четверг, 29 ноября 2018 г.

Պատմություն


Աճառյան Հրաչյա

Հ. Աճառյանի կիսանդրին Երևանում` իր ապրած տան դիմաց
Լեզվաբան, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը
հեղինակ է մոտ 200 աշխատությունների, որոնք ընդգրկում են
հայերենագիտության գրեթե բոլոր բնագավառները: Հայոց լեզվի պատմությունն ու հայ բարբառագիտությունը՝ որպես գիտության առանձին բաժիններ, ձևավորվել են նրա աշխատությունների շնորհիվ:

Հրաչյա Աճառյանն ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, սովորել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա՝ Ստրասբուրգում: 1898–1923 թթ-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում, 1923 թ-ից՝ Երևանի պետական համալսարանում:
Լեզուներ սովորել է պատանեկան հասակից. տիրապետել է հունարենին, եբրայերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իտալերենին, պարսկերենին, գիտեր լատիներեն, սանսկրիտ և այլ լեզուներ: Լազերեն սովորել է մի ծերունի լազից, գրել է այդ լեզվի քերականությունը, ուսումնասիրությունը 1897 թ-ին ներկայացրել է Փարիզի լեզվաբանական ընկերությանը և 21 տարեկանում ընտրվել այդ ընկերության անդամ:
Աճառյանը գրել է «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (1952–71 թթ.) բազմահատոր աշխատությունը, որը եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանական գրականության մեջ: Աշխատության մեջ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկություններն աշխարհի բազմաթիվ լեզուների և հատկապես հայերենի քերականական կառուցվածքի զարգացման ու փոփոխությունների մասին:
Շուրջ 40 տարի աշխատել է նախադեպը չունեցող «Հայերեն արմատական բառարանի» (1926–35 թթ., 7 հատորով, 2-րդ հրատարակություն, 1971–79 թթ., 4 հատորով) ստեղծման վրա, «Հայերեն արմատական բառարանի» մասին ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն ասել է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»:
Աճառյանը հայ բարբառների գիտական դասակարգման հեղինակն է: Բարբառագիտական կարևոր հետազոտություններից են նրա «Հայ բարբառների դասակարգումը» (1909 թ.), «Հայ բարբառագիտություն» երկերը (1911 թ.), «Հայերեն գավառական բառարանը» (1913 թ.):
Հայագիտության համար արժեքավոր է Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (1942–62 թթ., 5 հատորով), որտեղ հավաքված և ուսումնասիրված են V–XX դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները: «Հայոց լեզվի պատմություն» (1940–51 թթ.) երկհատոր աշխատության մեջ  քննել է հայերենի ծագման ու պատմական զարգացման ընթացքը: Աճառյանն ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը. գրել է «Ս. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը» (1907 թ.), «Հայոց գրերը» (1928 թ.) աշխատությունները:
Աճառյանը բացառիկ բարեխղճությամբ կազմել է տարբեր վայրերում պահվող հայոց հին ձեռագրերի ցուցակները, զբաղվել է նաև հայ գրականության և հայոց պատմության հարցերով: Նրա ուսումնասիրությունները  հայագիտության յուրատեսակ համալսարան են:


Գենետիկա

среда, 28 ноября 2018 г.

Ստեղծագործական Աշխատանք


Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ:
1.ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ:

Մտքերս գլխումս նորից ծփում են , որովհետև գիշեր է։ Գիշերը հիշողությունները այցելում են ինձ և ես նորից վերապրում եմ այդ ամենը ։ Վարագույրի ետևից մշուշն է դուրս գալիս , և թափանցելով հոգուս մեջ այն անկենդան է դարձնում ։ Գիշերը հոգիս մեկ անկենդան թափառում է մեկ էլ բարձր ջերմությունից բղավում ։ Բղավում է գիշերվա վրա , քանի որ հիշողությունների պատճառով հոգիս մասնատվել է ։ Բղավում է հոգիս ողջ գիշեր , իսկ երբ վարագույրների արանքից նշմարվում է արևի շողերը հոգիս հանդարտ փակվում է մարմնիս բանտում ։

воскресенье, 25 ноября 2018 г.

English


I’m Lia. I’m  a 13 year old student at«Mkhitar Sebastatsi Educomplex.
I love the fact that at my age other teenagers.With I watch movies more interesting to read books, listen to music. I also like to create. I write a beautiful essay topics that excite me and I try to find solutions to these topics. I forgot to describe, I have green eyes, dark hair chanson in the Future, with a very dream to have one, but less dream-goal is a society ideal man niya.I Want to become a lawyer.

