19.11.2018
Դասարանում
1.Վանկ
Այն հնչյունը կամ հնչյունախումբը,որն արտասանվում է մեկ շնչով կոչվում է ՎԱՆԿ։Յուրաքանչյուր վանկում պարտադիր պետք է լինի ձայնային հնչյուն,որը կոչվում վանկարար հնչյուն։ Վանկերը լինում են ԲԱՑ,ՓԱԿ և ԳԱՂՏՆԱՎԱՆԿ։
Ձայնավորով վերջացող վանկը կոչվում է ԲԱՑ վանկ։Օրինակ՝ Ա-ռու,
կա-տու,մու-րա-բա։
Բաղաձայնով վերջացող վանկը կոչվում է ՓԱԿ վանկ։Օրինակ՝
կար-միր, գըտ-նել։
Լսվող,բայց չգրվող Ը ունեցող վանկը կոչվում է ԳԱՂՏՆԱՎԱՆԿ։ Օրինակ՝
գը-րել,խը-մել։
Բառերը լինում են ՄԻԱՎԱՆԿ և ԲԱԶՄԱՎԱՆԿ։Միավանկ բառեր՝ Օձ,հաց,շուն,տուն։Երկու և ավելի վանկերից կազմված բառերը կոչվում են բազմավանկ։Օրինակ՝ դասարան,պատուհան։
Տեքստը գրել վանկերի բաժանելով։
Հա-զար չորս հար-յուր հի-սուն-մեկ թը-վա-կա-նին փոքր Ասիա
ու-ղարկ-ված ծըպ-տյալ
սուր-հան-դակը Սուլ-թան-ի ա-վագ որ-դուն բե-րում է մի լուր։
Խմորագունդ՝ խ-մո-րա-գունդ,
պեր-ճա-շուք, ձեռ-նա-րտ։
Շեշտ
Բառի մեջ որևէ ձայնավորի արտասանության ուժեղացումը կոչվում է շեշտ։Հայերենումը շեշտը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա։ Եթե բառին ավելանում են վերջածանցներ,վերջավորություններ ապա շեշտը տեղափոխվում է վերջին վանկ։Օրինակ՝ գի՛ր,գրի՛։Այսինքն՝ հայերենում շեշտը կայուն շարժական է։ Այս ընդհանուր կանոնից կան շեղումներ.
Առաջին՝ չի շեշտվում վերջին վանկի գրվող կամ չգրվող Ը հնչյունը։
Օրինակ՝
Գի՛րքը գի՛րքս
Սի՛րտը- սի՛րտս
Օրինակ՝Մի քանի բառերում շեշտը ավանդաբար դրվում է ոչ՛ վերջին վանկի ձայնավորի վրա։
Գո՛նե
Գու՛ցե
Մա՛նավանդ
Նա՛մանավանդ
Իհա՛րկե
Մի՛միայն
Օտար լեզուներից փոխառված բառերը եթե գործածվում են ուղիղ ձևով,շեշտը դրվում է ոչ վերջին վանկի ձայնավորի վրա։
Պու՛շկին
Ա՛նգլիա
Լե՛րմոնտով
Այս կարգի բառերը հոլովվելու դեպքում շեշտվում է վերջին բառը։
Ռադի՛ո
Քի՛միա
Ֆի՛զիկա
Մաթեմա՛տիկա
Որտե՛ղ որ
Չէ որ՛
Փո՛քր ինչ
Комментариев нет:
Отправить комментарий