четверг, 30 апреля 2020 г.

Ես կարողանում եմ


Օրագիր հաշվետվություն 

Ողջույն՜ սիրելի ընդերձող, ես Լիա Աղաջանյանն եմ, ի ծնե սեբաստացի եմ։ Արդեն 10 տարի է ինչ սովորում եմ << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրում։ Կրթահամալիրի շնորհիվ ձեռք եմ բերել շատ ընկերներ տարբեր վայրերում։ Ձեռք եմ բերել հնարավորություններ որոնք դժվար թե կարողանայի ունենալ այլ դպրոցներում։Սովորել եմ ինձ հետաքրքող լեզուներ, հետաքրքիր ճամփորդությունների եմ մասնակցել։ Հետաքրքիր նախագծեր եմ իրականացրել ուսուցիչներիս հետ։
Այս ուսումնական տարին անցած տարիների նման սկսվեց նույն դրական լիցքերով, որոնք մեզ տալիս էին մեր ուսուցիչները և ընկերները։

Սեպտեմբերը սկսեցինք Կոմիտասյան օրերով, որը մեր դպրոցում արդեն ավանդույթ է դարձել։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/09/blog-post.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2018/09/blog-post_33.html?m=1

Ընդերձեցինք հետաքրքիր պատմվածք, որը մեր մեջ ամրապնդեց հավատարմությունը, սովորեցրեց սպասել , և չնկճվել եթե ինչ-որ բան մեր ուզածով չդասավորվի ։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/09/blog-post_58.html?m=1

Հետաքրքիր փաստեր, տեղեկություններ կարդացինք մեծն Սայաթ-Նովայի մասին։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/09/blog-post_1.html?m=1

Մեր սեպտեմբերը ամբողջական չէր լինի առանց ավանդազրույցների։ Դասարանում ամենքս ներկայացրեցինք մեր սիրած ավանդազրույցները, հետաքրքիր դաս-քննարկում անցավ։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/09/blog-post_28.html?m=1

Ես չեմ եղել հրեշտակ,բայց որքան կարողացել եմ փորձել եմ լինել մարդ..

Այս հրաշք տողերի հեղինակը մեր սիրելի Չարլի Չապլինն է։
Հոկտեմբեր ամիսը սկսեցինք Չարլի Չապլինի նամակով, որը նա իր դստերն էր ուղարկել։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/10/blog-post_6.html?m=1


Չապլինի մասին հետաքրքիր փաստեր

https://liaaxajanyan.blogspot.com/2019/10/14.html?m=1

Ավետիք Իսահակյանի միակ սիրո մասին

https://liaaxajanyan.blogspot.com/2019/10/blog-post_9.html?m=1

Իրականացրել ենք նախագիծ <<Եթե չլիներ համացանցը >> վերնագրով։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/10/blog-post_13.html?m=1

Սասնա ծռեր էպոս

https://liaaxajanyan.blogspot.com/2019/10/blog-post_91.html?m=1

Գրաբարի օրեր
https://liaaxajanyan.blogspot.com/2019/10/blog-post_37.html?m=1

Հետաքրքիր ընդերձանությամբ ենք զբաղվել, որը մեզ սովորեցրել է կյանքին նայել մեր աչկերով, ունենալ մեր սեփական կարծիքը, և ընդունել մեզ այնպես ինչպես որ կանք։ Սովորեցնում է գնահատել մեր ունեցածը ։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/11/blog-post.html?m=1

Նոյեմբերյան աշխատանքներ

Քանի որ սովորում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, իմ կարծիքով մեր պարտքն է իմանալ Սեբաստացու մասին տեղեկություններ։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/11/blog-post_71.html?m=1

Քանի որ շատ եմ սիրում աշունը, իմ բլոգում չէր կարող չլինել աշնանային փաթեթ։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/11/blog-post_17.html?m=1

Հունվարյան ընդերձանություն

https://liaaxajanyan.blogspot.com/2020/01/blog-post.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/01/blog-post_26.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/01/blog-post_55.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/02/blog-post_13.html?m=1

Փետրվարը սկսեցինք սիրելի Թումանյանով

https://liaaxajanyan.blogspot.com/2020/02/blog-post_24.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/02/blog-post_25.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/02/blog-post_28.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/02/blog-post_58.html?m=1

