ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՀԱՄԱՑԱՆՑԸ
Նայի՛ր տեսանյութը:
Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:
Իմ կարծիքով տեսանյութը նման էր յուրաքանչյուր մարդու,ինչպես նայև ինձ։
Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:
Ոչ իհարկե, ճիշտ չէ անընդհատ համակարգչին կամ հեռախոսին նայել, սակայն լինում է այնպես,որ քո դասերը կամ աշխատանքը համակարգչով է, և դու այսպես թե այնպես պետք է անընդհատ օգտագործես այն։
Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:
Իմ կարծիքով ես ունեմ կախվածություն գամակարգչից,հեռախոսից։Լինում է որ չեմ կարողանում նույնիսկ մեր րոպե կտրվել հեռախոսից։
Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:
Տեսանյութի վերնագիրը պայմանավորված է նրանով, որ եթե համացանցը չլիներ, կյանքը անհետաքրքիր կլիներ: Սակայն պետք չէ մոռանալ նաև շրջապատի, ընկերների մասին:
Իմ կարծիքով վերնագիրը պայմանավորված է նրանով,որ եթե համացանցը չլիներ մեր կյանքում մենք շատ ձանձրալի կապրեինք,չէին կարողանա շփվել մեզ համար հարազատ, բայց մեզանից հեռու գտնվող մարդկանց հետ։Այնինչ համացանցը մեզ հնարավորություն է տալիս տեսնել նրանց։ Սակայն որքան էլ համացանցը մեզ գրավի չպետք է մոռանանք ռեալ շփման մասին,դա ևս շատ կարևոր է։
Комментариев нет:
Отправить комментарий