суббота, 25 марта 2017 г.

Կենդանաբանական այգի

Մենք երեկ գնացել էինք կենդանաբանական այգի,այնտեղ մեզ ուղեկցում էր ընկեր Մանեն, նա մեզ պատմում էր կենդանիների մասին:Մենք շրջեցինք գազանանոցում, տեսանք կենդաիներին,որոշ կենդանիներ էլ ձմեռանոցում էին:Մեզ ասացին,որ մի քանի օրից կգան ձմեռանոցից:Լավ շրջելուց հետո նստեցինք ճաշեցինք, և շարունակեցինք մեր ճանապարհը  դեպի օձերի մոտ:Այնտեղ մեզ պատմում էին օձերի մասին,պատմում էին թունավոր է արդյոք այդ օձը թե ոչ:Մեզ տվեցին ոչ թունավոր օձ,որպեսզի մենք նրան բռնենք բոլորն էլ բռնեցին երբ հերթը ինձ հասավ ես վերցրեցի օձը սկզբում սարսափեցի և այդ սարսուռից ձեռքերս դողաց և նրան վայր գցեցի, երբ եկրորդ անգամ բռնեցի,նորից չկարողացա բռնեմ և վայր գցեցի:Ես այդ վարկյանները երբեք չեմ մոռանա:Այդ հաճելի սաևսուռը,միշտ իմ հիշողության մեջ կմնա:Տուն վերդարնալուց երթուղայինում որոշեցինք խաղալ <<Դե խաղա>>ժամանցային խաղը:Այդ օրը շատ հաճելի և հագեցած օր էր ինձ համար:






Մարտյան նախագիծ Վիլյամ Սարոյան

Նախագծի նպատակը՝
* Ծանոթանալ Սարոյան ստեղծագործողին
* Ուսումնասիրել նրա պատմվածքները
* Վերհանել գաղափարական թաքնված շերտերը
* Ուսումնասիրել հերոսներին՝ որպես հավաքական կերպարների
* Հասկանալ յուրաքանչյուր հերոսին բնորոշ կերպարային հատկանիշները
Մասնակիցները՝
6-րդ և   7-րդ դասարանների սովորողներ
Ժամկետը՝ մարտի 20-31
Ընթացքը՝
* Ո՞վ է Վիլյամ Սարոյանը․անդրադառնում են կենսագրական որոշ տվյալների, որպեսզի հասկանանք ստեղծագործությունների բովանդակային յուրահատկությունները
* Սկսում ենք ընթերցել պատմվածքները․
* Կատարում ենք վերլուծություններ՝ վերհանելով ստեղծագործության հենասյուն հանդիսացող գաղափարը
* Ընտրում ենք որևէ պատմվածք, որը պետք  է  բեմադրենք
* Առանձին ուսումնասիրում ենք բոլոր հերոսներին
* Փորձում ենք առավելագույնս ճանաչել նրանց
* Սովորողներից ընտրում ենք հերոսներին
* Մշակում ենք խոսքերը
* Պատրաստում ենք բեմադրությունը
Արդյունքը՝
Արդյունքում ունենում ենք պատմվածքների վերլուծություններ,
հերոսների՝ որպես հավաքական կերպարի նկարագիրներ և բեմադրություն:

среда, 22 марта 2017 г.

Անձրևավորդեր և Ասկարիդներ

Անձրևաորդ, օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։ Մարմինը երկարությունը՝ 30-150 սմ, կազմված է 80-300 օղակից: Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։ Ապրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (այստեղից էլ անվանումը)։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով և այլն։ Երկս է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուս, մնացորդների քայքայմանը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։


Ասկարիդներ պատկանում են, կլոր որդերի ընտանիքին։ Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։ Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Հայաստանում լայնորեն տարածված են ասկարիդ խոզերի , ասկարիդ հորթերի, ասկարիդ ձիերի, ասկարիդ թռչունների, ասկարիդ շների  և ասկարիդ մարդու տեսակները։ Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր,բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։ Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։ Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։ Կենդանիների ասկարիդ խիստ ախտածին մակաբույծներ են, որոնք պատճառ են դառնում զանգվածային անկումների, մատղաշի աճի դանդաղեցման, մթերատվության և մթերքի որակի նվազման։ Գյուղատնտեսական կենդանիների և մարդու ասկարիդոզների բուժման համար կան բազմաթիվ պատրաստուկներ՝ ատազոլ ֆորտե, ալբեն, ալբենտազոլ, նիլվեպ, կաբենդազոլ և այլն։





вторник, 21 марта 2017 г.