Չարենցյան մարտ
Մարտը սկսվեց ցավոք վատ լուրերով։Քաղաքում հայտնվեց վիռոս որի պատճառով դպրոցները փակվեցին։ Սակայան դա մեզ չտխրեցրեց,քանի որ մենք միևնույնն է մեր նախագծերը իրականացրեցինք, մի փոքր փոփոխեցինք սակայն կարևորը այն կատարեցինք։

https://liaaxajanyan.blogspot.com/2019/03/blog-post_66.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/03/blog-post_20.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/03/blog-post_29.html?m=1

Ընդերձանություն

https://liaaxajanyan.blogspot.com/2020/03/blog-post_96.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/03/blog-post_31.html?m=1


Ապրիլյան աշխատանքներ

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_10.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_19.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_17.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_82.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_56.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_21.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_22.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_84.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_44.html?m=1

https://liaaxajanyan.blogspot.com/2020/04/blog-post_29.html?m=1

среда, 29 апреля 2020 г.

ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ

Տատիկս պատմում է , որ ԽՍՀՄ-իր հիշողության մեջ մնացել է որպես մի բռնապետական կայսրություն։ Պատմում է , որ իր ժամանակածրջանի մարդիկ իրավունք չունեին ազատ արտահայտվելու։Նրանց ապագայի արջև, նրանց երազանքների արջև կար մի հսկայական երկաթյա վարագույր,որը չէր թողնում նրանց ազատ ապրել, շնչել և երազել։ Այդ ժամանակներում բոլորը պարտադրված ռեժիմով էին ապրում ։ Նրանք չէին կարող ազատ արտահայտվել, ազատությունից օգտվելը կարող էր դատապարտման հասցնել մարդուն։ Վաղուց արդեն անցել են այդ ժամանակները։ Այժմ մարդիկ կարող են ազատ խոսել, մտածել, գործել։ Այլևս չէնք ապրում հատուկ օրենքներով , այճմ ազատ ենք անելու մեր ուզածը։ Պետք է գնահատենք այս ժամանակաշրջանը, քանի որ մենք ազատ ենք անելու և խոսելու այն ինչ ուզենանք,իհարկե եթե դա չի սահմանափակի մեր դիմացինի ազատությունը։ 


Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանի նախնիները ապրել են Արևմտյան Հայաստանի Սասուն լեռնային գավառում, այնտեղ, որտեղ սկիզբ է առել «Սասնա ծռերը»` հայկական հերոսական էպոսը: Սասունցիները քաջ մարդիկ էին և բազմաթիվ կռիվներ են մղել թուրքերի դեմ ու ջախջախել են թուրքական զորքերին, բայց մի գավառը չէր կարող անվերջ դիմադրել մի ողջ պետության: 1915թ. Ցեղասպանությունից հետո դատարկվեց նաև Սասունը, ողջ մնացած սասունցիները սփռվեցին աշխարհով մեկ, շատերը եկան Արևելյան Հայաստան և ապաստան գտան Արագածի փեշերին, Թալինի, Աշտարակի և ուրիշ շրջաններում:
Մուշեղ Գալշոյանը ծնվել է Թալինի շրջանի Աղավնաձոր գյուղում: Նրա հայրը Եղեռնի տարիներին կորցրել էր ամբողջ ընտանիքը ` կնոջը և չորս երեխաներին, եղբայրներին, նորից էր ամուսնացել և մյուս փախստականների հետ բնակություն հաստատել Թալինում: Մուշեղ Գալշոյանը հասակ է առել ահա սասունցի փախստականների միջավայրում, նրանց զրույցների ու հիշողությունների մթնոլորտում: Նրա հերոսները այդ նույն սասունցիներն են, որոնց բնավորությունն ու հոգեբանությունը Մուշեղ Գալշոյանը այնքան լավ էր ուսումնասիրել, համակվել էր կորցրած հայրենիքի հանդեպ նրանց կարոտով:
Գալշոյանը կրթություն էր ստացել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, բայց գրքի ու գրականության նկատմամբ սերը և գրական ձիրքերը նրան մղում են սկզբում լրագրական, ապա գրական աշխատանքի: Նրա առաջին գիրքը «Ձորի Միրոն» վիպակն էր, պատմությունը մի սասունցու, որը իր նման հազարավորների հետ մի կերպ փրկվել էր ու հասել Արևելյան Հայաստան: Բայց նա խռով էր մնացել ամբողջ աշխարհից այն անարդարության համար, որ գործվել էր իր ժողովրդի հանդեպ, այն բանի համար, որ իրենք չկարողացան փրկել իրենց երկիրը:
Գալշոյանի պատմվածքների ժողովածուն կոչվում է «Մարութա սարի ամպերը»: Մարութա սարը Սասնա լեռներից է, Սասնա յուրատեսակ խորհրդանիշը: Այդ ժողովածուի հերոսները ևս սասունցի փախստականներ են` հավատարիմ Սասնա ավանդներին, սովորություններին, բարոյականությանը: Նրանք որոշ կողմերով նման են էպոսի հերոսներին, նրանց նման կապված են իրենց երկրին և նրանց նման մի քիչ ծուռ են, կարող են այնպիսի բաներ անել, որոնք անսովոր են թվում, բայց իրականում ազնիվ և միամիտ մարդիկ են:
Գալշոյանը հրաշալի գիտեր Սասունի բարբառը, գաղթական սասունցիների հոգեբանությունը, երազանքները և իր պատմվածքներում ստեղծեց սասունցիների տպավորիչ կերպարներ` հմտորեն օգտագործելով բարբառի հնարավորությունները

