воскресенье, 8 сентября 2019 г.

Այրարատ


Այրարատ



Այրարատ. Մեծ Հայքի կենտրոնական նահանգ։ Պատմական բոլոր ժամանակաշրջաններում եղել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։

Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Այրարատում կային ոսկու, պղնձի, երկաթի հանքավայրեր, հարուստ աղահանքեր, շինանյութեր և հանքային ջրեր։ Այրարատը հնուց ուներ ոռոգման ջրանցքներ։ Այրարատով էին անցնում միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհներ։

Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։ Այրարատի տարածքն իբրև արքունի սեփականություն անընդհատ փոքրքնում էր ֆեոդալական հարաբերությունների ձևավորման պատճառով։ 284–387–ին, երբ գավառների կառավարիչ նախարարները փաստորեն դարձան ժառանգական տերեր, հայ Արշակունիները պաշտոնապես ճանաչեցին Այրարատի սահմաններում եղած նախարարական խոշոր տներին՝ Կամսարականներին, Գնթունիներին, Մամիկոնյաններին, Բագրատունիներին, Ամատունիներին և գավառների անունները կրող նոր տոհմերին։

Հայ Արշակունիներից հետո Այրարատը իբրև առանձին նահանգ վերացավ։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո Այրարատի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային և Տարուբերանի հետ միասին կազմվեց վարչական մեկ միավոր։

VIIդ. կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Սելջուկների ժամանակ Այրարատը ենթարկվեց ավերածությունների, բայց XIIIդ. սկզբին, Զաքարյանների օրոք, ազատագրվեց, բարգավաճեց։

Մոնղոլական տիրապետության, Լենկթեմուրի արշավանքների շրջանում Այրարատի գավառները ենթարկվեցին նոր ավերածությունների։ XVդ. Այրարատը նվաճեցին ԿարաԿոյունլուները, ապա ԱկԿոյունլուները։ 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVIIդ. Թուրքպարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...