вторник, 14 марта 2017 г.

առաջադրանքներ




16.03.2017
Լրացնել բաղ թողնված տառերը։ Անգիր սովորել։ Ո՞րն է բանաստեղծության գաղափարը կրող նախադասությունը։
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր - Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր… Ու կնայենք Հարդագողի ճանապարհին-
.Շարունակի՛ր Չարենցի սկսած տողերը։
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն … Կյանքը – դրախտ,որտեղ պետք է ապրես և դու, Կյանքը –մի վայրպարզ, հասարակ,բայց շատ թանկ,
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 15.03.2017
Դասարանում
Խմբային աշխատանք
Անցնում են նրանք: — Ու նրանց երթից,
Աչքերը հառած քարերին խաղաղ
Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
Մի կապուտաչյա, գանգրահեր տղա:

Պիոներական փողկապը վզին,
Ոտները մինչև ծնկները բոբիկ,
Ճակատը բարձր , աչքերը լուսե,
Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ, —

Նայում է նա ջինջ, պայծառ աչքերով
Գերեզմանատան քարերին մի պահ,
Հետո կարծրացած փոշին է քերում
Նա մի հին քարի վրայից ահա:

Նայում է ապա նա փոշոտ քարին
Աղեղանման հոնքերի տակով...
Գրված է վրան.— «Եղիշե Չարենց,
Բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում»:

Մարդկանց  միջից գանգրահեր մի տղա  մոտենում է Չարենցի շիրմաքարին և ապշած,հուզված նայում է  Չարենցի շիրմաքարին :Նայելով շիրմաքարին գանգրահեր տղան կարծես թե իր կապուտակ աչքերով մաքրեր շիրմաքարի փոշին:Նայում է բանաստեղծի շիրմաքարին,հուզվում, հիշում Եղիշե Չարենցին:

Նյութի հեղինակ Լիա Աղաջանյան,Հայկ Ավետիսյան,Արման Ադիբեկյան և Սարգիս Սուքյասյան


Տնային աշխատանք

Անգիր սովորել «Գանգրահեր տղան» ստեղծագործության քեզ դուր եկած հատվածները
Ինչպիսի՞ն էր գանգրահեր տղանփորձիր նկարել։
Տղան գանգրահեր էր,ուներ  կապույտ աչքեր:Կապել էր Պիոներական փողկապ:Ոտքերը մինչև ծնկները բոբիկ, հագել էր կապտերիզ շապիկ:Նրա ճակատը բարձր էր և աչքերնն էլ լուսե:

Ի՞նչ պատկերներ ես տեսնում ստեղծագործությունն ընթերցելիս։
Ստեղծագործությունը ընթերցելիս ես տեսնում եմ մի տղա,որը քայլում է դեպի Չարենցի գերազմանը:Նաև տեսնում եմ զանգուն լճակ,կան նաև անտեսված քարեր,միմյանց մոտ մոտ տներ,գործարաններ և աշխատողների դեմքին քմծիծաղներ:

Լրացնել բաց թողնված բառերը
«
Գանգրահեր տղան». հատված
Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
Եվ տեսնում եմ եսայնքա՛ն, այնքա՛ն պարզ
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրր հրավարս:

Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն
Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն:

Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երևանից դեպի Արարատ.
Ինչքա՛ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև գարնային այս օրը զվարթ:






14.03.2017
Ամբողջացնել, ավարտել դասարանում սկսած աշխատանքը։
խումբ 3. — Չարենցը հասարակության մեջ․ հետաքրքիր միջադեպեր
Չարենցի կյանքում շատ են եղել հետաքրքիր միջադեպեր:Սակայն ես կառանձնացնեմ իմ մեջ ամենից շատը տպավորվածը:Մի օր Չարենցի հայրը նրան գումար է տալիս,որպեսզի տղան գնա իր համար կոշիկ գնի: Չարենցը գնում է և այդ գումարով գիրք է գնում: Երբ գալիս է տուն, հայրը զայրացած հարցնում է, թե ինչու է իր համար գիրք գնել, այլ ոչ կոշիկ:Չարենցը պատասխանում է,թե մարդ ավելի լավ է ոտքից բոբիկ լինի, քան խելքից:
Մի անգամ էլ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր Եվրոպայում շրջագայած օրերի մասին:Ուսանողները տարբեր հարցեր էին տալիս:Մի տղա կար նստած։ Նա շատ գունատ էր և հուզված: Տղան Չարենցին հարցնում է՝ որ փողոցը նրան  ամենից շատը դուր եկավ,իսկ Չարենցը պատասխանում է, թե ամենալավ փողոցը Երևանի Նայիրի քուչան է:Բոլորը զարմացան և իրար խառնվեցին:
Չարենցը շարունակեց,ասաց , որ Երևանի Նայիրի փողոցը,որովհետև այնտեղ է ապրում իր սիրուհին:Ուսանողները զարմանքից քարացել էին:
Իմ մեջ նաև շատ տպավորված է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը:Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր,հյուրանոցի մոտ Եղիշեն տեսնում է նրան և ապշած նայում է: Իսահակյանին դուր չի գալիս Եղիշեի զարմանքից սառած դեմքը։ Իսահակյանը ուժգին ապտկաում է նրան:1925 թվականին Եղիշեն հանդիշում է Իսահակյանին և նրանք մտերմիկ զրուցում են:Չարենցը Իսահակյանին հիշեցնում է այդ միջադեպի մասին,իսկ Իսահակյանը Եղիշեին ասում է,թե լավ է ապտակը ուժեղ է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ է դարձել:
Լրացնել բաց թողնված տառերը։ Դուրս գրել տասը գոյական և այդ գոյականները նկարագրել բանաստեղծության միջի ածականներով։
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արևի մասին: Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար – Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին: Ես երազեցի արևի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արնանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար – Խոսքեր չկային, ու արև չկար …
Գիշերն-ամբողջ հիվանդ,խելագար
Լուսին-գունատ
Արև-արնանման
Խոսք-իմաստուն
Ոսկի-գունատ


13.03.2017

Անգիր սովորել հետևյալ բանաստեղծությունը։
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց. Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Ի՞նչ է նշանակում․ էգուց-վաղը երթամ-գնամ քուչա-բակ ըլիմ-լինեմ սուփրա-ճոխ սեղան դուքան-խանութ

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...