пятница, 28 февраля 2020 г.

Հետաքրքիր պատմություն Թումանյանի մասին

Քչերը գիտեն, որ Թումանյանի սիրտը գողացել էր նրա որդին: Երբ Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը, դիահերձման ժամանակ Թումանյանի որդի Արեգը, բժիշկներից խնդրել էր Թումանյանի սիրտը: Դրանից հետո նա նամակ է գրել իր մյուս եղբորը.
«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:
Երկար ժամանակ հարազատները պահում էին այն իրենց առանձնատանը: Մի օր Իսահակյանը գալիս և հյուրընկալվում է Թումանյանի տանը: Նա պետք է քներ հենց Թումանյանի սենյակում: Առավոտյան նա ասաց, որ չի կարողացել քնել՝ պատճառը Թումանյանի սիրտն էր: Դրանից հետո Թումանյանի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:  1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում:

Թումանյանի վիշտը

Թումանյանի վիշտը
1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը նամակ է ստանում, որտեղ գրված էր, որ եղբայր Արտիկը մահացել է: Նամակում գրված էր «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թումանյանի հայրը օրերով չէր հանգստանում, փակվում էր սենյակում ու ժամերով նայում էր որդու դիմանկարին, սպասում՝ գուցե հետ վերադառնա: Անցնում է ժամանակ, թվում էր թե ամեն բան ավարտվել է, բայց նորից նամակ եկավ: Այս անգամ Թումանյանի մյուս եղբայրն էր մահացել: Հենց այս տարիների ընթացքում էլ Թումանյանը սկսեց գրել իր քառյակները՝ որպես հոգու հանգստություն:

вторник, 25 февраля 2020 г.

Պապ թագավոր

Պապ թագավոր

374 թ.

Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը,

չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:


Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները:

Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:

Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից:

Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը:

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:

Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:

Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել:

V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:

Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

Կարդում եմ Թումանյան

понедельник, 24 февраля 2020 г.

Իմ Թումանյանը

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետոԻ՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:
Իմ կարծիքով ամեն բան չէ որ կարելի է ներել։ Կան բաներ որոնք աններելի են ինձ համար։
Իմ կարծիքով, երբ մարդուն դավաճանում են կամ փոխարինում նա չպետք է երբեք ների դա։ Ինձ համար դավաճանությունը աններելի է։ Ես կներեմ երբ ինձ ստեն, երբ սխալվեն , բայց երբ դավաճանեն երբեք չեմ ների։ Թշնսմիներին պարզապես պետք է անտեսել ու բարին ցանկանալ։ Քանի որ նրանք մեզ թշանմի էն համարում շատ անգամ այն բանի համար, որ մենք իրենցից լավն ենք, իսկ մենք պետք է ցույց տանք, որ այդպես էլ կա և չչարանանք նրանց հանդեպ ։


Կարդում եմ Թումանյան

http://liaaxajanyan.blogspot.com/2020/02/blog-post_25.html?m=1

Թումանյանի վիշտը

Թումանյանի  մասին

суббота, 22 февраля 2020 г.

Մայրենիի Օրեր

Անձնանունների բառարանից գտեք ձերձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):

ԼԻԱ-ավետաբեր

ԱՐՄԵՆ -հայ տղամարդ /հայկ./

ԳԱՅԱՆԵ-երկիր / հուն./
ՆԱՐԵ, -լուսավոր 

ԳՈՌ-ժամանակ, ուժ, երկինք (լատ)

Լուսինե-Ուրախ, Ստեղծագործական
Արթուր-հզոր

Գևորգ-հողագործ

воскресенье, 16 февраля 2020 г.