вторник, 28 апреля 2020 г.

Սպասում


Մուշեղ ԳալշոյանիՍպասումպատմվածքը ունի շատ խոր իմաստ։
Այս պատմվածքը Կոմիտասի կյանքից մի հատված է ։ Կոմիտասը շատ է տանջվել , շատ   սոված օրեր է անցկացրել։ Կոմիտասի ամեն մի խոսքը ունի տանջված օրերի հիշողություն ։ Նա 
տանջվում էր իր հայ ազգի համար , այն հին    ազգի , որը տառապել է , տանջվել , բայց իր    հայ երգը , հայ լինելը չի մոռացել , նորից շնչելև շնչում է։Նա չէր ցանկանում լսել փուչ խոսքեր։Իր ազգը ապրում էր ու պիտի ապրեր։    Կոմիտասը ամեն մի հայ      մարդու կյանքով էր ապրում , մտածում նրա   օրվա հացի մասին , գումար կորցրած   անծանոթի մասին , որովհետև Կոմիտասը    համարում էր , որ դա ինքն է ։ Ամբողջ կյանքը ապրելով Բեռլինում , ամեն վարկյան նա   մտածումտանջվում էր հայի համար։
Այս պատմվածքը ունի խոր արմատներ ։  Այստեղ նկարագրվում է հայ ազգի տանջված   օրերը , սոված ու ծարավ , առանց հագուստի , անտուն մարդկանց մասին , որոնք  փախստականներ էին , իրենց տուն ու տեղը    թողած ընկել էին Բեռլինի փողոցները ։  Կոմիտասը ապրել է այդ ցավը , զգացել իր   մարմնի վրա սով , դաժանություն։Իմ կարծիքով ինչքան էլ հայ ազգին հալածեն , միևնույնն է , նա չի կոտրվում , չի կորցնում իր հույսը վաղվա լավ օրվա նկատմամբ։ Չի մոռանում իր լեզուն , հավատըիր երգն ու երաժշտությունը , պարը ։  Կոմիտասը նույնպես հույսը չկորցրեց ու  հավատաց , որ վաղը ավելի լավ օր է լինելու ։
Աղբյուրը ՝ Մուշեղ Գալշոյան <<Սպասում>>

среда, 22 апреля 2020 г.

Հովհաննես Այվազովսկու խորհրդավոր կտավներից մեկը

Գտնել մարդասպանին կամ «Ալեքսանդր 3-րդի մահվանը», 1894 թ.

 Այվազովսկին իր ամենաառեղծվածային կտավը նկարել է, երբ ստացել է  Ալեքսանդր 3-րդի մահվան մասին լուրը: Նա Ալեքսանդր 3-րդին  ճանաչել է անձամբ: Այս կտավը լի է վշտով, որն ապրել է նկարիչը: Այն որոշակի ճնշող տպավորություն է թողնում, այդ պատճառով այժմ Թեոդոսիայի պատկերասրահում առանձին դահլիճում է գտնվում:  Ենթադրվում է, որ այն դժբախտություն է բերում բոլոր նրանց, ովքեր դիտում են: Եթե երկար նայեն նկարին, ապա մթության մեջ կարելի է նշմարել ուրվականների կերպարներ: Սև զգեստով կնոջ կերպարը սգացող այրու այլաբանությունն է, որոշակի անկյան տակ կարող է երևալ որպես մորուքավոր տղամարդ: Մեկին հիշեցնում է ահաբեկիչ, ով փորձել է սպանել Ալեքսանդր 3-րդին, մյուսին՝ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդին: Նկարը հայտնաբերվել է պատահական և 2000-ականների սկզբին ներկայացվել հանրությանը: 


