Աղվեսն ու արագիլը ընկերացան:Մի օր ահա աղվեսն որոշեց հյուրասիրել արագիլին և գնաց նրան հյուր կանչելու:
-Համեցեք սանամեր,համեցիր հարգելիս ես քեզ կհյուրասիրեմ.-Արագիլը գնաց աղվեսի մոտ:Աղվեսը մանի էր եփել և լցրել տափակ ափսեի մեջ:Հյուրասիրեց նա և ասաց.
-Համտեսիր սանամեր,համտեսիր հոգյակս,ինքս եմ պատրաստել:
Արագիլը կտկտացրեց ափսեն,կտկտացրեց,բայց բերանը ոչինչ չնկավ:Իսկ աղվեսը այդ ժամանակ ուտում էր և լիզում իր ափսեն:Հետո ասաց.
-Կներես սանամեր այլևս ոչինչ չունեմ քեզ հյուրասիրելու:
-Շնորհակալ եմ,և սրա համար սանամեր:Հաջորդ օրը աղվեսը եկավ արագիլին հյուր:
Արագիլը մածնաբրդոշ էր պատրաստել և լցրել էր նեղ բկով կուժի մեջ:Դրեց կուժը սեղանին և ասաց:
-Կեր սանամեր,ուրիշ ոչնչով չեմ կարող քեզ հյուրասիրել:Աղվեսը սկսեց պտտվել կուժի շուրջը,մեկ աջ մեկ ձախ,հոտոտեց,բայց ոչինչ բերանը չընկավ գլուխը չէր մտնում կուժի մեջ:Իսկ այդ ընթացքում արագիլաը ամբողջը կերավ և վերջացրեց:
-Մի նեղանա ինձանից սանամեր,ուրիշ ոչինչ չունեմ,որ հյուրասիրեմ:
Աղվեսը ազդվեց և ամաչեց:Հասկացավ,որ ինչ տաս այդ ել կստանաս:Այդ օրվանից մինչ օրս աղվեսն ու արագիլը ընկերություն չեն անում:
Комментариев нет:
Отправить комментарий