Մեր մեծերը Սայաթ-Նովայի մասին
Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է`բռնված ու բռնկված սիրո հրդեհով:Սիրո լույսի տակ էլ նկատում է աշխարհն ու իրերը,զգումէ,որ էրվում ,վերջանում է ինքը,բայց մնում է արի ու բարի,անչար ու անաչառ,վեհ ու վսեմ,որպես աշխարհի ու մարդու մեծ բարեկամը:
Հովհաննես Թումանյան
«Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը. նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին»:
Վալերի Բրյուսով
«Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»:
Պարույր Սևակ
Комментариев нет:
Отправить комментарий