вторник, 19 марта 2019 г.

Դինո Բուցատի «Կորսված օրեր»

Մարտի 18-23

Դինո Բուցատի «Կորսված օրեր»

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

այդ օրերը բոլորն էլ անցած էին,

երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,

բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

<<Երեք օրերն էլ սիրելի էակներ էին>>
Ընտրեցի այս փոխաբերական իմաստը,քանի որ նրա համար կարևոր մարդիկ միշտ սպասել են նրան, իսկ նա ժամանակ և ցանկություն չի ունեցել, իր կյանքից գոնե մեկ օր նրանց տրամադրելու։Նա իր սիրելի էակներին կորձրել է այդ երեք օրերում։Նա իր սիրեցյալի ետևից չգնաց, եթե գնար այդ օրը անիմաստ չէր կորի։Նա իր հիվանդ եղբորը չգնաց տեսնել,օգնելու այն ժամանակ երբ եղբայրը վատ էր, նա այդ օրն էլ կորձրեց իր համար հարազատ մարդու,այդ օրը եթե նա անցկացներ իր եղբոր հետ, օրը  անհիմն կորած չեր համարվի։
Իսկ իր շունը,որը հավատարիմ էր, և արդեն երկու տարի էր ինչ իրեն էր սպասում,եթե նա գոնե մեկ անգամ հիշեր իր այդ հավատարիմ <<ընկերոջը>>, նա իր այդ օրը կանցկացներ հավատարիմ էակի հետ և սիրով կպատեր իր հավատարիմ գամփռին։ Նա այդ երեք օրերին կորձրել է իր համար կարևոր և սիրելի էակներին։

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:

-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Ժամանակը պետք է ճիշտ օգտագործել,քանի որ եթե ժամանակդ սխալ վատնես այլևս չես կարողանա կատարել այն ամենը,որը անրաշեժտ էր անել ժամանակին։ Փողը, հարստությունը քեզ չեն կարող հավատարիմ մնալ քեզ չեն կարող սիրել ու նվիրվել, այնինչ դու քո գումարը այն ժամանակ ավելի գնահատեցիր քան հարզատներիդ իսկ այժմ, երբ արդեն նրանք չկան նոր ես հասկանում նրանց կարևորությունը, և հարստության ոչնչությունը։ Ինչքան էլ գումար ունենաս անցած ժամանակդ ետ չես կարող տալ։
Այդ միտքը կարևոր էր ստեղծագործության մեջ, քանի որ ցույց էր տալիս ժամանակի և պահի կարևորությունը։Այն ժամանակը, որը նա կորձրեց և այլևս չի կարող ետ վերադարձնել նույնիսկ իր անսահման հարստությամբ ։ 

Ռուբեն Սևակ Սերով,սերով...

суббота, 16 марта 2019 г.

Традиции в современном мире


Традиции в современном мире
Мир изменился и эволюционировал.
Были добавлены новые технологии, которые помогают и наносят ущерб. Мир становится все более роботизированным, люди очень мало общаются друг с другом. Все спешат через Интернет. Многие были ограблены, и телефон не представлял свою жизнь. Это также болезнь современного мира.

Հայոց դիցարանի աստվածները



Ինչպես Վանի թագավորության օրոք, այս ժամանակաշրջանում ևս դիցարանը ղեակավարում է աստվածների գրեագույն եռյակը, սակայն այլ կազմով՝ հայր Արամազդը, մայր դիցուհի Անահիտը և քաջն Վահագնը: Աստվածային գերագույն եռյակի պաշտամունքը բնիկ հնդեվրոպական երևույթ է և հայոց մեջ ունի վաղնջական ակունքներ:

Դիցարանի գլուխ կանգնած էր հայր աստված Արամազդը՝ արարիչը երրի և երկնքի, մարդկանց բարօրություն, լիություն և արիություն շնորհողը: Արամազդի պաշտամունքին նվիրված էին բազմաթիվ տաճարներ ամբողջ Հայաստանում: Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց գավառի Անի ամրոում էր: Մառենագրական տեղեկություներից հայտնի է, որ այստեղ հուղարկավորվում հայոց արքաները:

Մայր դիցուհի Անահիտը հաոց դիցարանում մայրության, պտղաբերության և արգասավորության դիցուհին էր, “մեր ազգի փառքն ու կենսատուն”: Նրան մեծարում էինՈսկե մայրտիտղոսով: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառի Երիզա ավանն էր: Եկեղյաց գավառը Անահիտ դիցամոր պաշտամունքի շնորհիվ կոչվում է նաևԱնահտական”: Կային բազմաթից այլ կենտոններ ևս, հատկապես նշանավոր էր Արտաշատում գտնվող Անահտական տաճարը:

Հին հայոց մեջ առավել սիրած աստվածներից էր Վահգնը՝ ռազմի, քաջության և ամպրոպի աստվածը: Ըստ մի մատենագրական տեղեկության՝ Վահագնը հնում պաշտվել է որպես արեգակի աստված: Վահագնի գլխավոր մեհյանը Տուրուբերան նահանգում էր՝ Աշտիշատում: Մովսես Խորենացու գրառման շնորհիվ մեզ է հասել Վահագնի ծննդյան օրհներգը, որ ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության գլուխգործոցներից է:

Գլխավոր աստվածություններից էր Աստցիկը՝ երկնային լույսի, սիրո և գեղեցկության դիցուհին, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը: Համարվել է Վահագնի կինը կամ սիրուհին, և Աշտիշատում գտնվող նրա մեհյանը կոչվում էրՍենյակ Վահագնի”: Ըստ ավանդության՝ Աստցիկ դիցուհին սիրում էր լողալ Մեղրագետում, իսկ հայոց քաջերը բարձրանում էին լեռները՝ հիանալու նա գեղեցկությամբ: Նրանց աչքերից ծածկվելու համար Աստցիկը լեռները պատում էր մշուշով, և այդ պատճառով էլ տարածքը կոչվեց Մուշ և Մշո դաշտ:

