լավ բան   էր  խնդրում:
Բայց դա մի պահ եղավ միայն:
-Դե արի, Դոլֆի,  շորերդ փոխիր,- բարկացկոտ ասաց մայրն ու նրան  թափով քարշ տվեց  տուն:
Այդժամ, երեխան նորից սկսեց անզուսպ հեկեկալ, նրա դեմքը հանկարծ դարձավ տգեղ, մի անողոք հաստատակամություն ծամածռել էր նրա բերանը:
-Կրակ ու պատիժ են էս էրեխեքը,-բացականչեց մյուս կինը՝հրաժեշտ տալով.

«Ցտեսություն, տիկին Հիտլեր:

. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Անհասկանլի բառեր չկան:
.
Դուրս գրիր այն տողերը, որտեղ երևում է, որ երեխային նեղացնում էին խաղի ժամանակ:
Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինումնրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:

.
Ո՞ր խոսքերն էին, որ սփոփեցին, մխիթարեցին երեխային: Դուրս գրիր դրանք:
-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:


.
Ի՞նչ զգաց երեխան այդ սփոփող խոսքերից: Դուրս գրիր այդ տողերը:
Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտփորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:
Ամբողջ դառը մենակությունը  փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր  բառերով արտահայտել:

.
Մի քանի նախադասությամբ կարծիքդ հայտնիր երևույթի, կատարվածի վերաբերալ
Իմ կարծիքով չի կարելի փոքրիկ երեխայի հետ այդպես  վարվել,քանի որ նա շատ շուտ է վախենում և սկսում է լաց լինել: Այդ փոքրիկ երեխայի մայրը շատ կոպիտ խոսեց երեխայի հետ,իսկ երեխան ազդվեց իր մայրիկի ասածներից  , և սկսեց լաց լինել:Փոքրիկ երեխաների հետ նուրբ և հանգիստ պետք է խոսես, պետք է նրան բացատրես,որ այդպես չի կարելի, այլ ոչ թե նրան քաշ տալ ետեևից այնպես, որ երեխան սկսի լաց լինել:
.
Ինչպե՞ս կավարտեիր ստեղծագործությունը:
Երբ նրանք հասան տուն , մայրը գրկեց փոքրիկին ու ջերմ-ջերմ համբուրեց: Նա էլ չնախատեց տղային, որովհետև  զգացել էր իր կոպիտ վարվելաձևը :Զգույշ հանեց նրա կեղտոտ  շորերը , և լվացացրեց: Երեկոյան արդեն ժպիտով էին հիշում առավոտյան կատարվածը : Տղան իր փոքրիկ ձեռքերով  ամուր գրկել էր մորը,մայրն էլ գիրկն էր առել տղային :

.
Ի՞նչ վերնագիր կտայիր:

Սևուկը

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...