среда, 2 октября 2019 г.

Էկոլոգիա



<<Տուն>>ֆիլմի վերլուծություն

Փիլմը մեզ ցույց է տալիս մոլորալի իրական տեսքը։Ցույց է տալիս, թե մարդը որքան եսասեր է դարձել,որքան է զարգացել, բայց և զարգանալու հետ մեկտեղ հետամնաց մնացել։Հետամնաց ասելով ի նկատի ունեմ մարդու ոչ ճիշտ դատողությունը,մարդու եսասիրությունը։Մարդիկ ինչքան կարող են փորձում են օգուտ քաղել բնությունից, երկիր մոլորակից։Խնդիրը նրանում է,որ մարդը շատ լավ գիտակցում է,որ մոլորակը միակն է։Շատ լավ գիտակցում է,թե իր օգուտի համար ինչքան է վնասում մոլորակը,բայց միևնույնն է նա շարունակում է իրեն պետք եղածից ավելին վերձնելը։Երկիր մոլորակը բաժանված է երկու մասի, կան չափազանց հարուստներ,և չափազանց աղքատներ։Մարդիկ որոնք կամ չափից շատ ունեն ջուր, կամ մարդիկ որոնք մի բաժակ ջրի համար ամեն բանի պատրաստ են։Շատերը վատնում են ջուրը այգիներ գեղեցկացնելու համար, շատրվաններ սարքելու համար այնինչ շատ երկրներ նույնիսկ խմելու ջուր չունեն։Պետք է գնահատել այն ինչ ունենք,քանի որ կգա ժամանակ և այն այլևս չի լինի։Պետք է մտածենք նաև ապագայի և մնացած սերունդների մասին։Միայն մենք չէ, որ ապրելու ենք այս մոլորակի վրա։Մենք ինչքան կարող ենք փորձում ենք մոլորակը օգտագործել մեր շահերի համար։ Մենք ամեն գնով ստանում ենք մոլորակից այն ինչ մեզ պետք է, և նույնիսկ ավելին։Մոռանալով, որ բնական պաշարները ևս սպառվում են, և երբ սպառվեն մարդկությունը կարող է ոչնչանալ։Բայց արդյո՞ք ի սկզբանէ այդպես է եղել։Մարդը իսկզբանէ փորձել է մոլորակից ավելին վերցնել՞։ Ոչ` չեմ կարծում, այն ժամանակ որքան էլ որ մարդը զարգացած չլիներ,նա գիտակցում էր, որ պետք է վերձնի այն ինչ իրեն պետք է այլ ոչ թե այն ինչ կարող է,և ինչքան շատ կարող է։Ասյտեղից կարելի է հետևություն անել,ինչքան մարդը զարգանում է այնքան ավելի ու ավելի շատ է սկսում շահագործել մոլորակը։Շահագործման ենթարկել բնությունը և նույնիսկ մի փոքր փոխհատուցում չտալ, չէ որ այսքան ժամանակ բնությունը,մոլորակը մեզ պահել են իրենց ռեսուռներով, և դա է մեր տունը։Հիմա ճիշտ ժամանակն է ,որ մենք էլ սկսենք մեր տան խնդիրներով զբաղվել, և նրան ծաղկեցնել որքան հնարավոր է։



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...