Գորշ գայլը և ծեր շունը

Գորշ գայլը և ծեր շունը

Գորշ գայլը մտավ գոմ , որտեղ հսկում էր ծեր ու անօգնական շունը և նրանից թույլտվություն խնդրեց.
-Կարո՞ղ եմ ես մի գառ գողանալ։
Շունը տխուր գլխով արեց։
Մի թե նա կարող էր դիմադրել մայր գայլին։
-Իսկ միգուցե ես յուղոտ դմակով ոչխարի՞ն տանեմ , - հարցրեց գայլը։
-Կարելի է , թեթևությամբ շունչ քաշեց շունը։
Բայց նրա ուրախությունը երկար չտևեց։
Գյուղի ծայրին նրան բռնեցին որսորդները, որոնց ազդանշան էր տվել ծեր ու անօգնական շունը։
Երևում է , որ ծեր պահակը լավ գիտեր իր գործը։

https://pritchi.ru/id_87440190

пятница, 17 апреля 2020 г.

Համո Սահյան

Համո Սահյան "Կգամ"
Ընդերձում եմ ` սիրելի Սահյան, սիրելի քույրիկիս հետ։


Անվերնագիր...

Անվերնագիր... 🖤
Ընդերձում եմ իմ մտքերից մի փոքրիկ հատված։


Վարդգես Պետրոսյանի առեղծվածային սպանությունը

1994թ. ապրիլի 15-ին սպանվեց ժամանակի մտավորական, գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը:

Վարդգես Պետրոսյանը ծնվել է 09.08 1932թ. Աշտարակ քաղաքում:

1954-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1954—1961-ին աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» և այլ թերթերի խմբագրություններում։ Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով՝ «Բալլադ մարդու մասին» (1958) ժողովածու, այնուհետև անցել է արձակի, գրել է «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) և այլն։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենին» (1981) վեպը։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966-ից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:
Ու՞մ էր ձեռնտու նրան վերացնելը: Պաշտոնապես Վարդգես Պետրոսյանն ամուսնացած եղել է 2 անգամ, բայց կյանքի վերջում ապրում էր, ոչ պաշտոնական ամուսնությամբ, մի երիտասարդ աղջկա հետ: Նախորդը՝ տիկին Սոնան, չէր ցանկանում բաժանվել և երրորդ անգամ չէր ներկայանում դատարան, որտեղ պետք է լսվեր Վարդգես Պետրոսյանի հայցն ընդդեմ կնոջ: Չորրորդ դատական նիստը նշանակված էր և պետք է տեղի ունենար Վարդգես Պետրոսյանի սպանությունից երկու օր անց: Ասում են, որ անկախ այն բանից, կինը կներկայանա՞ր դատարան, թե՞ ոչ, դատարանը հայցը վճռելու էր հօգուտ Վարդգես Պետրոսյանի:
Դատարանի այդ վճռով տիկին Սոնան կզրկվեր Պետրոսյանի մի քանի տներից, ունեցվածքից:
Այստեղից էլ առաջացավ այդ վարկածը, որ տիկին Սոնային էր անհրաժեշտ այդ սպանությունը: Նրան ձերբակալեցին, սակայն կարճ ժամանակ անց տիկնոջը հաջողվեց ինչ-որ կերպ խափանման միջոցը փոխել, դուրս գալ բանտից՝ ստորագրությամբ, և անհետանալ երկրից:
Այժմ տիկին Սոնան ապրում է ԱՄՆ-ում:
Որքանով էին տիկին Սոնայի դեմ մեղադրանքները ճիշտ, պետք է դատարանը պարզեր, բայց դատն այդպես էլ տեղի չունեցավ Սոնայի փախուստի պատճառով: Այնպես որ, թերևս, այս սկանդալային հարցն այդպես էլ մնալու է բաց, իսկ տաղանդաշատ հայ գրողներից մեկի սպանության։

  

Գրականություն

Վիլյամ Սարոյան <<Հայ մուկը>>
Պատմվածքը մի մկան մասին էր։Մուկը հայ էր և շատ անվախ։ Նրա անունը Արտաշ էր։Այդ անվախ մուկը կարողացել էր դուրս պրծնել սոված օձի կերակրամանաից, և դա էլ հերիք չէ ծեծել էր օձին։Պատահաբար այդ դեպքին ականատես էր եղել կենդանաբանական այգու ծառայողներից մեկը։Այնուհետև Արտաշը ՝ այդ անվախ մուկը դարձավ կենդանաբանական այգու ամենասիրված կենդանիներից մեկը։
Հեղինակը այդ պատմվածքի միջոցով փորձել է ներկայացնել Հայ ազգին բնորոշ հատկանիշներ ՝ քաջություն,խիզախություն և մարտնչելու ունակություն։

