суббота, 28 сентября 2019 г.

Մոմի պարը քամու երաժշտության ներքո 🌬🕯


Մութն է սենյակը պատել,հազիվ երևացող մոմի լույսը պար է գալիս քամու երաժշտության տակ։
Քամին խաղում է մոմի հետ,ստիպում նրան պար գալ,ստիպում նրան սենայկը ողողել իր պարով։
Ուժեղ փոթորիկ է դրսում,կարծես ներսիս փոթորիկը միջիցս դուրս է եկել, և ողջ քաղաքը լցրել իր խաղով։
Քամին ներս մտավ և վարսերիս հետ խաղալով կարծես ինչ-որ մի բան է ուզում հիշեցնել։
Բայց ավաղ հիշողություններս թաղվել են այն հին մոխրամանի մեջ։Այն մոխրամանի,որի մեջ մարդիկ թաղում են իրենց ցավերը։
Ես այդ մոխրամանի մեջ քեզ ևս թաղեցի։
Քամին մոխրից քեզ է վերաստեղծում,մոխրից պատրաստում է քո դիմակը,մտնում դիմակիդ տակ և սկսում շրջել ողջ տնով մեկ։Ամենքը քարացած քամուն են նայում։Նա նորից մոտենում է մոմին,բայց այս անգամ այնքան ուժգին, որ մոմը վերջնականապես մարում է։
Մարած մոմի հետ, մարեց նաև քո դիմակով քամին...



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...