суббота, 30 сентября 2017 г.

Պատմություն

Իսրայել Օրի

17-18-րդ դարերում ապրած հայտնի ազատագրական գործիչ Իսրայել Օրին  առաջին դիվանագետն էր, որ վերանայեց Հայաստանի ազատագրության հասնելու, այդ ժամանակաշրջանում, ավանդական և անհեռանկարային քայլերը: Նրա գործունեությունը հիմնականում կապված է Ռուսաստանի, Ռուսական արքունիքում վարած բանակցությունների հետ: 1699 թ-ի ապրիլի չորսին Օրին հասնում է Էջմիածին, այցելում Նահապետ կաթողիկոսին: Այս այցը հիմնավորված էր նրանով, որ Օրիի Արևմուտքին առաջարկած ծրագրում մեծ դեր ուներ հայ ժողովրդի կրոնական կենտրոնը: Սակայն հանդիպում է կաթողիկոսի բացասական վերաբերմունքին, որը ըստ մելիքների գալիս էր նրա անհավատներին նվիրված լինելու, Պարսկաստանի հետ համագործակցելու պատճառներից: Նահապետը համարվում էր, եթե ոչ արդեն կաթոլիկացած, ապա գոնե կաթոլիկության կողմնակից մեկը, ով, ըստ կաթոլիկ գրողների, իր հպատակությունն էր հայտնել Հռոմի Պապին: Այնուհետև նա շտապում է Ղարաբաղ՝ մելիքների մոտ: Մելիաքական դասի մեջ ամենաազդեցիկներից մեկը Մելիք-Սաֆրազն էր, ում և Օրին պատմում է իր ով լինելու և իր հետագա ծրագրերի մասին պայմանով, որ այն, ինչ կպատմի գաղտնիք է: Այսպիսով՝ Օրին Մելիք-Սաֆրազի և էլի մի քանի մելիքների հետ մեկնում է Գանձասար՝Փիլիպոս կաթողիկոսին հանդիպելու: Ինոկենտիոս Պապին ուղարկած գրությունում մելիքները պատմում են, որ իմանալով Փիլիպոսի վերաբերմունքը այսպիսի հարցերին, նրանք խորհուրդ տվեցին Օրիին մինչև վերջ չբացահայտել ծրագիրը: Սակայն Օրին առաջարկեց լռել և լսել իրեն: Կաթողիկոսը միանշանակ դրական ընդունեց Վիլհելմի Հայաստանն ազատագրելու ծրագիրը մինչև այն պահը, երբ տեղեկացավ, որ կուրֆյուրստը միառժամանակ պիտի վերահսկի կատարվող աշխատանքը , ֆինանսական միջոցները և այլն: Բանակցությունը վերածվեց դավանաբանական վեճի, Գանձասարը հրաժարվում էր ընդունել կաթոլիկություն: Օրին, իհարկե, սկսեց ապացուցել կաթոլիկության միակ ճշմարիտ կրոնը լինելու փաստը` հին ու նոր կտակարաններից մեջբերումներ արեց և այլն: Վեճը թեժացավ վերածվեց կռվի, մելիքները Օրիին հորդորեցին հեռանալ Գանձասարից: Այս իրադարձությունը միառժամանակ կասկածելի է: Հնարավոր է, որ մելիքները դրանով պարզապես ուզում էին Օրիի անձը գովել, ցույց տալ նրա կազմված ծրադրի և կաթոլիկության հանդեպ նվիրվածությունը: Երկու խոշոր կրոնական կենտրոններն էլ դեմ էին Օրիի ծրագրերին: Սակայն Օրիի հետ Եվրոպա պիտի մեկներ երկրի ներկայացուցիչներից մեկը: Զգուշանալու և Վիլհելմի մոտ կասկածներ չհարուցելու համար մելիքները պնդում էին, որ այդ մեկը պիտի հոգևորական լինի: Ի վերջո Անգեղակոթի մոտ գտնվող Ս. Հակոբ վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանյանը Օրիի հետ մեկնելու համաձայնություն