Գոյականի հոլովում

Գործնական աշխատանք

1։ Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ,
գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի,
խաղող, զարգացում, դիմում, խնձորենի։
Սենյակ-սենյակի,քաղաք-քաղաքի,
փողոց-փողոցի,
գիրք-գրքի,
լուսամուտ-լուսամուտի,
գրիչ-գրչի,
խաղող-խաղողի,
դիմում-դիմումի
տուն-տան,դուռ-դռան,
գեղեցկություն-գեղեցկության,լեռ-լեռան,
բեռ-բեռան,
ձյուն-ձյան,
ուսում-ուսման,
աշուն-աշնան,
շուն-շան,
ձուկ-ձկան,
զարգացում-զարգացման
այգի-այգու,բարդի-բարդու,
խնձորենի-խնձորենու
օր-օրվա,ամիս-ամսվա
քույր-քրոջ, ընկեր-ընկերոջ
2։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն են պատկանում ան
հոլովման։
1. լեռ, մոտեցում, թվարկում, գառ
2. տրոհում, դուռ, մեծություն, փորձարկում
3. մուկ, ձուկ, նուռ, շուն
4. մանուկ, գարուն, աշուն, լեռ
5. լրացում, անուն, թոռ, բեռ

Գործանական քերականություն


Առաջադրանքներ
1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկլողավազանհորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտզբոսավայրհացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
1. Արև-արևաշող-արևածաղիկ-արևելք-արևմուտք-արևավառ:
2. Հող-հողածածկ-հողամաս-հողատարածք-հողատեր-հողամշակ:
3. Լույս-լույսացույց-լուսաբաց-լուսամուտ-լուսավոր-լուսադեմ:
4. Ջուր-ջրամբար-ջրակայուն-ջրատար-ջրազրկված-ջրասույզ:
 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
Հնչյունափոխված
Բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, մարդ-մուրդ   Շ
Չհնչյունափոխված
Արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ

5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց — հողագործություն,
նախածանց-արմատ-վերջածանց — անքնություն,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց — կանխավճարային,
արմատ-արմատ — գործընկեր,
արմատ-վերջածանց-վերջածանց — նշանականություն,
նախածանց-հոդակապ-արմատ — անաչառ,
արմատ-հոդակապ-արմատ — գետաձի։
 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 
Տառային՝
  1. ԱԲԿ-Ադրբեջանի բոլշևիկների կուսակցություն, Աստղիկ բժշկական կենտրոն
    ԱԳԿ-աշխատանքի գիտական կազմակերպում
    ԱԳՊ-արտագերատեսչական պաշտպանություն
    ԱԿԿ-Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն
    ԱԺԻ-Ասիայի ժողովուրդների ինստիտուտ
    ԱԺՀ-Անգոլայի ժողովրդական հանրապետություն
    ԱԺՇ-Անգոլայի ժողովրդական շարժում
    ԱԺՄ-Անգոլայի ժողովուրդների միություն
    ԱԿՎՀ-Անդրկովկասյան կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով
    ԱՄՆ-Ամերիկայի Միացյալ Նահանգներ
    ԱՄՀԿԽ-Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական
բառամասային՝
  1. անասունների արդյունահանում և առևտուր-անասնարդյունառ
  2. բամբակագործական կոմիտե-բամբակկոմ
  3. Երևան քաղաքի արդյունաբերական առևտուր-երքաղարդառ
  4. ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատ-ծանրարդժողկոմ
  5. անտառային (արդյունաբերության) կոմիտե-անտառկոմ
խառը՝
  1. Անդրկովկասյան բյուրո-անդրբյուրո
  2. նորոգման տեխնիկական կայան-ՆՏ կայան
  3. Բելոռուսական հեռագրական գործակալություն-ԲելՏԱ