ԱՆԻ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ


961-ին Հայաստանի մայրաքաղաք հռչակված Անին երկրի քաղաքական, մշակութային և հոգևոր կենտրոն էր: Արհեստների և առևտրի զարգացման շնորհիվ քաղաքը բարգավաճում էր: Կառուցվում էին բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, իջևանատներ, կամուրջներ: Միջնադարյան հայ և օտարազգի պատմիչների վկայությամբ Անին ծաղկուն` հազար ու մի եկեղեցիների քաղաք էր` 100 000 բնակչով:
Անին կարևոր հանգուցակետ էր Արևելքն Արևմուտքի հետ կապող միջազգային տարանցիկ առևտրի բանուկ ճանապարհների վրա` իր մեջ կուտակելով «ծովից և ցամաքից եկած հարստությունները»:
Պատահական չէ, որ Անին հանդիսացավ հնագիտական հետազոտությունների առաջին և կարևորագույն կենտրոնը Հայաստանում: Դեռևս, XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին, ընդհուպ մինչև 1917թ. Անիում պեղումներ է կատարել ականավոր արևելագետ Ն. Մառի գլխավորած արշավախումբը, որի կազմում էին անվանի գիտնականներ՝ Հ. Օրբելին, Թ. Թորամանյանը, Ա. Քալանթարը, Ն. Ադոնցը, և ուրիշներ: Պեղումները ի հայտ բերեցին նյութական և հոգևոր մշակույթի մեծարժեք նմուշներ, որոնք ներկայացնում են միջնադարյան Հայաստանի ճարտարապետության և կիրառական արվեստների գրեթե բոլոր բնագավառները: Կորստից փրկված Անիի հավաքածուն պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:
Ցուցահանդեսը ներկայացնում է 1904-1912թթ. Անիում արված վավերագրական լուսանկարներ` պարիսպներ, քաղաքի դարպասներ, տաճարներ, Անի քաղաքի մակետը, կարմրափայլ և ջնարակազարդ խեցեղենի նմուշներ, ոսկեթել գործվածքի նմուշներ, բրոնզե բուրվառներ, խաչեր, աշտանակներ և ծիսական այլ առարկաներ, տեղական և ներմուծված բրոնզե կենցաղային առարկաներ:
Անիի այդ հավաքածուի լավագույն նմուշներից կազմված մի ընտրանի այսօր ցուցադրվում են «Մետաքսի ճանապարհի մշակույթը» ծրագրի շրջանակներում Հռոմի Բրասկի թանգարանում գործող «Դվին. հայոց մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև» ցուցահանդեսում:

воскресенье, 9 февраля 2020 г.

Օսմանյան կայսրության ծագումը և իսլամը

Օսմանյան կայսրության ծագումը և իսլամը. Իսլամագիտություն. Դավիթ ՀովհաննիսյանԲյուզանդիայի սահմանին առաջացած փոքրիկ իշխանությունը մագնիս դարձավ ղազիների համար, որոնք գալիս էին այնտեղ՝ սրբազան պատերազմի: Օսման Ղազին ընդլայնեց և ամրապնդեց այդ իշխանությունը և իսլամ ընդունեց:

Կայսրությունների ստեղծումը մշակութային պարարտ հող է պահանջում: Օսմանյան կայսրությունը ստեղծվեց արաբամուսուլմանական մշակույթի վրա: Երբ մշակույթի քաղաքկրթական գործիքներն արդեն մաշվել են, այդ պատճառով նոր քաղաքակրթական համակարգի պասիոնար ուժերը տեղավորվում են այդ մշակույթում՝ ստանալով այն անհրաժեշտ գիտելիքները, որ կզարգացնեն իրենց քաղաքակրթական համակարգը:
Սուլթանը պիտի ընդգծեր իր բացառիկությունը՝ համադրելով օրենսդրական, հոգևոր, գործադիր, կրոնական իշխանության տեսակները, իսկ սուլթանի բոլոր ենթակաները հավասար էին իրար: Սուլթանի աշխարհիկ գործառույթններն էին երկրի կառավարումն ու ռազմական գործը, որոնք կայսրության ծաղկման շրջանում գտնվում էին իսլամ ընդունած քրիստոնյաների ձեռքում: Հոգևոր հարցերը՝ օրենքն ու կրթությունը, տնօրինելու համար ստեծվեց շեյխ ուլ իսլամի պաշտոնը, որին տրված է եղել ֆեթվաներ արձակելու իրավունքը:
Սուլթաններն իսլամը սկսեցին օգտագործել իբրև գաղափարախոսական գործիք, որը միավորում էր հպատակներին: Մանրամասն մշակված օրենսգիրքը կոչված է եղել հասարակաության և պետության պահանջները համապատասխանեցնելու:

суббота, 8 февраля 2020 г.

