Ինչպես Վանի թագավորության օրոք, այս ժամանակաշրջանում ևս դիցարանը ղեակավարում է աստվածների գրեագույն եռյակը, սակայն այլ կազմով՝ հայր Արամազդը, մայր դիցուհի Անահիտը և քաջն Վահագնը: Աստվածային գերագույն եռյակի պաշտամունքը բնիկ հնդեվրոպական երևույթ է և հայոց մեջ ունի վաղնջական ակունքներ:
Դիցարանի գլուխ կանգնած էր հայր աստված Արամազդը՝ արարիչը երրի և երկնքի, մարդկանց բարօրություն, լիություն և արիություն շնորհողը: Արամազդի պաշտամունքին նվիրված էին բազմաթիվ տաճարներ ամբողջ Հայաստանում: Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց գավառի Անի ամրոում էր: Մառենագրական տեղեկություներից հայտնի է, որ այստեղ հուղարկավորվում հայոց արքաները:
Մայր դիցուհի Անահիտը հաոց դիցարանում մայրության, պտղաբերության և արգասավորության դիցուհին էր, “մեր ազգի փառքն ու կենսատուն”: Նրան մեծարում էին “Ոսկե մայր” տիտղոսով: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառի Երիզա ավանն էր: Եկեղյաց գավառը Անահիտ դիցամոր պաշտամունքի շնորհիվ կոչվում է նաև “Անահտական”: Կային բազմաթից այլ կենտոններ ևս, հատկապես նշանավոր էր Արտաշատում գտնվող Անահտական տաճարը:
Հին հայոց մեջ առավել սիրած աստվածներից էր Վահգնը՝ ռազմի, քաջության և ամպրոպի աստվածը: Ըստ մի մատենագրական տեղեկության՝ Վահագնը հնում պաշտվել է որպես արեգակի աստված: Վահագնի գլխավոր մեհյանը Տուրուբերան նահանգում էր՝ Աշտիշատում: Մովսես Խորենացու գրառման շնորհիվ մեզ է հասել Վահագնի ծննդյան օրհներգը, որ ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության գլուխգործոցներից է:
Գլխավոր աստվածություններից էր Աստցիկը՝ երկնային լույսի, սիրո և գեղեցկության դիցուհին, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը: Համարվել է Վահագնի կինը կամ սիրուհին, և Աշտիշատում գտնվող նրա մեհյանը կոչվում էր “Սենյակ Վահագնի”: Ըստ ավանդության՝ Աստցիկ դիցուհին սիրում էր լողալ Մեղրագետում, իսկ հայոց քաջերը բարձրանում էին լեռները՝ հիանալու նա գեղեցկությամբ: Նրանց աչքերից ծածկվելու համար Աստցիկը լեռները պատում էր մշուշով, և այդ պատճառով էլ տարածքը կոչվեց Մուշ և Մշո դաշտ:
Սիրված դիցուհի էր Նանեն՝ ընտանեկան հովանավորը:Ըստ որոշ ուսումասիրողների՝ վաղ ժամանակներում եղել է նաև ռազմի դիցուհի: Նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը Բարձր Հայքի Դարանացյաց գավառի Թիլ ավանում էր:
Հայոց մեջ մշտապես սիրելի աստվածներից էր Արեգ-Միհրը՝ արևի, լույսի կրակի և արդարության աստվածը: Ըստ հայոց հավատքի՝ Արեգակի սրտում ապրում էին 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա մեկ օրը արդարությունն էր պահպանում Երկրի վրա: Այդ սրբերը վկայակոչվում էին չարը խափանելու նպատակով: Ավանդության համաձայն՝ Արեգակը մշտամանուկ է, որն ամեն երեկո սուզվում և ամեն առավոտ դուրս է գալիս Վանա լճից, որի կապույթ ջրերի խորքում էր նրա ոսկյա ննջարանը: Արևի պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Բարձր Հայքի Երջնակ գավռի Բագառիճ ավանում: Արևի պաշտամունքի վայրեր կային գրեթե բոլոր գավառներում:
Տիրը դպրութւյան աստվածն էր: Նա համարվել է Արամազդի քարտուղարը, գրի ու գրականության, արվեստի և գիտության հովանավոր աստվածը: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը Արտաշատի մոտ՝ Երազամույն կոչված վայրում:
Հայերն աշխարհի հազվագույտ ժողովուրդներից են, որ երկրպագել են հյուրընկալության հատուկ աստծո՝ Վանատուրին: Հյուրընկալության հազարամյակների ավանդույթն այսօր էլ խիստ կենսունակ է հայոց մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий