Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения

среда, 29 апреля 2020 г.

ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ

Տատիկս պատմում է , որ ԽՍՀՄ-իր հիշողության մեջ մնացել է որպես մի բռնապետական կայսրություն։ Պատմում է , որ իր ժամանակածրջանի մարդիկ իրավունք չունեին ազատ արտահայտվելու։Նրանց ապագայի արջև, նրանց երազանքների արջև կար մի հսկայական երկաթյա վարագույր,որը չէր թողնում նրանց ազատ ապրել, շնչել և երազել։ Այդ ժամանակներում բոլորը պարտադրված ռեժիմով էին ապրում ։ Նրանք չէին կարող ազատ արտահայտվել, ազատությունից օգտվելը կարող էր դատապարտման հասցնել մարդուն։ Վաղուց արդեն անցել են այդ ժամանակները։ Այժմ մարդիկ կարող են ազատ խոսել, մտածել, գործել։ Այլևս չէնք ապրում հատուկ օրենքներով , այճմ ազատ ենք անելու մեր ուզածը։ Պետք է գնահատենք այս ժամանակաշրջանը, քանի որ մենք ազատ ենք անելու և խոսելու այն ինչ ուզենանք,իհարկե եթե դա չի սահմանափակի մեր դիմացինի ազատությունը։ 


вторник, 31 марта 2020 г.

Արտաքին առևտուր

1. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման սկզբնական տվյալներ են հանդիսանում ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ հայտարարատուների կողմից ներկայացված բեռնամաքսային հայտարարագրերում (ԲՄՀ) և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում պարունակվող տեղեկությունները:

2. Մաքսային վիճակագրությունը ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարում է արտաքին առևտրի հաշվառման «ընդհանուր» համակարգի հիման վրա, որի դեպքում հաշվի են առնվում հետևյալ կարգավիճակի ապրանքները.

ՀՀ ներմուծումը

Ապրանքներ` ներմուծված ներքին սպառման համար,

Ապրանքներ` ներմուծված վերաներմուծում մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածքում վերամշակման համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ մաքսային տարածքից դուրս վերամշակվելուց հետո,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածք մաքսային պահեստ ընթացակարգով,

Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված ազատ տնտեսական գոտի մաքսային ընթացակարգի համապատասխան,

Ներմուծված ապրանքներ, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության:

ՀՀ-ից արտահանումը

Ապրանքներ` արտահանված ազատ շրջանառության համար,

Ապրանքներ` արտահանված վերամշակումից հետո,

Ապրանքներ` արտահանված վերամշակման համար,

Հայկական ապրանքներ` արտահանված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,

Վերաարտահանման ռեժիմով արտահանված ապրանքներ:

3. Մաքսային վիճակագրության «ընդհանուր» համակարգում չեն հաշվառվում հետևյալ մաքսային ընթացակարգերի համապատասխանող ապրանքները.

ՀՀ մաքսային սահմանով տարանցիկ փոխադրվող ապրանքները,

Ժամանակավոր ներմուծված (արտահանված) ապրանքները,

ՀՀ տարածքում ոչնչացված օտարերկրյա ապրանքները,

Արտահանվող ապրանքները, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության,

Ապրանքներ, որոնք արտահանվում են ՀՀ օտարերկրյա ներկայացուցչությունների համար,

Արժույթի, արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը,

Ապրանքներ, որոնք ներմուծվել են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

4. Ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարվում է մաքսային մարմնի կողմից ապրանքի բացթողման ամսաթվով, որը նշվում է ԲՄՀ-ում:

5. Ապրանքների հաշվառումը իրականացվում է.

ներմուծման դեպքում
- CIF (CIP) գներով,

արտահանման դեպքում
- FOB գներով:

6. Վիճակագրական դիտարկման ենթակա չեն այն ապրանքախմբերը, որոնց ընդհանուր մաքսային արժեքը պակաս է 50 ԱՄՆ դոլարից:

Վիճակագրական արժեքի անցումը ԱՄՆ դոլարին կատարվում է մաքսային մարմինների կողմից, ԲՄՀ ընդունման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած`արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

7. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում - ապրանքների ծագման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը
- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ արտահանման երկրի եթե`

ապրանքների ծագման երկիրը հայտնի չէ,

ապրանքների վերաներմուծման դեպքում,

այն ապրանքների համար որոնց ծագման երկիրը հանդիսանում է Մաքսային Միության անդամ երկրներից որևէ մեկը,

ՄՄ ԱՏԳ ԱԱ 97 խմբում ընդգրկված ապրանքները

- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե ծագման երկիրը և արտահանման երկիրը հայտնի չէ,
- Արտահանման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե նշանակման երկիրը հայտնի չէ:

8. ՄՄ անդամ երկրների միջև խոխադարձ առևտրի վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`

Ներմուծման դեպքում – ապրանքների արտահանման երկրիրը

Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը

2015թ. վերաբերվող որոշ ցուցանիշներ տարբերվում են 2015թ. հրապարակված նույն ցուցանիշներից, քանի որ

- հաշվի են առնվել 2015թ. այն հայտարարագրերը, որոնք ճշգրտվել են մինչև նոր հրապարակումը .

вторник, 3 марта 2020 г.

Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտները մարդկանց կյանքի մի մասն են կազմում։ Կոնֆլիկտները առաջանում են հնի ու նորի, վատի ու լավի, նպատակների, հետաքրքրությունների բախման հետևանքով։ Մարդը չի կարող իր կյանքում միշտ խուսափի կոնֆլիկտներից, դրանք անխուսափելի են։
Ես ինձ համարում եմ կոնֆլիկտային մարդ, ինչը շատ վատ է։ Տաքրյուն և կռվարար եմ, ամեն բանից կարող եմ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել։ Շատ հաճախ հասկանալով որ սխալ եմ , միևնույնն է շարունակում եմ վիճել։ Ըստ իս՝ այս բնավորության գիծը շատերի մոտ տարիքային է , սակայն կան մարդիկ որոնց մոտ այն հիմանակն է։ Նրանք խոլերիկներն են։ Ես ևս խոլերիկ եմ ,և այդ պատճառով ինձ հետ դժվար է ընկերություն անելը, շբվելը։

Երեխաների իրավունքները

«Երեխաների իրավունքները»

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:
Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

вторник, 4 февраля 2020 г.

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:
1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:
1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:
Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:
Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:
1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր:  Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:

воскресенье, 27 октября 2019 г.

Գեղեցկի մասին

Գեղեցկի մասին

Մեր շրջապատում ամեն բան գեղեցիկ է,սակայն գեղեղիկը ավելի տեսանելի և վառ արտահայտված է արվեստում։
Գեղեցիկ երաժշտություն,գեղեցիկ նկարներ։Շատ տարբերակներ կան գեղեցիկը ցուցադրելու։Յուրաքանչյու ոք ունի գեղեցկության իր պատկերացումը,իր աչքին գեղեցիկը հնարավոր է դիմացինի աչքին գեղեցիկ չթվա,սակայն դա չի նշանակում , որ մենք պետք է նրա կարծիքի վրա ազդենք։Գեղեցիկը երաժտության մեջ, գեզեցիկ ականջի համար,գեղեցիկ և հաճելի մտքի համար, աչքի համար։Արդյոք՞ իրական գեղեցկությունը կարող ենք տեսնել բաց աչքերով։

Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը:
Պոնտիկ
Փակ աչքերով տեսնում ես քո սրտի գեղեցկությունը,քո մեջ ծնված գեղեցկությունը,այն գեղեցկությունը որին դեռ չես հասել բայց և այն քո մեջ է։
Ես կարծում եմ,որ գեղեցկությունը միշտ մեկ ուրիշ բանի խորհրդանիշ է, որին չես հասել, որին սպասում ես նվաճելու համար։ Որին նվաճելուց հետո կկարողանաս քո մեջ ինչ-որ մի բան բոխել դեպի լավը և բարին, բայց ոչ կատարյալը։Կատարելության
հասնել ձգտում են բոլորը բայց ոչ ոք երբեք չի կարող հասնել կատարելության,քանի որ մարդու միտքը ագահ է, և հասնելով մի կետի ցանկանում է դրանից ավելին։Գեղեցիկը ևս մի կատարելություն է ,որը անդադար փոխվում է մարդկանց աչքերում, բայց միևնույնն է նրա արմատմերը նույնն են։

среда, 24 апреля 2019 г.

Իրավագիտություն


1.4.3.Խոսքի ազատության օրենսդրական սահմանափակումները


Խոսքի ազատությունը պետք է լինի օրենքի սահմանում ։ Մարդ իրավունք չունի այն խաղտել ։ Կան պարտականություններ, և պետք է այն կատարել ։ Իմ կարծիքով ճիշտ է, երբ ամեն ինչ կատարվում է օրենքով և օրենքի սահմաններով ։ Լրատվությունը նույնպես իր սահմաններում պետք է գործի։


1.6.ՀՀ քաղաքացիական օրենսգիրք


Հհ քաղաքացիական օիենսգրքի որոշ դրույթներ կարգավորվում են խոսքի ազադության հետ կապված հարաբերություններում։ Դա վերաբերվում է արժանապատվության ու պատվի պաշտպանությանը ։ Մարդու պատիվն ու համբավը պաշտպանությունը նայում է,որպես իրավումքների ու ազատությունների սահմանափակում ։Ուշադրություն պետք է դնել պատվին ու արժանապատվությանը, և պատժել այն խաղտողին։Այն քաղաքացին, ում մասին որ տարածվել է այդ արտասովոր տեղեկությունները , իրավունք ունի այն հերքելու և նրանից պետք է հատուցում լինի։Եթե չհատուցվի կնշանակի,որ օրենքը չի գործում։

понедельник, 1 апреля 2019 г.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ


ԳԼՈՒԽ 10
Հոդված 191. Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները



Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:
Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:


Հոդված 192. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:


Հոդված 193. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները



Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:
Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

четверг, 7 февраля 2019 г.

ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Ըստ ՀՀ Սահմանադրության՝ մարդը բարձրագույն արժեք է, որի հիման վրա էլ ունի հիմնարար իրավունքներ: Դրանք են՝ ազատության, խոսքի, կրթության, կյանքի իրավունքները, անխախտելի արժանապատվությունը և այլն:

ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 3.

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 23.

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24.

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 25.

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բժշկության եւ կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետեւանքների մասին:

Հոդված 26.

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Մարմնական պատիժներն արգելվում են:

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

Հոդված 27.

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...