Ընդերձեցի Վ. Պետրոսյանի <<Ապրած և չապրած տարիներ>> վիպակը։ Հետաքրքիր ստեղծագործություն էր, որը կարծում եմ յուրաքանչյուրը արժի որ կարդա։ Այն ուսուցանում է մեզ, որ պետք է ժամանակը գնահատենք և ճիշտ օգտագործենք։ Չանենք այնպիսի բաներ որի համար հետո կփոշմանենք։Յուրաքանչյուր քայլ պետք է մտածված լինի և բացատրություն ունենա,որպեսզի արած քայլի պատճառով ապագայում մեծ խնդիրների առջև չկանգնենք։ Այնպիսի խնդիրների ՝ որի միակ փրկությունը ինքնասպանությունը կլինի։
Հերոսներից ամենքը կարծես ապրում էին իրենց կյանքով, բոլորը ունեին ընկերներ, ընտանիք, հարազատներ ։ Միայն Լևոնը , որը հայտնի խմբագիր էր, ապրում էր բոլորի կյանքով իր մասնագիտության պատճառով, իսկ իր կյանքը դատարկ էր մնում։
Ես կարծում եմ , որ հեղինակը այս վեպով ուզում է մարդկանց ասել, որ ուղակի շնչելը, տարին գլորելը ապրել չէ։ Պետք է այդ տարիներում գործես, աշխատես ամեն տարի ավելի լավը դառնալ ։ Պետք է անես այն ինչ վախենում էս անել,որ կյանքդ հետաքրքիր անցնի , որ վախերդ պակասի մեկով։ Պետք է նաև արածների համար չփոշմանել, և չթողնել որ դատեն քեզ, չէ որ հասարակության կարծիքը շատերը իրենց կարծիքից և ցանկությունից վեր են դասում։
Գիրքը սովորեցնում է մեզ ապրել լիարժեք, գնահատել և վայելել յուրքանչյուր րոպե։ Ապրել այնպես որ չփոշմանես չարածդ գործերի և կորցրածդ տարիների համար։ Ապրել այնպես ասես դա քո վերջին օրն է, վերջին ժամը , և պետք է յուրքանչյուր վարկյանի մեջ մի պահ հավերժացնես հիշողությանդ մեջ։
Գրքից մտքեր որոնք ինձ ամենից շատն են դուր եկել։
► Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:
► Մարդկանց ներքին աշխարհը լիմոնադի շիշ չէ, որ դատարկես բաժակների մեջ մինչև վերջին կաթիլը, դու էլ ոչ մեկի առաջ չես դատարկվում:
► Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ:
► Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:
► Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները։

Комментариев нет:
Отправить комментарий