воскресенье, 16 февраля 2020 г.

ԱՆԻ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ


961-ին Հայաստանի մայրաքաղաք հռչակված Անին երկրի քաղաքական, մշակութային և հոգևոր կենտրոն էր: Արհեստների և առևտրի զարգացման շնորհիվ քաղաքը բարգավաճում էր: Կառուցվում էին բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, իջևանատներ, կամուրջներ: Միջնադարյան հայ և օտարազգի պատմիչների վկայությամբ Անին ծաղկուն` հազար ու մի եկեղեցիների քաղաք էր` 100 000 բնակչով:
Անին կարևոր հանգուցակետ էր Արևելքն Արևմուտքի հետ կապող միջազգային տարանցիկ առևտրի բանուկ ճանապարհների վրա` իր մեջ կուտակելով «ծովից և ցամաքից եկած հարստությունները»:
Պատահական չէ, որ Անին հանդիսացավ հնագիտական հետազոտությունների առաջին և կարևորագույն կենտրոնը Հայաստանում: Դեռևս, XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին, ընդհուպ մինչև 1917թ. Անիում պեղումներ է կատարել ականավոր արևելագետ Ն. Մառի գլխավորած արշավախումբը, որի կազմում էին անվանի գիտնականներ՝ Հ. Օրբելին, Թ. Թորամանյանը, Ա. Քալանթարը, Ն. Ադոնցը, և ուրիշներ: Պեղումները ի հայտ բերեցին նյութական և հոգևոր մշակույթի մեծարժեք նմուշներ, որոնք ներկայացնում են միջնադարյան Հայաստանի ճարտարապետության և կիրառական արվեստների գրեթե բոլոր բնագավառները: Կորստից փրկված Անիի հավաքածուն պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:
Ցուցահանդեսը ներկայացնում է 1904-1912թթ. Անիում արված վավերագրական լուսանկարներ` պարիսպներ, քաղաքի դարպասներ, տաճարներ, Անի քաղաքի մակետը, կարմրափայլ և ջնարակազարդ խեցեղենի նմուշներ, ոսկեթել գործվածքի նմուշներ, բրոնզե բուրվառներ, խաչեր, աշտանակներ և ծիսական այլ առարկաներ, տեղական և ներմուծված բրոնզե կենցաղային առարկաներ:
Անիի այդ հավաքածուի լավագույն նմուշներից կազմված մի ընտրանի այսօր ցուցադրվում են «Մետաքսի ճանապարհի մշակույթը» ծրագրի շրջանակներում Հռոմի Բրասկի թանգարանում գործող «Դվին. հայոց մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև» ցուցահանդեսում:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...