Ֆլեշմոբ բառարանաընդերձում

Ոսումնական նախագիծ  «Վահան Տերյան»

Իմ Տերյանը

Տերյանը ժամանակակիցների հուշերում

Վահան Տերյանի անծանոթ նամակը

Վահան Տերյանի վերջին ժամերը

Վահան Տերյան «Անտիպ և անհայտ էջեր»

Անհայտ Տերյանը ֆիլմը

«Վահան Տերյան. սիրո բանաստեղծ»— ֆիլմ

Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»


Վահան Տերյան — հոդվածներ
  Հայ գրականության գալիք օրը
Հոգևոր Հայաստան
Տերյանական ընթերցումներ

Առաջադրանքներ
1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

ամենահուզիչ

ամենատխուր

ամենաանհույս

ամենաերազկոտ

Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ, հավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:
2. Անգիր սովորել 5 բանաստեղծություն:
3. Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները: Պատրատել փոքրիկ հաղորդում, արտահայտել կարծիք:
4. Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը,  դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
5. Վահան Տերյանի անծանոթ նամակը :
6. «Նամակ Մարթա Միսկարյանին»

Կարդալ նամակը, կետադրել, համեմատել բնագրի  հետ:

среда, 5 февраля 2020 г.

Ֆլեշմոբ բառարանաընդերձում

Տերյանական բառարան
Եզերք֊բացատրություն հոմանիշ
Բացատրություն
Ջրային տարածության եզր, ափ:
2. Որևէ բանի ծայրային կամ կողքային շերտը, եզրաշերտ, եզր:
3. Ծայր, վերջ, սահման:

Հոմանիշներ
Եզր, ծայր, սահման

Բառը ռուսերեն թարգմանմանբ
Берег

Բառը անգլերեն թարգմանմամբ
boundary

Մառախուղ

Բացատրությունը

1. Ջրի մանր գնդիկների կուտակություն մթնոլորտի ցածր շերտերում, որ դժվարացնում Է տեսանելիությունը:
2. (փոխաբերական) Մթություն, մթամածություն:

Հոմանիշներ

Մշուշ, մեգ, շամանդաղ, մռայլ, մլար, թուխպ, միգապատություն


Բառը ռուսերեն թարգմանմամբ

Туман, мгла

Բառը անգլերեն  թարգմանմամբ

fog

Մթնշաղ

Բացատրություն

Մութնուլույս, արշալույսի կամ վերջալույսի աղջամուղջ:


Հոմանիշներ

Աղջամուղջ, վերջալույս, իրիկնաշաղ, մթնաշաղ

Բառը ռուսերեն թարկմանմամբ

Сумерки

Բառը անգլերեն թարկմանմամբ

dusk,crepuscule

Տխուր

Բացատրություն

Տխրություն արտահայտող, տրտում, թախծոտ, անուրախ: Տխուր երգ՝ հայացք՝ տեսք:

Հոմանիշներ
Տրտում, մռայլ, ան-տլւամադիր, վշաահար, թախծոտ, մելամաղձոտ, անզվարթ, անուրւախ, անխինդ, տխրամած։

