Ես փորձում եմ իմ կյանքի ժամերը չվատնել բարկության վրա,այլ փորձում եմ յուրովի
վայելել ամեն մի վարկյանը:Մարդիկ ամեն բանի մեջ վատն են տեսնում, այն ինչ
լավը շատ ավելի երևացող է:Իսկ նրանք չեն նկատում անգամ,լավից մի մասնիկ:Մարդիկ
ամեն օր ինչ որ տեղ են շտապում, իսկ նրանց դեմքին նույնիսկ մի փոքրիկ ժպիտի նշույլ
չկա:Նանց դեմքը կարծես ծածկված լինի մրրիկով և մառախուղով:Մարդիկ` հասկացեք պետք
չէ ձեր կյանքի ժամերը վատնել մռայլ
դեմքով,այլ փորձեք ժպտալ,փորձեք ամեն վատ բանի մեջ լավը տեսնել, և դա միայն ձեզ կօգնի հաղթահարել այս կյանքի
փորձությունները:Այս Սուրբ հողի վրա,շիտակ ապրիր,որ կյանքիդ վերջալույսին ժպիտով
հիշես քո կյանքի անցած օրերն ու ժամերը:

Комментариев нет:
Отправить комментарий