Սիրված դիցուհի էր Նանեն՝ ընտանեկան հովանավորը:Ըստ որոշ ուսումասիրողների՝ վաղ ժամանակներում եղել է նաև ռազմի դիցուհի: Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայքի Դարանացյաց գավառի Թիլ ավանում էր:

Հայոց մեջ մշտապես սիրելի աստվածներից էր Արեգ-Միհրը՝ արևի, լույսի կրակի և արդարության աստվածը: Ըստ հայոց հավատքի՝ Արեգակի սրտում ապրում էին 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա մեկ օրը արդարությունն էր պահպանում Երկրի վրա: Այդ սրբերը վկայակոչվում էին չարը խափանելու նպատակով: Ավանդության համաձայն՝ Արեգակը մշտամանուկ է, որն ամեն երեկո սուզվում և ամեն առավոտ դուրս է գալիս Վանա լճից, որի կապույթ ջրերի խորքում էր նրա ոսկյա ննջարանը: Արևի պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Բարձր Հայքի Երջնակ գավռի Բագառիճ ավանում: Արևի պաշտամունքի վայրեր կային գրեթե բոլոր գավառներում:

Տիրը դպրութւյան աստվածն էր: Նա համարվել է Արամազդի քարտուղարը, գրի ու գրականության, արվեստի և գիտության հովանավոր աստվածը: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արտաշատի մոտ՝ Երազամույն կոչված վայրում:

Հայերն աշխարհի հազվագույտ ժողովուրդներից են, որ երկրպագել են հյուրընկալության հատուկ աստծո՝ Վանատուրին: Հյուրընկալության հազարամյակների ավանդույթն այսօր էլ խիստ կենսունակ է հայոց մեջ:

Արշակունի թագավորների գահակալուը

Տրդատ I-ին
Տրդատ I-ի գահակալության ընթացքում միջազգային ասպարեզում Հայաստանի վիճակը լավանում է: Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը կառուցապատում է հինավուրց Գառնու ամոցը՝ իր շինություններով և Արեք-Միհրի տաճարով:
Տրդատ I-ի թագավորության վեցերորդ տարում Մեծ Հայքի թագավորության խաղաղ կյանքն ընդհատվեց հյուսիսից՝ Կովկասից, ալանների ներխուժման հետևանքով: Տրդատ I-ը ալանների դեմ ռազմաերթի ելավ, սակայն կռվի ժամանակ ալաններից մեկը պարան գցեց նրա վրա՝ փորձելով գերեվարել: Տրդատին հաջողվեց իր սրով կտրել պարանը և խուսաթել վտանգից: Ալնները դուրս վտարվեցին երկրից:
Սանատրուկ II
Սանատրուկն իր աթոռանիստն էր դարձրել նոր հիմնադրված Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին՝ Մշո դաշտում: Այստեղով անցնում էր Տիգրանակերըից Արտաշատ գնացող առևտրական և ռազմական կարևոր նշանակության ճանապարհը: Սանատրուկը մահանում է 110 թ.: Նրա գերեզմանը Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդում էր: Երկու հարյուր հիսուն տաի անց, երբ պարսից արքա Շապուհ II-ի զորքերը ներխուժել էին Անի բերդը և թալանելու նպատակով ավերել էին Արշակունիների գերզմանները, չէին կարողացել քանդել Սանատրուկի հսկայաշեն և ամրապինդ շիրիմը:
Վաղարշ I
Վաղարշ I- օրոք Արարատյան դաշտում՝ Շրեշ բլրի վրա տարածվեղ նախկին Վարդագերսավան գյուղաքաղաքը զարգանում և վերծվում է ի մեծ քաղաքի: Թագավորը քաղաքը շրջապատում է ամուր պարիսպներով և իր անունով կոչում Վաղարշապատ: Այն դառնում է Արշակունյաց թագավորության երկրորդ մայրաքաղաքը:
Վաղարշ II
Վաղարշ II-ի ժամանկ Հայաստաննն անկախացել էր և չեզոքույուն էր պահպանում Հռոմում տեղի ունեցող գահակալական կռիվների նկամամբ:
Վաղարշ II-ի հեռատես և հմուտ քաղաքականության շնորհիվ կայսեր հետ կնքված պայմանագրեվ հռոմեական լեգեոնները հեռացվում են Հայաստանից: Վաղարշ II-ը շարունակվում է Վաղարշապատի կառուցապատումը:
Վաղարշը զոհվում է լեռնական ցեղերի դեմ մղված պայքարում:
Վաղարշ II-ի օրոք Հայաստանն այնքան է հզորանում, ո հայ Արշակունիների թագավորական իշխանությունը դառնում է ժառանգական:

Մծբինի խաղաղության պայմանագիրը


Մծբինի խաղաղության պայմանագիրը
296թ. պարսից արքա Ներսեհը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժեց Հայաստան: 297 թ. պարսից բանակը հասավ Բասեն գավառը: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:
 298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը

четверг, 14 марта 2019 г.

Մեծերը Չարենցի մասին


Մեծերը Չարենցի մասին

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ



Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի


Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
Ակսել Բակունց



Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ
Ավ. Իսահակյան



Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:
Լուի Արագոն



Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:
Վիլյամ Սարոյան



Ինչի՞ հետ համեմատեսԵս իմ անուշը…”

Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպեսՈրովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:

Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:
Մարտիրոս Սարյան



Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:

Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:
Իլյա Էրինբուրգ

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...