տվեց: Ուրեմն՝ այս հարցը լուծված էր: Օրին մելիքների հետ կրկին տեղափոխվեց Անգեղակոթ գյուղ, որտեղ տեղի ունեցավ մոտ քսան օր տևած ժողով: Այստեղ քննարկվեցին մի շարք գաղտնի, դիվանագիտական հարցեր: Նշեմ, որ ժողովին մասնակցում էին տասնմեկ հոգի: Կարելի է ասել, որ այս ժողովի ընթացքում կազմված ծրագրով սկիզբ էր դրվում Եվրոպայի հետ բանակցություններին: Այնուամենայնիվ Օրին հասկանում էր, որ պետք չէ միայն Եվրոպայի հետ հույսեր կապել: Ուստի կարողացավ մելիքներին համոզել և նույն հարցով մի խնդրագիր էլ Ռուսաց ցար Պետրոս Մեծին ուղարկել: Մելիքները խնդրում էին այդ ժամանակներում հզորացող Ռուսաստանից գալ և ազատագրել իրենց հայրենիքը: Ըստ այդ ծրագրի, ստեղծվող Հայաստանի թագավորը պիտի հայ լիներ, իսկ Ռուսաստանը պիտի միայն հովանավորի դերում հանդես գար: Օգնության դիմաց կար միայն մի խոստում, որը հնազանդությունն էր: Այս խնդրանքը հայերին ձեռնտու էր նրանով, որ բացակայում էր դավանափոխության հարցը: Մյուս կողմից էլ, Եվրոպայի հետ ավելի շատ էր կարելի հույսեր կապել, քանի որ նախ՝ ազատագրության դիմաց «վճարելու էին» և երկրորդ՝ Վիլհելմը որոշակի քայլեր արել էր ազատագրությունն իրագործելու համար: Եվ պարզ է, որ դավանափոխությունն ու Վիլհելմի գահակալությունը մելիքների սրտով չէր, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե զգացմունքների ու սկզբունքների մասին, այլ քաղաքականության ու քաղաքական շահի: Օրին երկար չմնաց Պարսկաստանում: Պետրոս Մեծի հրամանով նա իր հետ պիտի տաներ քսան հայ մետաքսագործների ընտանիք, զանազան իրեր և ընծաներ: Ուստի այդ ամենը Աստրախան տեղափոխելու համար նա Պետրոսից խնդրեց չորս նավ, սակայն ստացավ միայն երկուսը: Նավերից մեկը տեղ հասավ, մյուսը, որում Օրին էր, փոթորիկի պատճառով խորտակվեց: Օրին և նավում գտնվող մյուսները կարողացան ափ դուրս գալ: Ստիպված էին ձմեռն անցկացնել Նիզովոյում: Ընթացքում կապ էր պահպանում Մինաս վարդապետի հետ, տեղեկանում իրավիճակի մասին: Հիշենք, որ Եսայի Հասան Ջալալյանը իր երկու եպիսկոպոսներով նույնպես միացել էր Օրիին: Ի վերջո նրանք 1711թ.-ին բարեհաջող հասնում են Աստրախան, որտեղ Օրին Մոսկվա մեկնելու պատրաստություն էր տեսնում: Աստրասխան հասնելուց մեկ ամիս անց հանկարծամահ է լինում: 1711 թ նոյեմբերի յոթի գրությամբ Պետրոս Մեծին հայտնում են, որ «Հռոմեական Պապի դեսպան Իսրայել օրին իր մարդկանցով ծովային ճանապարհով նավով եկել է Աստրախան և ապրել է ամսից քիչ ավելի ժամանակ և մահացել օգոստոս ամսում ու թաղվել հայկական ծեսով Աստրախանում, Հայոց եկեղեցու մոտ»: Թաղման կարգը կատարեց Եսայի կաթողիկոսը, ով Օրիի մահվանից հետո չշարունակեց իր ճանապարհը և վերադարձավ Գանձասար:  









Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...