воскресенье, 27 октября 2019 г.

Գեղեցկի մասին

Գեղեցկի մասին

Մեր շրջապատում ամեն բան գեղեցիկ է,սակայն գեղեղիկը ավելի տեսանելի և վառ արտահայտված է արվեստում։
Գեղեցիկ երաժշտություն,գեղեցիկ նկարներ։Շատ տարբերակներ կան գեղեցիկը ցուցադրելու։Յուրաքանչյու ոք ունի գեղեցկության իր պատկերացումը,իր աչքին գեղեցիկը հնարավոր է դիմացինի աչքին գեղեցիկ չթվա,սակայն դա չի նշանակում , որ մենք պետք է նրա կարծիքի վրա ազդենք։Գեղեցիկը երաժտության մեջ, գեզեցիկ ականջի համար,գեղեցիկ և հաճելի մտքի համար, աչքի համար։Արդյոք՞ իրական գեղեցկությունը կարող ենք տեսնել բաց աչքերով։

Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը:
Պոնտիկ
Փակ աչքերով տեսնում ես քո սրտի գեղեցկությունը,քո մեջ ծնված գեղեցկությունը,այն գեղեցկությունը որին դեռ չես հասել բայց և այն քո մեջ է։
Ես կարծում եմ,որ գեղեցկությունը միշտ մեկ ուրիշ բանի խորհրդանիշ է, որին չես հասել, որին սպասում ես նվաճելու համար։ Որին նվաճելուց հետո կկարողանաս քո մեջ ինչ-որ մի բան բոխել դեպի լավը և բարին, բայց ոչ կատարյալը։Կատարելության
հասնել ձգտում են բոլորը բայց ոչ ոք երբեք չի կարող հասնել կատարելության,քանի որ մարդու միտքը ագահ է, և հասնելով մի կետի ցանկանում է դրանից ավելին։Գեղեցիկը ևս մի կատարելություն է ,որը անդադար փոխվում է մարդկանց աչքերում, բայց միևնույնն է նրա արմատմերը նույնն են։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...