Հանրահաշիվ

Ոչ ստանդարտ խնդիրներ
1)Վառվում էր 10 մոմ: Դրանցից երեքը հանգցրին: Քանի՞սը մնաց:
10 մոմ
2)Երկու ընկեր դաշտ գնացին և հավաքեցին 100 սունկ: Ոգևորված ընկերների «ավարով»` անմիջապես դաշտ գնացին նաև մյուս 4 ընկերները: Քանի՞ սունկ կբերեն նրանք:
Լուծում չունի
3)Բույսի ցողունի բարձրությունը 1 մետր է: Վաղ առավոտյան, ցողունի հիմքից (գետնից) նրա երկայնքով սկսեց բարձրանալ թրթուռը. ցերեկը բարձրանում էր 4 դմ, իսկ գիշերը իջնում էր 3 դմ և այդպես ամեն օր: Քանի՞ օր հետո թրթուռը կհասնի ցողունի գագաթը:
6-կես օրում
4)Գերան կտրող մեքենան 10 մետրանոց գերանից 1 մետր երկարությամբ կտորն առանձնացնում է 12 վայրկյանում: Այդ գերանից 5 մետր երկարությամբ կտորն առանձնացնելու համար որքա՞ն ժամանակ կպահանջվի:
12 վայրկյան
5)Առաջին հարկից քանի՞ հարկ պետք է բարձրանալ 7-րդ հարկը հասնելու համար:
6 հարկ
 6)Վանդակում կա երեք ճագար: Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրն ստանա մեկ ճագար և և մեկ ճագար էլ մնա վանդակում:
Երեքից մեկը վանդակի տերն է
  7)Ձիերի եռյակն անցավ 24 կմ: Քանի՞ կմ անցավ յուրաքանչյուր ձին:
4 կիլոմետր անցան բոլոր ձիերը
   8)Տարվա քանի՞ ամիս ունի 28 օր:
բոլոր ամիսներն էլ ունեն 28 և ավելի օրեր
  9)Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան` աջ գրպանում: Ես ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ գրպանս: Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավելի եղավ, քան ձախ գրպանում:
200 դրամ
 10)Դա պատահեց ռեստորանում: Սեղաններից մեկի շուրջը նստած էին երկու հայր և երկու որդի: Նրանք ճաշկերույթի ընթացքում կերան 3 խնձոր: Մեկ այլ սեղանի շուրջը նստած էին երեք հայր և երեք որդի, որոնք կերան 4 խնձոր: Ինչպե՞ս կարող է դա պատահել, եթե հայտնի է, որ նրանցից յուրաքանչյուրը կերել է ճիշտ մեկ խնձոր:

My Dream



My hopes biggest dream is to become a military doctor. Love medicine ,I love people  to help cure. Since Childhood I was an asshole I become a military doctor, the Mother says that little time when the military men I see or soldiers magma went on their re I say that we love them. I really want to become a military doctor. Go to our Albany will close, they'll be OEM and if need be with them to fight against the enemy, I'm ready for this commitment to bear. I love to dream, and to get to my children and hope that this dream is still true.







четверг, 16 марта 2017 г.

Քիմիա

Պարբերությունը դա տարրերի հորիզոնական շարքեր են, գրված  ըստ կարգաթվերի մեծացումով որոնք սկսվում են ալկալիական մետաղով և ավարտվում են ազնիվ գազերով :
Գոյություն ունի 7 պարբերություն առաջին եգրորդ երրոր-ը փոքր պարբերություններ են 4,5,6,7 մեծ պարբերություններ են:
Ատոմի կառուցվացքը-ատոմը կառուցված է միջուկից և նրա շուրջը պտտվող բացասական ելեկտրոններից:Միջուկը կազմված է նեյտրոններից և պռոտոներից:Նետռոնները չեզոք մասնիկներ են իսկ պռոտուններիը մասնիքներ են:Ատոմը էլէկտրաչեզոք մասնիկներ են :Ինչքան + կա այնքան էլ -: Պռոտոնները վանում են իրարից,բայց բնության մեջ նրանք նորից միյանում են այլ  մոնեկուլների հետ:Ատոմները Էլեկտրաչեզոք են,քանի որ էլեկտրոնների և պռոտոնների թիվը հավասար են և համնկնում են կարգաթվի հետ:
Կարգաթիվ –Ze
Էլեկտրոնի զանգվածը 2000 անգամ փոքր է պռոտոնի և նետրոների զանգվածից,դրա համար էլեկտրոնի զանգվածը ընդունել են -0:
7-AR(3p, 4 n)
Mg- (12 n, 12 p)
Գտնել հետևյալ տարրերի ատոմների բաղադրությունը:

