Սևան
Այս տարի
ես հանգստացել եմ Սևանում:Ես շատ եմ եղել Սևանում,բայց այս անգամ երկար ժամանակով մնացի:Մենք մի կացարանում էինք մնում որտեղից,երբ
դուրս էիր գալիս,միանգամից Սևանն էր երևում
ամբողջությամբ: Այնքան գեղեցիկ տեսարան էր իմ առաջ բացվում,որ ուզում էի անընդհատ նայել:Այդ
ինձ ոգեշնչում էր , և ես սկսում էի երգել,նույնիսկ երազել:
Վարդևորի
տոնը Սևանում անցկացրեցի:Այնքան լավ անցավ ծանոթ անծանոթ ջրում էին իրար:Հիմա ժպիտով եմ այդ օրերը հիշում:Ծանոթացա
ինձ հասակակից աղջիկների հետ :Երեկոյան միասին շրջում էինք,զրուցում Սևանի ափին:Լիարժեք
հանգստացանք և լիցքաթափված վերադաձանք տուն:
Սևան ֆոտոպատում
Աղի լիճ
Մի երեկո
մեր բակում նստած էինք,ու հայրիկս պատմեց մի պատմություն “Աղի լճի” մասին:Ասում էր,որ
լճի ջուրը շատ աղի է,և այնտեղ ոչ ոք չի խորտակվում:Այդ ջուը նաև բուժիչ է:Մարդիկ եթե
հավատքով գալիս են այդ վայրը բուժվում են:Մի մեծահարուստ ցանկացել է այդ տարածքը գնել:Առավոտյան
երբ եկել է,տեսել է,որ ջուրը ցամաքել է,և նա հրաժարվել է գնել:
Այս պատմությունը
լսելով ես հայրիկիս խնդրեցի,որ նա ինձ տանի այնտեղ:Հաջորդ օրը մենք գնացինք “Աղա լիճ”:Ես
չէի պատկերացնում,որ այնտեղ այդքան շատ մարդ կարող է լինել:Այնտեղ օտարերկրացիներ էլ
կային:Երկու մեծ լիճ էր,մի լճում կարող էիր լողալ,իսկ մյուսում մի քանի րոպեից ավել
չէիր կարող մնալ,քանի որ շատ աղի էր:Իսկ ջրից դուրս գալուց հետո,լրիվ աղ էի,ամբողջովին
սպիտակել էի:Մի անկյուն էլ կար,որտեղ մաքուր ջուր էր հոսում,սառը ջուր,մտա ջրի տակ
ու լվացվեցի:Շատ դուր եկավ ինձ այդ վայրը:
Աղա լիճ
ֆոտոպատում
Комментариев нет:
Отправить комментарий