вторник, 31 марта 2020 г.

Արտաքին առևտուր

1. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման սկզբնական տվյալներ են հանդիսանում ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ հայտարարատուների կողմից ներկայացված բեռնամաքսային հայտարարագրերում (ԲՄՀ) և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում պարունակվող տեղեկությունները:

2. Մաքսային վիճակագրությունը ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարում է արտաքին առևտրի հաշվառման «ընդհանուր» համակարգի հիման վրա, որի դեպքում հաշվի են առնվում հետևյալ կարգավիճակի ապրանքները.

ՀՀ ներմուծումը

Ապրանքներ` ներմուծված ներքին սպառման համար,

Ապրանքներ` ներմուծված վերաներմուծում մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածքում վերամշակման համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ մաքսային տարածքից դուրս վերամշակվելուց հետո,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածք մաքսային պահեստ ընթացակարգով,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված ազատ տնտեսական գոտի մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ներմուծված ապրանքներ, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության:

ՀՀ-ից արտահանումը

Ապրանքներ` արտահանված ազատ շրջանառության համար,

Ապրանքներ` արտահանված վերամշակումից հետո,

Ապրանքներ` արտահանված վերամշակման համար,

Հայկական ապրանքներ` արտահանված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Վերաարտահանման ռեժիմով արտահանված ապրանքներ:

3. Մաքսային վիճակագրության «ընդհանուր» համակարգում չեն հաշվառվում հետևյալ մաքսային ընթացակարգերի համապատասխանող ապրանքները.

ՀՀ մաքսային սահմանով տարանցիկ փոխադրվող ապրանքները,

Ժամանակավոր ներմուծված (արտահանված) ապրանքները,

ՀՀ տարածքում ոչնչացված օտարերկրյա ապրանքները,

Արտահանվող ապրանքները, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության,

Ապրանքներ, որոնք արտահանվում են ՀՀ օտարերկրյա ներկայացուցչությունների համար,

Արժույթի, արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը,

Ապրանքներ, որոնք ներմուծվել են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

4. Ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարվում է մաքսային մարմնի կողմից ապրանքի բացթողման ամսաթվով, որը նշվում է ԲՄՀ-ում:

5. Ապրանքների հաշվառումը իրականացվում է.

ներմուծման դեպքում
- CIF (CIP) գներով,

արտահանման դեպքում
- FOB գներով:

6. Վիճակագրական դիտարկման ենթակա չեն այն ապրանքախմբերը, որոնց ընդհանուր մաքսային արժեքը պակաս է 50 ԱՄՆ դոլարից:

Վիճակագրական արժեքի անցումը ԱՄՆ դոլարին կատարվում է մաքսային մարմինների կողմից, ԲՄՀ ընդունման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած`արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

7. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում - ապրանքների ծագման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը
- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ արտահանման երկրի եթե`

ապրանքների ծագման երկիրը հայտնի չէ,

ապրանքների վերաներմուծման դեպքում,

այն ապրանքների համար որոնց ծագման երկիրը հանդիսանում է Մաքսային Միության անդամ երկրներից որևէ մեկը,

ՄՄ ԱՏԳ ԱԱ 97 խմբում ընդգրկված ապրանքները

- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե ծագման երկիրը և արտահանման երկիրը հայտնի չէ,
- Արտահանման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե նշանակման երկիրը հայտնի չէ:

8. ՄՄ անդամ երկրների միջև խոխադարձ առևտրի վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում – ապրանքների արտահանման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը

2015թ. վերաբերվող որոշ ցուցանիշներ տարբերվում են 2015թ. հրապարակված նույն ցուցանիշներից, քանի որ

- հաշվի են առնվել 2015թ. այն հայտարարագրերը, որոնք ճշգրտվել են մինչև նոր հրապարակումը .

