вторник, 19 марта 2019 г.

Դինո Բուցատի «Կորսված օրեր»

Մարտի 18-23

Դինո Բուցատի «Կորսված օրեր»

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

այդ օրերը բոլորն էլ անցած էին,

երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,

բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

<<Երեք օրերն էլ սիրելի էակներ էին>>
Ընտրեցի այս փոխաբերական իմաստը,քանի որ նրա համար կարևոր մարդիկ միշտ սպասել են նրան, իսկ նա ժամանակ և ցանկություն չի ունեցել, իր կյանքից գոնե մեկ օր նրանց տրամադրելու։Նա իր սիրելի էակներին կորձրել է այդ երեք օրերում։Նա իր սիրեցյալի ետևից չգնաց, եթե գնար այդ օրը անիմաստ չէր կորի։Նա իր հիվանդ եղբորը չգնաց տեսնել,օգնելու այն ժամանակ երբ եղբայրը վատ էր, նա այդ օրն էլ կորձրեց իր համար հարազատ մարդու,այդ օրը եթե նա անցկացներ իր եղբոր հետ, օրը  անհիմն կորած չեր համարվի։
Իսկ իր շունը,որը հավատարիմ էր, և արդեն երկու տարի էր ինչ իրեն էր սպասում,եթե նա գոնե մեկ անգամ հիշեր իր այդ հավատարիմ <<ընկերոջը>>, նա իր այդ օրը կանցկացներ հավատարիմ էակի հետ և սիրով կպատեր իր հավատարիմ գամփռին։ Նա այդ երեք օրերին կորձրել է իր համար կարևոր և սիրելի էակներին։

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:

-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Ժամանակը պետք է ճիշտ օգտագործել,քանի որ եթե ժամանակդ սխալ վատնես այլևս չես կարողանա կատարել այն ամենը,որը անրաշեժտ էր անել ժամանակին։ Փողը, հարստությունը քեզ չեն կարող հավատարիմ մնալ քեզ չեն կարող սիրել ու նվիրվել, այնինչ դու քո գումարը այն ժամանակ ավելի գնահատեցիր քան հարզատներիդ իսկ այժմ, երբ արդեն նրանք չկան նոր ես հասկանում նրանց կարևորությունը, և հարստության ոչնչությունը։ Ինչքան էլ գումար ունենաս անցած ժամանակդ ետ չես կարող տալ։
Այդ միտքը կարևոր էր ստեղծագործության մեջ, քանի որ ցույց էր տալիս ժամանակի և պահի կարևորությունը։Այն ժամանակը, որը նա կորձրեց և այլևս չի կարող ետ վերադարձնել նույնիսկ իր անսահման հարստությամբ ։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...