25-Mn 55-25 (25p,30n)
26-Fe 26-56(26p.30n)
51-Sd 122-51(51p.71n)
8-O  8-16 (8p.8n)
24-Cr 52-24(24p.28n)
7- N 14-7(7p.7n)
12-Mg 24-12(12p.12n)
9- F 19-9(9p.10n)
1-H 2-1(1p.1n)



Պարբերական համակարգ

1 դասակարգում
Բոլոր տարերը բաժանվեցին երկու մասերի, մետաղներ և ոչ մետաղներ։
մետաղներ.
Մետաղները դրանք պինդ են բացի սնդիկից, ունեն փայլ, պլաստիկություն և ջերմա և էլեկտահաղորդականություն։
ոչ մետաաղներ.
Եթե պինդ են, որեմն փխրուն են, և մեծ մասամբ հեղուկ և գազային նյութեր են։ Չունեն փայլ, պլաստիկություն և ջերմա և էլեկտրահաղորդականություն։
Այս դասակարգումը թերի էր, որովհետև գտնվեցին տարեր, որոնք ունեյին և մետաղական և ոչ մետաղական հատկութշուններ։

Պարբերական համակարգի ստեղծումը.
Բոլոր տարերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածի մեծացումով։
Այդ համարները կոչվեցին կարքաթվեր։
Նկատեցին, որ ամեն մի 8 տարից հետո կրկնվում է տարերի հատկություններ։
Հայտնի են տարերի 3 խմբեր։
առաջինը խումբը կոչվում է ազնիվ գազեր։
Այս գազերը կազմված են ատոմներից, նրանց ատոմները այնքան պասիվ են, որ չեն միանում իրար հետ և ուրիշ ատմների հետ, և չեն ստեղծում նոր մոլեկուլներ։

երկրորդ խումբը կոչվում է ալկալյական մետաղներ։
Այս մետաղները ամենա ակտիվ մետաղներն են։

Երորդ  խումբը հալոգեններն են։

Այս երկար շարքը բաժանել են այնպես որ բոլոր խմբերի տարերը ընկնում են իրար տակ։
ծումբի և երկաթի փոշու արհնուրդը առնձնացնում ենք։


Ֆիզիկա

էջ 33
տարբերակ 1
1. 
Բետոնի խտությունը 2200կգ/մ³ է, նշանակում է, որ 1մ³ ծավալով բետոնը 2200 կգ է։
Պատասխան՝ 1

2.
V=20մ³
M=16000կգ
Ro?
Ro=M:V
16000կգ:20մ³=800կգ/մ³
Պատասխան՝ 2

3.
V=0,002մ³
M=1,6կգ
Ro?
Ro=M:V
Ro=1,6կգ:0,002մ³=800կգ/մ³
պատասխան՝ 4

4.
Ro=2700կգ/մ³
գ/սմ³?
2700կգ/մ³=2700x1000/1000000մ³=2,7գրամ
1մ³=1x1x1=100x100x100=1000000սմ³
պատասխան՝ 1

Իմ ամենասիրելի բանաստեղծություններից եմեկը,որը գրել է իմ շատ սիրելի Չարենցը

Իմ ամենասիրելի բանաստեղծությունը
<<Հարդագողի Ճամփորդերը>> հատված
https://soundcloud.com/lia-aghajanyan/wkgtypwgmjl9

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական ―
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում ― արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն ― հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն ―
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․

вторник, 14 марта 2017 г.

առաջադրանքներ




16.03.2017
Լրացնել բաղ թողնված տառերը։ Անգիր սովորել։ Ո՞րն է բանաստեղծության գաղափարը կրող նախադասությունը։
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր - Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր… Ու կնայենք Հարդագողի ճանապարհին-
.Շարունակի՛ր Չարենցի սկսած տողերը։
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն … Կյանքը – դրախտ,որտեղ պետք է ապրես և դու, Կյանքը –մի վայրպարզ, հասարակ,բայց շատ թանկ,
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 15.03.2017
Դասարանում
Խմբային աշխատանք
Անցնում են նրանք: — Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ
Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա:

Պիոներական փողկապը վզին,
Ոտները մինչև ծնկները բոբիկ,
Ճակատը բարձր , աչքերը լուսե,
Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ, —

Նայում է նա ջինջ, պայծառ աչքերով
Գերեզմանատան քարերին մի պահ,
Հետո կարծրացած փոշին է քերում
Նա մի հին քարի վրայից ահա:

Նայում է ապա նա փոշոտ քարին
Աղեղանման հոնքերի տակով...
Գրված է վրան.— «Եղիշե Չարենց,
Բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում»:

Մարդկանց  միջից գանգրահեր մի տղա  մոտենում է Չարենցի շիրմաքարին և ապշած,հուզված նայում է  Չարենցի շիրմաքարին :Նայելով շիրմաքարին գանգրահեր տղան կարծես թե իր կապուտակ աչքերով մաքրեր շիրմաքարի փոշին:Նայում է բանաստեղծի շիրմաքարին,հուզվում, հիշում Եղիշե Չարենցին:

Նյութի հեղինակ Լիա Աղաջանյան,Հայկ Ավետիսյան,Արման Ադիբեկյան և Սարգիս Սուքյասյան


Տնային աշխատանք

Անգիր սովորել «Գանգրահեր տղան» ստեղծագործության քեզ դուր եկած հատվածները
Ինչպիսի՞ն էր գանգրահեր տղանփորձիր նկարել։
Տղան գանգրահեր էր,ուներ  կապույտ աչքեր:Կապել էր Պիոներական փողկապ:Ոտքերը մինչև ծնկները բոբիկ, հագել էր կապտերիզ շապիկ:Նրա ճակատը բարձր էր և աչքերնն էլ լուսե:

Ի՞նչ պատկերներ ես տեսնում ստեղծագործությունն ընթերցելիս։
Ստեղծագործությունը ընթերցելիս ես տեսնում եմ մի տղա,որը քայլում է դեպի Չարենցի գերազմանը:Նաև տեսնում եմ զանգուն լճակ,կան նաև անտեսված քարեր,միմյանց մոտ մոտ տներ,գործարաններ և աշխատողների դեմքին քմծիծաղներ:

Լրացնել բաց թողնված բառերը
«
Գանգրահեր տղան». հատված
Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ եսայնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրր հրավարս:

Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն:

Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երևանից դեպի Արարատ.
Ինչքա՛ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև գարնային այս օրը զվարթ:






14.03.2017
Ամբողջացնել, ավարտել դասարանում սկսած աշխատանքը։
խումբ 3. — Չարենցը հասարակության մեջ․ հետաքրքիր միջադեպեր
Չարենցի կյանքում շատ են եղել հետաքրքիր միջադեպեր:Սակայն ես կառանձնացնեմ իմ մեջ ամենից շատը տպավորվածը:Մի օր Չարենցի հայրը նրան գումար է տալիս,որպեսզի տղան գնա իր համար կոշիկ գնի: Չարենցը գնում է և այդ գումարով գիրք է գնում: Երբ գալիս է տուն, հայրը զայրացած հարցնում է, թե ինչու է իր համար գիրք գնել, այլ ոչ կոշիկ:Չարենցը պատասխանում է,թե մարդ ավելի լավ է ոտքից բոբիկ լինի, քան խելքից:
Մի անգամ էլ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր Եվրոպայում շրջագայած օրերի մասին:Ուսանողները տարբեր հարցեր էին տալիս:Մի տղա կար նստած։ Նա շատ գունատ էր և հուզված: Տղան Չարենցին հարցնում է՝ որ փողոցը նրան  ամենից շատը դուր եկավ,իսկ Չարենցը պատասխանում է, թե ամենալավ փողոցը Երևանի Նայիրի քուչան է:Բոլորը զարմացան և իրար խառնվեցին:
Չարենցը շարունակեց,ասաց , որ Երևանի Նայիրի փողոցը,որովհետև այնտեղ է ապրում իր սիրուհին:Ուսանողները զարմանքից քարացել էին:
Իմ մեջ նաև շատ տպավորված է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը:Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր,հյուրանոցի մոտ Եղիշեն տեսնում է նրան և ապշած նայում է: Իսահակյանին դուր չի գալիս Եղիշեի զարմանքից սառած դեմքը։ Իսահակյանը ուժգին ապտկաում է նրան:1925 թվականին Եղիշեն հանդիշում է Իսահակյանին և նրանք մտերմիկ զրուցում են:Չարենցը Իսահակյանին հիշեցնում է այդ միջադեպի մասին,իսկ Իսահակյանը Եղիշեին ասում է,թե լավ է ապտակը ուժեղ է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ է դարձել:
Լրացնել բաց թողնված տառերը։ Դուրս գրել տասը գոյական և այդ գոյականները նկարագրել բանաստեղծության միջի ածականներով։
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արևի մասին: Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար – Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին: Ես երազեցի արևի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արնանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար – Խոսքեր չկային, ու արև չկար …
Գիշերն-ամբողջ հիվանդ,խելագար
Լուսին-գունատ
Արև-արնանման
Խոսք-իմաստուն
Ոսկի-գունատ


13.03.2017

Անգիր սովորել հետևյալ բանաստեղծությունը։
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց. Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Ի՞նչ է նշանակում․ էգուց-վաղը երթամ-գնամ քուչա-բակ ըլիմ-լինեմ սուփրա-ճոխ սեղան դուքան-խանութ

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...