Բռնիր ձեռքս ես վախենում եմ

<<Բռնիր ձեռքս ես վախենում եմ>>Արմեն Նիազյան

Պատմվածքը երկու երեխաների մասին էր,ովքեր կորցրել էին իրենց մորը և ապրում էին հարբեցող հոր հետ։ Մի երեկո երբ կրկին հայրը իր հարբեցող ընկերների հետ տանը հարբեցողությամբ է զբաղվուծ,նրա ընկերներից մեկը մտնում է երեխաների սենյակ և 13 ամյա աղջկան ստիպելով տանում է հյուրասենայկ, որպեսզի պարի իրենց համար։Սակայն աղջկա եղբայրը հասկանալով,որ նրանք միայն պարով չեն բավարարվի,բղավում է այդ մարդու վրա։ Տեսնելով, որ իրեն ուշադրություն չեն դարձնում, և ցանկանալով փրկել քրոջը մոտենում է սեղանին և վերցնելով օղու շիշը հարվածում է այդ մարդուն։Քույր ու եղբայր փախչում են տանից։
Երկուսն էլ վախեցած էին,և գնալու տեղ չունեին։Քրոջն ավելի շատ վախեցնում էր եղբոր արյունոտ ձեռքը,որը նա փորձում էր թաքցնել։ Երեխաները որոշեցին գիշերել կանգառում։Երկրորդ օրը քույրը շուտ էր արթնացել քնից ։ Արթնանալով տեսավ, որ իր կողքին ուտելիք էր դրված, և ծածկված էին տաք վերարկուվ ։ Նայեց շուրջը, և տեսնելով որ այգին դատարկ է , հեռվում մենակ նստած մի տատիկի նկատեց։ Տատիկը մոտեցավ նրանց և իմացավ նրանց ողջ պատմությունը։ Որոշեց տանի իր տուն, կերակրի և պահի։ Տանելուց ժամեր անց ոստիկանները եկան երեխաների ետևից։Պարզվեց սպանություն էր կատարվել այդ նույն երեկո։ Սպանվել էր երեխաների հայրը։ Ոստիկանները տարան տղային։Իհարկե Արամը չէր սպանել իր հորը,սակայն միակ կասկածյալը նա էր։ Դա տեսնելով հոր ընկերը,և տեսնելով տղայի տառապանքը որոշեց որ ինքը պետք է ներկայանա ոստիկաններին և մեղքը վերձնի իր վրա , քանի որ ինքն էր սպանել երեխաների հորը։ Քույր և եղբայր որբ էին մնացել ։ Եվ ամեն բան մի ակնթարթում սևացավ , գունազրկվեց, կորցրեց իր իմաստը ...
Աշխարհը փոքրացավ և դարձավ սպիտակ մի ծածկոց,որով ծածկել էին մահացած հոր դին ։



пятница, 20 марта 2020 г.

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց
Ես մարդկայինություն եմ պահանջում, պարզ , հասարակ, մարդկայնություն։Ամեն ինչի մեջ,ամեն տեղ։

Չարենցը այդ օրը տրամադրություն չուներ: Փողոցում պատահական հանդիպում է մի կնոջ, ով իր աղջկա համար Մոսկվայից բերել է ձմեռային մի զգեստ, որ հագնում են դահուկավորները, սպորտային մի սիրուն հագուստ, որ այն ժամանակ Երևանում չտեսնված բան էր: Աղջիկը հագնում, իջնում է բակ: Նրան անմիջապես շրջապատում էին ծանոթ-անծանոթ երեխաներ: Սկզբից հետաքրքրվում էին, հիացած նայում, հետո սկսում էին տնազ անել, մինչև իսկ ծաղրել, քաշքշել…

Չարենցը սկսում է քննադատել այդ կնոջը և ասում է, որ աղջկա մեջ կինը սերմանում է գերազանցության հոգեբանություն նրա մեջ: Կինը ասում է, արդյո՞ք իրավունք չունի իր աղջկան հագցնել թանկ և գեղեցիկ: Չարենցը այդ պահին կատաղում է և ասում, որ մինչև դատարան կգնա: Կինը հեգնանքով ասում է, որ Չարենցը չէ, որ իրեն պետք է ասի ինչ անի: Չարենցն արդեն ձայնը բարձրացրել էր, ու սպառնում էր, որ մինչև դատարան կգնա: Կինը ասաց, որ չի վախենում, որովհետև իրավացի է նա ու հեռանում է: Վերջում Չարենցը ասաց.

-Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ:

Իմ կարծիքով սխալ վարվեց Չարենցը։
Եթե մայրը կարողանում է իր երեխային գեղեցիկ հագցնել, ամեն ինչով ապահովել,ապա ինչու՞ պետք է չանի ։
Կարծում եմ գեղեցիկ հագցնելու հետ մեկտեղ պետք է նաև գեղեցիկ դաստիրակել երեխային։ Չէ որ գեղեցիկ հագուստի մեջ ավելի գեղեցիկ հոգի պետք է լինի։ Ճիշտ դաստիրակություն և ամեն ինչով ապահոված լինել, ինձ թվում է դա իդեալական կյանք է։ 

вторник, 3 марта 2020 г.