Վերջին ուսուցիչը

Ես ընդերձեցի Վարդգես Պետրոսյանի "Վերջին ուսուցիչը"։
Վիպակը պատմում էր մի դասարանի մասին, որը միշտ պատմությունների մեջ էր ընկնում, սակայն այդ դասարանում կար նաև համախմբվածություն։
Այդ ժամանակահատվածում դպրոց է ընդունվում Վահան Մամյանը։
Քանի որ այդ պատմությունների մեջ ընկնելու հաջողություն ունեցող դասարանի դասղեկը մահացել էր, նրան փոխարինելու է գալիս Մամյանը ։ Մամյանը առաջին անգամ այդ դասարանում պատմում է թե ինչպես իրենց ընկերներով մի ամբողջ գարնանային գիշեր ընդերձել են "Մանոն Լեսկո"ն ։ Նա երեխաներին խորհուրդ էր տալիս ևս ընդերձել այդ գիրքը ։ Նա դասարանը փոխեց հարյուր ութսուն աստիճան։ Նրանք անգամ որոշել էին, որ ամբողջ դասարանով մնան նույն դասարան։

Ինձ ամենաշատը դուր եկավ այս տողերը։

Մութը աշխարհը խլում է մարդուց, բայց նրան վերադարձնում է ինքն իրեն:

Կարծում եմ ճիշտ խոսքեր են, չէ որ մարդկանց կյանքում գիշերը տարբեր դեր ունի։ Գիշերը մարդիկ կամ մտածում են կամ փորձում են մտքերից ազատվել։ Կամ փորձում են քնել, կամ որոշում են արդուն մնալ։ Գիշերվա մեզ անհանգստացնող մտքերը դրանք այն մտքերն են, որոնք մենք ողջ օրը փորձում ենք թաքցնել ինքներս մեզանից ։ 

пятница, 10 апреля 2020 г.

Հետաքրքիր փաստեր Համո Սահյանի կյանքից

Համո Սահյանն ասաց.
–Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս. «Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական, դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ Ազգային...»։
Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։
–Ազգայի՞նը ով է բա, Վարպետ,–հարցնում է կինս։
–Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»...
–Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը ամաչելով հասկացրեց, որ լուրջ չընդունեմ Իսահակյանի ասածը եւ ավելացրեց.–Ոնց թե, բա Թումանյա՛նը, բա Չարե՛նցը... Թումանյանը ազգային չէ՞ր, համամարդկային չէ՞ր, տիեզերական չէ՞ր... Թե ուզում ես իմանալ՝ Թումանյանը ե՛ւ ազգային է, ե՛ւ համամարդկային է, ե՛ւ տիեզերական. բոլորը միասին է... Պատմությունը միայն քեզ եմ ասում, ուրիշին չեմ պատմել։


Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է...
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը:

Համո Սահյան

Համո Սահյան "Չես ասի ոչ մի բառով"
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»...
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով».

Ի՞նչ տեսարան է բացվում աչքերիդ առջև

Ուշեղ ամպրոպ,կայծակ և քամի,բայց դրանց հետ մեկտեղ թույլ արև։

Բանաստեղծությունից դուրս գրել հատկանիշ ցույց տվող հինգ բառ:
Բարի, խելոք, համառ, թաքուն, երկար։

Երեք գույնով նկարագրել «Չես ասի ոչ մի բառով» բանաստեղծությունը:
Դեղին,կարմիր և կանաչ։

Ի՞նչ անուն կտաս բանաստեղծության մեջ նկարագրվող տագնապին:
Անհանգստություն։

Ինչպե՞ս կբացատրես հետևյալ տողերը.
«Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար»:

Սահյանը ուզում էր այս տողերով ասել , որ զգացածդ պետք չէ ծածկել ծիծաղով։ Պետք է զգացածդ ցույց տաս , չէ որ այն կարող է իրավիճակը փոխել։

среда, 8 апреля 2020 г.

Պլաստիկ

20-րդ դարի 70-ական թվականներից սկսած ամբողջ աշխարհում լայն թափով սկսեց զարգանալ պոլիէթիլենային տոպրակների (ցելո‎ֆաններ), պայուսակների, պարկերի, շշերի արտադրությունը ու դրանց կիրառությունը: Ապրանքների փաթեթավորման նպատակով հազարավոր տոննաներով արտադրվող եւ սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը օգտագործումից հետո հայտնվում են  աղբատարում կամ, որ  ավելի վատ  է,  փողոցներում ու բնության գրկում:  Այդ առումով, Հայաստանը, ցավոք,  գովելի իրավիճակում չէ: Ամեն օր, ամեն տեղ,  լինի դա քաղաքում կամ բնության գրկում, մենք ականատես ենք լինում թափված հազարավոր պլաստիկ շշերի կույտերի կամ օդում սավառնող պոլիէթիլենային տոպրակների երամների: Այս հիմնախնդրով Հայաստանում զբաղվում են տասնյակ հասարակական կազմակերպություններ, իսկ վերամշակմամբ զբաղվում են հատուկենտ ընկերություններ, սակայն շրջակա միջավայրն ավելի մաքուր չի դառնում: Չկա սոցիալական պատասխանատվություն և, որ նույքան կարևոր է, չկա  որոշումներ կայացնելու ու հիմնախնդիրներին լուծում տալու քաղաքակական կամք:  Մինչդեռ,  ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց փնտրում է և գտել է պոլիէթիլենային տարաների թափոնների  տեսակավորման ու վերամշակման ձևեր:

Ես կարծում եմ , որ պլաստիկ շշերի և պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը պետք է նվազեցնել։ Հազարավոր կենդանիներ պլաստիկե աղբի պատճառով մահանում են։ Պալստիկը և ցամաքում, և ջրում միայն վնաս է տալիս։ Հայաստանը ևս ունի մարդկանց կողմից մի փոքր բարեխղճության կարիք։ Ամեն երկրորդը իր տոպրակը , շիշը պլաստիկե նետում է ուր պատահի։ Եվ նույնիսկ չի էլ մտածում որ իր այդ քայլով իր երկիրն է փչացնում։
Ես բոլոր մարդկանց կոչ եմ անում, լինեն ավելի հետևողական, իրենց աղբը չնետեն ուր որ պատահի։ Իսկ ընդհանրապես լավ կլինի, որ քաղաքում ամեն տեղ, որտեղ որ աղբաման կա դրա կողկին լինի պոլիէթիլենային իրերի համար նախատեսված արկղեր։

Բրազիլիա

Իսկական ճամփորդելու եղանակ է, բայց քանի որ ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը թույլ չի տալիս, ապա ինչու ոչ մենք կճամփորդենք օնլայն։
Իմ ամենասիրելի երկիրը Բրազիլյան է։
Այն այնքան ուրախ և կառանվալներով լեցուն երկիր է, որ ձանձրանալը այդ երկրում ուղակի անհնար է։

Էկզոտիկ բնությամբ այս երկիրն ունի ավելի քան 8կմ ձգվող լողափեր, կենսուրախ բնակչություն, կոլորիտային ճարտարապետություն և համարվում է մայրցամաքի ամենազարգացած երկրներից մեկը: Բրազիլիան գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Այստեղ կա ամենաբազմազան հանգստի համար բոլոր պայմանները:


ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Բնակչությունը կազմում է մոտ 17մլն. մարդ: Բրազիլիան համարվում է աշխարհի բոլոր ժողովուրդների ռասսայական խառնուրդ: Այս միախառնումը մեծ ազդեցություն է գործել երկրի ազգային ինքնուրյունության վրա:



ԼԵԶՈՒ

Բրազիլիայի պետական լեզուն պորտուգալերենն է: Երկրի ներքին շրջաններում գործածվում է «Lingua geral» ընդհանուր լեզուն, ինչպես նաև 180 տարբեր բարբառներ:



ԿՐՈՆ

Բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Փաստացի, Բրազիլիան համարվում է կաթոլիկ ուղղվածության ամենամեծ տարածում ունեցող երկիրն աշխարհում:

 
ՄՇԱԿՈՒՅԹ

Բրազիլիայի մշակույթը կառնավալն է, ֆուտբոլը, տրամադրող ռիթմերը, ավանդույթներն ու հավատալիքները: Եթե որևէ բրազիլացու հարցնենք, թե ինչ է ներկայացնում իրենց մշակույթը, ապա նա կառանձնացնի հենց այն, ինչն իրեն ավելի հոգեհարազատ է: Երկրի մշակույթը համարվում է 3 հիմնական մշակույթների խառնուրդ՝ արևմտյան, աֆրիկական և հնդկական:



ԽՈՀԱՆՈՑ

Բրազիլիայի խոհանոցը պորտուգալական, աֆրիկական և հնդկական խոհանոցների խառնուրդ է: Միոսն այստեղ պատրաստում են մեծ քանակությամբ ձիթապտղի յուղով: Ազգային խոհանոցի ուտեստները որպես կանոն շատ կծու են և աղի: Բրազիլական ամենահայտնի քաղցրավենիքը Brigadeiro-ն է: Հայտնի են նաև տապակած բանանները, շոկոլադե մուսսով պնդուկները, պանրով և գուավայով մարմելադները: Բրազիլիան սուրճի երկիր է: Բրազիլական սուրճը հայտնի է աշխարհի բոլոր անկյուններում: Այստեղ այն սիրում և գնահատում են:



