суббота, 16 марта 2019 г.

Արշակունի թագավորների գահակալուը

Տրդատ I-ին
Տրդատ I-ի գահակալության ընթացքում միջազգային ասպարեզում Հայաստանի վիճակը լավանում է: Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը կառուցապատում է հինավուրց Գառնու ամոցը՝ իր շինություններով և Արեք-Միհրի տաճարով:
Տրդատ I-ի թագավորության վեցերորդ տարում Մեծ Հայքի թագավորության խաղաղ կյանքն ընդհատվեց հյուսիսից՝ Կովկասից, ալանների ներխուժման հետևանքով: Տրդատ I-ը ալանների դեմ ռազմաերթի ելավ, սակայն կռվի ժամանակ ալաններից մեկը պարան գցեց նրա վրա՝ փորձելով գերեվարել: Տրդատին հաջողվեց իր սրով կտրել պարանը և խուսաթել վտանգից: Ալնները դուրս վտարվեցին երկրից:
Սանատրուկ II
Սանատրուկն իր աթոռանիստն էր դարձրել նոր հիմնադրված Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին՝ Մշո դաշտում: Այստեղով անցնում էր Տիգրանակերըից Արտաշատ գնացող առևտրական և ռազմական կարևոր նշանակության ճանապարհը: Սանատրուկը մահանում է 110 թ.: Նրա գերեզմանը Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդում էր: Երկու հարյուր հիսուն տաի անց, երբ պարսից արքա Շապուհ II-ի զորքերը ներխուժել էին Անի բերդը և թալանելու նպատակով ավերել էին Արշակունիների գերզմանները, չէին կարողացել քանդել Սանատրուկի հսկայաշեն և ամրապինդ շիրիմը:
Վաղարշ I
Վաղարշ I- օրոք Արարատյան դաշտում՝ Շրեշ բլրի վրա տարածվեղ նախկին Վարդագերսավան գյուղաքաղաքը զարգանում և վերծվում է ի մեծ քաղաքի: Թագավորը քաղաքը շրջապատում է ամուր պարիսպներով և իր անունով կոչում Վաղարշապատ: Այն դառնում է Արշակունյաց թագավորության երկրորդ մայրաքաղաքը:
Վաղարշ II
Վաղարշ II-ի ժամանկ Հայաստաննն անկախացել էր և չեզոքույուն էր պահպանում Հռոմում տեղի ունեցող գահակալական կռիվների նկամամբ:
Վաղարշ II-ի հեռատես և հմուտ քաղաքականության շնորհիվ կայսեր հետ կնքված պայմանագրեվ հռոմեական լեգեոնները հեռացվում են Հայաստանից: Վաղարշ II-ը շարունակվում է Վաղարշապատի կառուցապատումը:
Վաղարշը զոհվում է լեռնական ցեղերի դեմ մղված պայքարում:
Վաղարշ II-ի օրոք Հայաստանն այնքան է հզորանում, ո հայ Արշակունիների թագավորական իշխանությունը դառնում է ժառանգական:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...