Ճիտին պարտքը

Ճիտին պարտքը

Պատմվածքը մի մարդու մասին էր, ում կինը մահացել էր և նա էր մեծացնում իր երկու աղջիկներին ։ Նա էր պահում ընտանիքը, սակայն նրա գործերը դեպի վատն էին ընդանում։ Նա որոշում է չասել իր աղջիկներին այդ վատ նորության մասին, որպեսզի նրանք անհոգ ապրեն , և չմտածեն իրենց հայրիկի գործերի մասին։ Նա աղջիկներին կասծակի առիթ չտալու համար կեղծ ժպիտ է նկարում իր դեմքին և այտպես ամեն օր։
Ի վերջ հասկանալով, որ չի կարողանում տունը պահել, աղջիկների քմահաճույքները կատարել որոշում է շատ սխալ քայլ անել։ Չկարողանալով նրանց աչկերի մեջ նայել, ինքնասպան է լինել։

Իմ կարծիքով յուրաքանչյու իրավիճակից ելք կա , և ոչ մի դեպքում չի կարելի գնալ ինքնասպանության։ Հովսեփ աղան մեղավոր էր այնքանով, որ իր աղջիկներին շատ էր երես տվել, յուրաքանչյուր ցանկություն կատարել էր։ Այդ պատճառով էլ աղջիկների աչքերին չէր կորղանում նայել։
Իմ կարծիքով երեխաներին չպետք է շատ երես տալ, շատ դեպքերում երեխայի ցանկությունը պետք է մեռժես, որպեսզի նման դեպքերում անելանելի դրության մեջ չնկնես։ Նա պետք է ասեր իր աղջիկներին  գործերի վատանալու մասին, այդ դեպքում ամեն բան այլ կարող էր լինել։Ինձ թվում է աղջիկները կհասկանային դրությունը և այդպես չէին պահի իրենց։

Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտները մարդկանց կյանքի մի մասն են կազմում։ Կոնֆլիկտները առաջանում են հնի ու նորի, վատի ու լավի, նպատակների, հետաքրքրությունների բախման հետևանքով։ Մարդը չի կարող իր կյանքում միշտ խուսափի կոնֆլիկտներից, դրանք անխուսափելի են։
Ես ինձ համարում եմ կոնֆլիկտային մարդ, ինչը շատ վատ է։ Տաքրյուն և կռվարար եմ, ամեն բանից կարող եմ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել։ Շատ հաճախ հասկանալով որ սխալ եմ , միևնույնն է շարունակում եմ վիճել։ Ըստ իս՝ այս բնավորության գիծը շատերի մոտ տարիքային է , սակայն կան մարդիկ որոնց մոտ այն հիմանակն է։ Նրանք խոլերիկներն են։ Ես ևս խոլերիկ եմ ,և այդ պատճառով ինձ հետ դժվար է ընկերություն անելը, շբվելը։

Երեխաների իրավունքները

«Երեխաների իրավունքները»

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:
Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

воскресенье, 1 марта 2020 г.

Ավ.Իսհակյանի առաջին հանդիպումը Չարենցի հետ



Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյանուղևորությունների ժամանակ Վենետիկ էրեկել, իսկ հանդիպել եմ նրան առաջինանգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջելէի հյուրանոցներից մեկում, որի առաջինհարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով,գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցիհայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառիխանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ միվտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռքթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս ևճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝փոքր ֆորմատով: Մի երկու անգամշուռումուռ եկա՝ ազատվելու համար այդպատանու խուզարկու հայացքից, բայցտեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրումերեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղանայլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավժամանակ: Արտասահմանում գտնվածսմիջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվողՊադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղմի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուսնշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան,Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումսհանդիպեցի մի երիտասարդի՝ բավականազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքըոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձսպասելիս: Առաջին տպավորությունս վանիչէր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղիցվեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստիանունն իմանալով՝ վրա պրծա և ճակատըհամբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասինև ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքումեղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որըկարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ:Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծըարտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշնայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդկարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրարխառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլկերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի ևասի.

Եղիշ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես«ուստա սիլլա):

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...