Գրականություն



«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» վերնագիրն արտահայտում է ստեղծագործության բուն իմաստը:


Չեմ կարողացել,չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա

Չեմ կարողացել չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա։ Սա կարծրատիպ է , որը մենք ենք սերմանել մեր մեջ, երբ կյանքում հանդիպել ենք ինչ֊որ խնդրի որի պատճառով մեզ <<պարտված>> ենք համարել ։ Բայց այդ խնդրի լուծումը ավելի պարզ է քան թվում է ։ Բայց մեր <<պարտությունը>>, մեզ ստիպում է ետ կանգնել այդ խնդրի լուծումը գտնելու հնարավորությունից։ Չեմ կարող չկա, կա չեմ ուզում , քանի որ մարդը ամեն բան էլ կարող է , եթե լինի ցանկություն , եթե լինի կամքի ուժ և չլինեն մեր ստեղծած հիմար կարծրատիպերը , ոչ մի խնդիր էլ անլուծում չի մնա ։ Մենք պետք է պարզապես հավատանք մեր ուժերին և ընկնելուց հետո չդադարենք բարձրանալը , քանի որ նույն տեղում մնալ չի կարելի ։ Պետք է փորձենք այնքնա մինջև որ ստացվի , իսկ երբ ստացվի առաջ գնանք և մյուս խնդիրների լուծումներն էլ տանք , քանի որ այդ խնդիրները մենք ենք ստեղծում մեր կյանքում և հենց մենք էլ պետք է լուծենք:

Օքսիդներ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (էջ 17)
1. Օքսիդներ են կոչվում երկու տարրից կազմված այն բարդ անօրգանական նյութերը, որոնցից մի տարրը թթվածինն է՝ -2 օքսիդացման աստիճանով: Պերօքսիդները նյութեր են որոնք պարունակում են պերօքսո խումբ —О—О—: Պերօքսիդներում թթվածինը ունի -1 օքսիդացման աստիճան: Պերօքսիդները լինում են օրգանական և անօրգանական:
 2. Ածխածնի (IV) օքսիդ, ֆոսֆորի (V) օքսիդ, ազոտի (II) օքսիդ;
3. Հիմնային օքսիդներ – BaO, K2O, CaO,
Թթվային օքսիդներ – SO3, Mn2O7,
Երկդիմի օքսիդներ – ZnO, Al2O3,
K2O,  SO2, MnO2, SiO2, N2O5, CO, CO2, N2O, CrO3
4. 2Li + O2 –> 2LiO
2Ba + O2 –>2BaO
4P + 5O2 –> 2P2O5
2Al + Cr2O3 –> Al2O3 + 2Cr
Na2O + HCl –> NaCl + H2O
BaO + H₂SO₄ –> BaSO₄ + H₂O
Na2SO3 + 2HCl –> SO2 + 2NaCl + H2O
CrO + CO –>Cr + CO2

Պատմություն

вторник, 20 ноября 2018 г.

Հայոց լեզու


Դասարանում
20.11.2018
Ո՞ր բառում է հնչյունների և տառերի քանակը հավասար:

Աներևույթ – 8 տառ, 9 հնչյուն

Եղերերգ – 7 տառ, 8 հնչյուն

Ամենաերկար – 10 տառ, 11 հնչյուն

Միջօրե – 6 տառ, 6 հնչյունբառերում է

Վրաերթ – 6 տառ, 8 հնչյուն

Արկղ – 4 տառ, 5 հնչյուն

Աստղ – 4 տառ, 5 հնչյուն

Տրված բառերից քանի՞սն են սկսվում բաղաձայն հնչյունով:

Էություն, երազ, Եվրոպա, ովքեր, ելակ, որովայն, ոզնի,  վճռորոշ, հնաոճ:

Քանի՞ վանկ ունեն տրված բառերը:

Մկան – 2 վանկ

Աստղիկ – 2 վանկ

Հարսնյակ – 2 վանկ

Սպի – 2 վանկ

Էինք – 2 վանկ

Երբևէ – 3 վանկ

Վայրէջք -2 վանկ

Անարև – 3 վանկ

Ծանր – 2 վանկ

Հուսաբեկ – 3 վանկ

Բժիշկ – 2 վանկ

Արջաորս – 3 վանկ

Ենթաորովայնային – 7 վանկ

Քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա զարմանալիորեն, բերդակալ, մաքրամաքուր, կիրակնօրյա բառերում:

Զար-մա-նա-լի-ո-րեն – 4 բաց, 2 փակ

Բեր-դա-կալ – 1 բաց, 2 փակ

Մաք-րա-մա-քուր – 2 բաց, 2 փակ

Կի-րակ-նօր-յա – 2 բաց, 2 փակ

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...