пятница, 8 мая 2020 г.

Ապրած և չապրած տարիներ

Ընդերձեցի Վ. Պետրոսյանի <<Ապրած և չապրած տարիներ>> վիպակը։ Հետաքրքիր ստեղծագործություն էր, որը կարծում եմ յուրաքանչյուրը արժի որ կարդա։ Այն ուսուցանում է մեզ, որ պետք է ժամանակը գնահատենք և ճիշտ օգտագործենք։ Չանենք այնպիսի բաներ որի համար հետո կփոշմանենք։Յուրաքանչյուր քայլ պետք է մտածված լինի և բացատրություն ունենա,որպեսզի արած քայլի պատճառով ապագայում մեծ խնդիրների առջև չկանգնենք։ Այնպիսի խնդիրների ՝ որի միակ փրկությունը ինքնասպանությունը կլինի։
Հերոսներից ամենքը կարծես ապրում էին իրենց կյանքով, բոլորը ունեին ընկերներ, ընտանիք, հարազատներ ։ Միայն Լևոնը , որը հայտնի խմբագիր էր, ապրում էր բոլորի կյանքով իր մասնագիտության պատճառով, իսկ իր կյանքը դատարկ էր մնում։
Ես կարծում եմ , որ հեղինակը այս վեպով ուզում է մարդկանց ասել, որ ուղակի շնչելը, տարին գլորելը ապրել չէ։ Պետք է այդ տարիներում գործես, աշխատես ամեն տարի ավելի լավը դառնալ ։ Պետք է անես այն ինչ վախենում էս անել,որ կյանքդ հետաքրքիր անցնի , որ վախերդ պակասի մեկով։ Պետք է նաև արածների համար չփոշմանել, և չթողնել որ դատեն քեզ, չէ որ հասարակության կարծիքը շատերը իրենց կարծիքից և ցանկությունից վեր են դասում։
Գիրքը սովորեցնում է մեզ ապրել լիարժեք, գնահատել և վայելել յուրքանչյուր րոպե։ Ապրել այնպես որ չփոշմանես չարածդ գործերի և կորցրածդ տարիների համար։ Ապրել այնպես ասես դա քո վերջին օրն է, վերջին ժամը , և պետք է յուրքանչյուր վարկյանի մեջ մի պահ հավերժացնես հիշողությանդ մեջ։

Գրքից մտքեր որոնք ինձ ամենից շատն են դուր եկել։

► Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:


► Մարդկանց ներքին աշխարհը լիմոնադի շիշ չէ, որ դատարկես բաժակների մեջ մինչև վերջին կաթիլը, դու էլ ոչ մեկի առաջ չես դատարկվում:

► Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ:

► Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:

► Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները։


среда, 6 мая 2020 г.

Արհամարհանք

Ընթերցեցի Ալբերտո Մորվիայի <<Արհամարհանք>> ստեղծագործությունը։
Պատմվածքը ամուսնական զույգերի մասին էր, որոնք ամուսնության առաջին երկու տարում միմիյանց պաշտում էին, հոքատարությունը և ջերմությունը իրենց վարձված մի սենյակում չէր պակասում։ Նրանք չունեին տուն կամ հարստություն սակայն նրանք հարուստ էին սիրով։ Նրանց մեջ արևի պես ջերմացնում էր սերը, սակայն մի օր էլ սկսվեց նրանց քամոտ և ցուրտ օրերը։ Նրանց միջի սերը կարծես վերանում էր։Կինը որը ամբողջ սրտով սիրում էր իր ամուսնուն, սպանեց իր միջի սերը, մնաց միային հավատարմությունը։ Այն էլ ինչ հավատարմություն՞ , այնպիսի ՝ որի փոխարեն կարծում եմ արժեր հազար անգամ դավաճանել։ Ամուսինը պաշտում էր իր կնոջը, անում էր ամեն բան նրան գոհացնելու, երջանկացնելու համար, սակայն կնոջ կողմից միայն արհամարհանք էր ստանում։Այնպիսի արհամարհանք , որը մտնում է ոսկորներիդ մեջ և ջարդ ու փշուր անում ներսում ամեն բան։ Իմ կարծիքով ՝ նրանց ընտանիքում ի սկզբանե սեր չի եղել, քանի որ ժամանակը սերը չի վերացնում, այլ ավելի հզոր է դարձնում։ Իսկ եթե սկզբում սիրահարվածություն է եղել և չի կարողացել սիրո վերածվել ապա այդ հզորությանը նրանք չեն դիմանա և կլինի անխուսափելի բաժանումը։Կարծում եմ, եթե դիմացինը քեզ չի սիրում և ամեն վարկյան դա կրկնում է, իմանալով որ քեզ ցավեցնում է , ապա անիմաստ է նրան տալ քո սերը։ Անիմաստ է նրան տաքացնել գրկիդ ջերմությամբ, այն ժամանակ երբ գիտես, որ նրանից միայն սառը արհամարհանք էս ստանալու։  


                                                                                                           ►Սերը օժտված է մի մեծ հատկությամբ. նա ոչ միայն գիտե հուսալ, այլև մոռանալ:
► Կյանքում միշտ հեշտությամբ է մոռացվում այն, ինչը մարդ չի ուզում հիշել:
► «...Վաղուց է, ինչ Էմիլիան ինձ չի սիրում, նա այլևս երբեք ինձ չի սիրի»: Այդ միտքը ինձ այնպիսի մի խոր, գրեթե ֆիզիկական ցավ պատճառեց, որ ես նույնիսկ դեմքս ծռմռեցի:
► Սակայն մարդը միշտ հույսով է ապրում, նույնիսկ այն ժամանակ, երբ համոզված է, որ այլևս հուսալու ոչինչ չկա:

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...