ԿԼԻՄԱ

Երկրում կլիման շատ բազմազան է՝ տրոպիկականից մինչև բարեխառն և սառը: Հուլիսից մինչև սեպտեմբեր ձգվող ձմեռը համարվում է չոր սեզոն, ամառը ձգվում է նոյեմբերից ապրիլ: Օդի միջին ջերմաստիճանը  (դեկտեմբեր-հունվար) +26°С, իսկ ջրի միջին ջերմաստիճանը՝ +20°С: Սեպտեմբերից մարտ ձգվում է անձրևային:


Ֆոտոշարք բրազիլական կառնավալից








Ջուր

  • Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի 
Ջուրը կա երկրագնդի բոլոր թաղանթներում։Ջուրը ամենա կարևոր բնական ռեսուռսներից է։ Այն մեծ կիրառում ունի մարդկանց կենցաղում։Այն օգտագործվում է բոլոր տնտեսական ճյուղերում։
Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը, սակայն դրա մեծ մասը աղի է և պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն:
Ջրային ռեսուրսների բացարձակ մեծամասնությունը բաժին է ընկնում համաշխարհային օվկիանոսին, միայն մի փոքր բաժին` ցամաքային ջրերին:  Ջրային ռեսուրսների մի մեծ զգալի բաժինը կազմում են Անտարկտիդայի, Արկտիկայի և բարձր լեռների սառցադաշտերը: Բևեռային շրջաններում սառցադաշտերը դանդաղորեն սահում են դեպի օվկիանոս, որտեղ առաջացնում են այսբերգներ:
Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունիցիսկ աշխարհի բնակչության 20%-ը զգում է նրա անբավարարությունըՆերկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում 1 լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարքՋրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային ԱֆրիկայիՄերձավոր արևելքի,Ասիայի երկրներըՋուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համարՀսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատությանայլև քաղաքական անկայունությանէթնիկական և միջպետական կոնֆլիկտներիԵգիպտոսըՍուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համարԱյդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջև Հորդանանի ջրերիԹուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերիԹուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերիՀնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար: 
ՓՀԷԿ-եր՝ էկոլոգիական աղետներ Հայաստանի գետային ցանցի համար
Հայաստանում ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոյուղաջրերով, արդյունաբերական թափոններով, կենցաղային աղբով: Մաքրման կայաններն իրականացնում են միայն մեխանիկական մաքրում: Կեղտաջուր արտանետողների նկատմամբ կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ չկա: Օրինակ հանքարդյունաբերողը պոչամբարի պարզարանից դուրս եկող ջուրն առանց կենսաբանական և քիմիական մաքրման իրավունք ունի բաց թողնել գետ և դա դիտվում է նորմալ:  Ջրային ռեսուրսի մեջ արտադրական կեղտաջրերի արտանետման արգելքը ՀՀ ջրային օրենսգրքով սահմանվեց 2018թ-ին: 62.1 հոդվածի 1-ին կետով սահմանվեց. «Արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր եւ անհատական պահանջներին»: Թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները սահմանում է լիազոր մարմինը: Օրեսգրքի փոփոխության այս կետը ուժի մեջ է մտնելու 2030 թվականին:
ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017 թվականի տվյալներով` հանրապետության ուսումնասիրված 43 գետից 15-ն ունեն ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն, որոնցից Դեբեդը, Ախթալան, Շնողը, Նորաշենիկը, Ողջին, Կարճևանը, Արծվանիկը, Մասրիկը  հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են:

  • ՓՀԷԿ-եր Փամբակ գետի վրա
Փամբակը համարվում է Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ակունքը Ջաջուռի թամքոցի արևելյան լանջին գտնվող աղբյուրն է, որը գտնվում է Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների հատման մասում։ Գետի երկարությունը 86կմ է, ավազանը` 1370 քկմ։ Առավել խոշոր վտակը Գետիկն (Չիչխան) է, որը Փամբակ գետ է թափվում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։ Գետը խողովակի մեջ է վերցված 20765 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 24.145349%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել Փամբակ գետի համար:
Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Փամբակի  վրա կառուցված են հետեւյալ ՓՀԷԿ-երը`
«Արջուտ-2» ՓՀԷԿ, շահագործող` «Լեռ և ջուր» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 1880 մետր
«Սպիտակ ՀԷԿ-1» ՓՀԷԿ, շահագործող` «Էլիզա ֆարմ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2685 մետր
«Վահագնի» ՓՀԷԿ, շահագործող` «Ապահով տանիք» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 16200 մետր կառուցված է Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի Փամբակ գետ վրա:

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...