суббота, 30 сентября 2017 г.

Կենսաբանություն

Կենսաբանություն

Կենսաբանություն

Պատմություն

Իսրայել Օրի

17-18-րդ դարերում ապրած հայտնի ազատագրական գործիչ Իսրայել Օրին  առաջին դիվանագետն էր, որ վերանայեց Հայաստանի ազատագրության հասնելու, այդ ժամանակաշրջանում, ավանդական և անհեռանկարային քայլերը: Նրա գործունեությունը հիմնականում կապված է Ռուսաստանի, Ռուսական արքունիքում վարած բանակցությունների հետ: 1699 թ-ի ապրիլի չորսին Օրին հասնում է Էջմիածին, այցելում Նահապետ կաթողիկոսին: Այս այցը հիմնավորված էր նրանով, որ Օրիի Արևմուտքին առաջարկած ծրագրում մեծ դեր ուներ հայ ժողովրդի կրոնական կենտրոնը: Սակայն հանդիպում է կաթողիկոսի բացասական վերաբերմունքին, որը ըստ մելիքների գալիս էր նրա անհավատներին նվիրված լինելու, Պարսկաստանի հետ համագործակցելու պատճառներից: Նահապետը համարվում էր, եթե ոչ արդեն կաթոլիկացած, ապա գոնե կաթոլիկության կողմնակից մեկը, ով, ըստ կաթոլիկ գրողների, իր հպատակությունն էր հայտնել Հռոմի Պապին: Այնուհետև նա շտապում է Ղարաբաղ՝ մելիքների մոտ: Մելիաքական դասի մեջ ամենաազդեցիկներից մեկը Մելիք-Սաֆրազն էր, ում և Օրին պատմում է իր ով լինելու և իր հետագա ծրագրերի մասին պայմանով, որ այն, ինչ կպատմի գաղտնիք է: Այսպիսով՝ Օրին Մելիք-Սաֆրազի և էլի մի քանի մելիքների հետ մեկնում է Գանձասար՝Փիլիպոս կաթողիկոսին հանդիպելու: Ինոկենտիոս Պապին ուղարկած գրությունում մելիքները պատմում են, որ իմանալով Փիլիպոսի վերաբերմունքը այսպիսի հարցերին, նրանք խորհուրդ տվեցին Օրիին մինչև վերջ չբացահայտել ծրագիրը: Սակայն Օրին առաջարկեց լռել և լսել իրեն: Կաթողիկոսը միանշանակ դրական ընդունեց Վիլհելմի Հայաստանն ազատագրելու ծրագիրը մինչև այն պահը, երբ տեղեկացավ, որ կուրֆյուրստը միառժամանակ պիտի վերահսկի կատարվող աշխատանքը , ֆինանսական միջոցները և այլն: Բանակցությունը վերածվեց դավանաբանական վեճի, Գանձասարը հրաժարվում էր ընդունել կաթոլիկություն: Օրին, իհարկե, սկսեց ապացուցել կաթոլիկության միակ ճշմարիտ կրոնը լինելու փաստը` հին ու նոր կտակարաններից մեջբերումներ արեց և այլն: Վեճը թեժացավ վերածվեց կռվի, մելիքները Օրիին հորդորեցին հեռանալ Գանձասարից: Այս իրադարձությունը միառժամանակ կասկածելի է: Հնարավոր է, որ մելիքները դրանով պարզապես ուզում էին Օրիի անձը գովել, ցույց տալ նրա կազմված ծրադրի և կաթոլիկության հանդեպ նվիրվածությունը: Երկու խոշոր կրոնական կենտրոններն էլ դեմ էին Օրիի ծրագրերին: Սակայն Օրիի հետ Եվրոպա պիտի մեկներ երկրի ներկայացուցիչներից մեկը: Զգուշանալու և Վիլհելմի մոտ կասկածներ չհարուցելու համար մելիքները պնդում էին, որ այդ մեկը պիտի հոգևորական լինի: Ի վերջո Անգեղակոթի մոտ գտնվող Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանը Օրիի հետ մեկնելու համաձայնություն տվեց: Ուրեմն՝ այս հարցը լուծված էր: Օրին մելիքների հետ կրկին տեղափոխվեց Անգեղակոթ գյուղ, որտեղ տեղի ունեցավ մոտ քսան օր տևած ժողով: Այստեղ քննարկվեցին մի շարք գաղտնի, դիվանագիտական հարցեր: Նշեմ, որ ժողովին մասնակցում էին տասնմեկ հոգի: Կարելի է ասել, որ այս ժողովի ընթացքում կազմված ծրագրով սկիզբ էր դրվում Եվրոպայի հետ բանակցություններին: Այնուամենայնիվ Օրին հասկանում էր, որ պետք չէ միայն Եվրոպայի հետ հույսեր կապել: Ուստի կարողացավ մելիքներին համոզել և նույն հարցով մի խնդրագիր էլ Ռուսաց ցար Պետրոս Մեծին ուղարկել: Մելիքները խնդրում էին այդ ժամանակներում հզորացող Ռուսաստանից գալ և ազատագրել իրենց հայրենիքը: Ըստ այդ ծրագրի, ստեղծվող Հայաստանի թագավորը պիտի հայ լիներ, իսկ Ռուսաստանը պիտի միայն հովանավորի դերում հանդես գար: Օգնության դիմաց կար միայն մի խոստում, որը հնազանդությունն էր: Այս խնդրանքը հայերին ձեռնտու էր նրանով, որ բացակայում էր դավանափոխության հարցը: Մյուս կողմից էլ, Եվրոպայի հետ ավելի շատ էր կարելի հույսեր կապել, քանի որ նախ՝ ազատագրության դիմաց «վճարելու էին» և երկրորդ՝ Վիլհելմը որոշակի քայլեր արել էր ազատագրությունն իրագործելու համար: Եվ պարզ է, որ դավանափոխությունն ու Վիլհելմի գահակալությունը մելիքների սրտով չէր, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե զգացմունքների ու սկզբունքների մասին, այլ քաղաքականության ու քաղաքական շահի: Օրին երկար չմնաց Պարսկաստանում: Պետրոս Մեծի հրամանով նա իր հետ պիտի տաներ քսան հայ մետաքսագործների ընտանիք, զանազան իրեր և ընծաներ: Ուստի այդ ամենը Աստրախան տեղափոխելու համար նա Պետրոսից խնդրեց չորս նավ, սակայն ստացավ միայն երկուսը: Նավերից մեկը տեղ հասավ, մյուսը, որում Օրին էր, փոթորիկի պատճառով խորտակվեց: Օրին և նավում գտնվող մյուսները կարողացան ափ դուրս գալ: Ստիպված էին ձմեռն անցկացնել Նիզովոյում: Ընթացքում կապ էր պահպանում Մինաս վարդապետի հետ, տեղեկանում իրավիճակի մասին: Հիշենք, որ Եսայի Հասան Ջալալյանը իր երկու եպիսկոպոսներով նույնպես միացել էր Օրիին: Ի վերջո նրանք 1711թ.-ին բարեհաջող հասնում են Աստրախան, որտեղ Օրին Մոսկվա մեկնելու պատրաստություն էր տեսնում: Աստրասխան հասնելուց մեկ ամիս անց հանկարծամահ է լինում: 1711 թ նոյեմբերի յոթի գրությամբ Պետրոս Մեծին հայտնում են, որ «Հռոմեական Պապի դեսպան Իսրայել օրին իր մարդկանցով ծովային ճանապարհով նավով եկել է Աստրախան և ապրել է ամսից քիչ ավելի ժամանակ և մահացել օգոստոս ամսում ու թաղվել հայկական ծեսով Աստրախանում, Հայոց եկեղեցու մոտ»: Թաղման կարգը կատարեց Եսայի կաթողիկոսը, ով Օրիի մահվանից հետո չշարունակեց իր ճանապարհը և վերադարձավ Գանձասար:  