Բառը ռուսերեն թարգմանմամբ

Грустный, печальный, тоскливый

Բառը անգլերեն թարգմանմամբ
Sad

Մութ

Բացատրություն

Խավար, ոչ լույս

Հոմանիշներ

Խավար, աղջամուղջ, մթություն

Բառը ռուսերեն թարգմանմամբ
Темнота, тьма, мрак

Բառը անգլերեն թարգմանմամբ

dark,fishy

Խորհրդավոր

Բացատրություն
Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի,

Հոմանիշներ
Գաղտնախորհուրդ, խորախորհուրդ, (հզվդ.) թաքնախորհուրդ։

Բառը ռուսերեն թարգմանմամբ

Таинственный

Բառը անգլերեն թարգմանմամբ

mysterious,weird,eerie

Անուրջ
Բացատրություն
Երազ, տեսիլք:

Հոմանիշներ
Երազ, երազանք, անրջանք
Բառը ռուսերեն թարգմանմամբ
Грёза, мечта
Բառը անգլերեն թարգմանմամբ
daydream,vision,dream

Անվերջ
Բացատրություն
Վերջ չունեցող, չվերջացող
Հոմանիշներ
Անվերջանայի, անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք, անհուն։
Բառը ռուսերեն թարգմանմամբ
Бесконечный, безграничный, бескрайний
Բառը անգլերեն թարգմանմամբ
endless,interminable

Մռայլ
Բացատրություն
Միգապատ, միգամած, ամպամած: Մռայլ եղանակ:

Հոմանիշներ
Խոժոռ, խոժոռադեմ, մռայլադեմ
Բառը ռուսերեն թարգմանմամբ
Хмурый, пасмурный, сумрачный
Բառը անգլերեն թարգմանմաբ
gloomy,sombre,sullen,adust,sulky

Ցնորք
Բացատրություն
Երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք:
2. Մտքի հափշտակություն, երազանք:

Հոմանիշներ
Զառանցանք, բանդագուշանք, պատրանք

Բառը ռուսերեն թարգմանմամբ
Грёза, мечта

Բառը անգլերեն թարգմանմամբ
vision,apparition



вторник, 4 февраля 2020 г.

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:
1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:
1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:
Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:
Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:
1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:  Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:

Թարկմանական աշխատանք


Լինում է չի լինում մի մարդ։ Նա շատ անզուսպ ու շատ բռնկվող է լինում։ Օրերից մի օր հայրը նրան մեխերով լցված մի պարկ և պայման կապում `ամեն անգամ եթե չկարողանա զսպել իր զայրույթը , պետք է մի մեխ մեխի իրենց տան ցանկապատի փայտին ։
Առաջին օրը ցանկապատին արդեն տասնյակ մեխեր էին մեխվել ։ Հաջորդ շաբաթ տղան արդեն քիչ-քիչ սկսեց զսպել իր զայրույթը ։Օրեցօր մեխած մեխերի քանակը սկսեց պակասել ցանկապատի վրայից։ Տղան հասկացավ ,որ ավելի հեշտ է կառավարել սեփական հույզերը, քան մեխեր մեխելը։ Վերջապես եկավ այն օրը, երբ տղան այլևս չկորցրեց իր ինքնատիրապետումը։ Այդ մասին նա պատմեց իր հորը ։ Եվ հայրն ասաց նրան, որ սրանից հետո երբ հաջողվի տղային ամեն անգամ զսպել ինքն իրեն, նա կարող է ցանկապատից մի մեխ հանել ։ Անցավ որոշ ժամանակ և եկավ այն պահը, որ տղան հայտնեց հորը, որ այլևս ոչ մի մեխ չկա ցանկապատին։ Այդ ժամանակ հայրը բռնելով տղայի ձեռքը, նրան մոտեցրեց ցանկապատին.
-Դու կարողացար կատարել քո առջև դրված իմ պայմանը, բայց դու տես այս փայտի վրա որքան անցքեր մնացին։ Երբ ինչ-որ մեկին չար բաներ ես ասում, նրա հոգում ճիշտ այսպիսի սպիներ են առաջանում, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ թե դրանից հետո որքան ներողություն կխնդրես ։ Միևնույնն է, այդ սպիները ընդմիշտ կմնան նրա հոքում։ 
Աղբյուրը

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...