Պատմություն

Շահմիր Շահմիրյան

Շահամիրյանը «Որոգայթ փառաց» աշխատության հեղինակն է։ Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար  1771 թվականին  Մադրաս քաղաքում հիմնել է հայկական տպարան, որտեղ 1772 թվականին լույս է տեսնում  Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը։
1773 թվականին հրատարակվում է, Որոգայթ փառաց»   գիրքը, որը օտար լծից ազատագրելուց հետո ստեղծվելիք ապագա հայկական պետության կառավարման  համար նախատեսված օրենքների ժողովածու էր։ Ըստ Շահամիրյանի, հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։ «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը։ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ։ «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը։
Շահամիր Շահամիրյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը։ Նրա «Որոգայթ փառաց» (1773) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում։
Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում։ Նախ դերձակություն է արել, ապա զբաղվել առևտրով և մեծ հարստություն կուտակել։ Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված հայ ազատագրական ու լուսավորական գործիչ Մովսես Բաղրամյանը։18-րդ դարը նշանավորում է հայց ազատագրական դարավոր պայքարի որոշ փայլուն դրվագներ՝ պայքարի նոր ձևերով, գաղափարաքաղաքական նոր հայեցակարգերով ու ծրագրերով։ Հայ քաղաքական մտքի որոնումների և գործնական դիրքորոշումների հստակեցման համար կարևոր նշանակություն ունեցան դարի 20-ականների  Արցախի և Սյունիքի հայության ազատագրական հերոսամարտերը։
Նախորդ շրջանի հայ քաղաքական միտքը պետականության վերականգնման և քաղաքական անկախության ձեռքբերման նախապայմաններ էր համարում՝
ազգային ուժերի միաբանությունը,
արևմտյան երկրների օգնությունը,
վրաց ժողովրդի հետ համագործակցումը։
18-րդ դարերում ի հայտ է գալիս քաղաքական նոր գործոն` հզորացող Ռուսաստանը իր հեռահար ռազմավարական նկրտումներով ու հավակնություններով։
Ռուսական գործոնի կարևորումն արտահայտվել է Իսրայել Օրու քաղաքական հայացքներում և գործնական քայլերում։ Նշված գործոնները վերաիմաստավորվում ու բյուրեղացվում են դարի երկրորդ կեսին՝ արտացոլվելով հայ քաղաքական գիտակցության մեջ և քաղաքական վերլուծության առարկա դառնում հատկապես «Մադրասյան խմբակի»՝ Հովսեփ Էմինի, Մովսես Բաղրամյանի և Շահամիր Շահամիրյանի քաղաքական հայացքներում։
Շահամիրյանի իրավաքաղաքական համակարգում առկա է դեիստական փիլիսոփայության ազդեցությունը։ Աստված, ստեղծելով աշխարհն ու մարդուն և նրանց օժտելով աստվածային օրենքներով, այլևս անմիջականորեն չի միջամտում աշխարհի և հասարակության հետագա գոյության հարցերին։ Սակայն, այստեղից բնավ չի հետևում, որ ըստ քաղաքական մտածողի՝ հասարակության մեջ գործող կարգերն ու օրենքները պետք է համապատասխանեն բնական բնությանը և բանական բնությանը, որ հասարական ու պետական կյանքում գործող օրենքները պետք է հաշվի առնեն մարդու բանականությունը։ Նախ՝ աշխարհի և հասարակության գործերին չմիջամտելու դեիստական սկզբունքը բնավ չի նշանակում, որ Աստված առհասարակ դադարեցնում է հսկողությունը։ Երկրորդ՝ աշխարհի և մարդկանց գոյությունը ինքնաբավ, բացարձակ չէ, որովհետև գոյության օրենքները տրված են ի վերուստ, այսինքն՝ բնության օրենքները համընկնում են աստվածային օրենքների հետ։ Ուստի հասարակության մեջ գործող օրենքների համապատասխանությունը բնական բնությանը կամ բանական բնությանը իրականում նշանակում է համապատասխանեցնում ասվածային օրենքներին։ Բացի այս, մեջբերումից պարզ է, որ խոսքը դրական իրավունքի մասին է։
Այսպիսով, օրենքների՝ մարդու բնական բնությանն ու բանական բնությանը համապատասխանության մասին Շահամիրյանի պահանջը նշանակում է, որ դրական իրավունքի նորմերը պետք է բխեցվեն բնական, այսինքն՝ աստվածային իրավունքի սկզբունքներից։ Հակառակ պարագայում՝ ստեղծված օրենքները համարվում են հակաբնական և հակաբանական։
Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում։ Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը։ Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս։ Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս՝ այդ ճանապարհին գրավելով Հայաստանը։ Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալ էին կուտակել։ Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել՝ չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը։ Հայերի մոտ առաջացավ իրենց տնտեսական գործունեությունը անկախ Հայաստան տեղափոխելու գաղափարը։Շահամիրյանը 1771 թվականին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772թվականին լույս է ընծայել հայ առաջին հրապարակախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով։ Իսկ 1783 թվականին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»։
Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոնների հետ։ Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար։ Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը։ Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ։ 1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիք, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր։



Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...