среда, 28 февраля 2018 г.

Մայրենի

Կարգի բեր բլոգդ, չկատարված աշխատանքները կատարիր և հրապարակիր
.
Անգի՛ր սովորիր Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
.
Վերուծի՛ր պոեմը՝ փորձելով գտնել Հ. Թումանյանի ասելիքը, համեմատելով Նադիր Շահին և Թաթուլին, բնութագրելով Թաթուլի կնոջը, նրա վարմունքը, վերլուծելով Թաթուլի երազը:
Նադիր Շահը իր զորքով գալիս է Թաթուլի ամրոց  և կռվի կանչում:Նադիր  Շահը շատ էր պարծենում իր ուժով, զորքով : Թաթուլը շատ կռիվներ է արել և հաղթել: Նա շատ ուժեղ է:Նրա բերդը միշ կանգուն է մնացել: Շահը փառք ու գանձ է խոստանում թմկա տիրուհուն և տիրուհին գայթակղվում է նրանով:  Նադիր Շահը շատ խորամանկ է :
Թաթուլի կինը շուտ է խաբվում: Նա շահն է առաջնային ընդունում , քան  այն մեծ սերը , որ իր ամուսինն էր  տալիս : Նադիր Շահի  գովերգությունը  Թաթուլի կնոջը շատ է դուր գալիս ,  նա  կորցնում է ճիշտ մտածելու ունակությունը և մեծ սխալ է գործում:

.
Համացանցից որոնիր ու տեղեկություններ գտիր Թմբկաբերդի մասին:

Թմկաբերդը  միջնադարյան ամրոց է , որը գտնվում է Ջավախքում , Քուռ  գետի ձախ ափին: 12-13- րդ դարերում   եղել է  Ջավախքի Զաքարյանների նստավայրը:Բերդի ավերակները պահպանվել են, և լավ երևում է գետի հակառակ ափին Գյումարդա գյուղից:




27.02.2018
Հովհաննես ԹումանյանԹմբկաբերդի առումը
. Առանձնացրու՛ փոխաբերությունները, մակդիրները, համեմատությունները
.
Գտի՛ր պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ:

Փոխաբերություն – Հյուր ենք կյանքում: Գործն է անմահ։Լա՛վ ուշ։ Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահԳըլխովը շա՜տ ամպեր կանցնեն:

Մակդիր– փուչ օրանցավոր աշխարհ, սիրո հնոց, Ճերմակ ճակատ:

Համեմատություն – Քաջ որսկանի գյուլլի պես։Ինչպես գիշերն: Օրվա պես վառ: Արևի նման:

Պատմողական – Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

ՀարցականՈ՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։
Անմա՞հ էիր քեզ կարծում.

Հրամայական-Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր:

Բացականչական – — Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։


26.02.2018

. Անգի՛ր  սովորիր Հովհաննես Թումանյանի «Փարվանա բալլադի առաջին հատվածը
.
Բալլադից դու՛րս գրիր պատմողական, հրամայական, հարցական և բացականչական նախադասությունները:

Հիշեցում` Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:



Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:


Պատմողական- Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

Հարցական-Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի

Պատմողական- Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Հարցական - Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:
Պատմողական-Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:

Կոչական -Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.

Պատմողական -Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Պատմողական-Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
ԲացականրականԳուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի
ԿոչականԷ՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:
ՀարցականԳա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
Վեր կըբերենք քեզ համար:
Հարցական Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Պատմողական-Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան
Ասավ աղջիկն, իրար անցան
Պատմողկան-Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.                                                                                                                        Բայցտարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան

Հարցական  և կոչականՀայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
Պատմողական և բացականչականՈ՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Պատմողական
-Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.

Հարցական և բացականչականՈ՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
Պատմողական-Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.                                                                                                                                Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում էու չըկա:
ՊատմողականԿըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

Բացականչական , հարցական  և պատմողականՀայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր                                                                                                                                  Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,                                                                                                               Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
ՓԱՐՎԱՆԱ

I


Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի
II



Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի
Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
Վեր կըբերենք քեզ համար:
Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան

Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայցտարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան
III



Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում էու չըկա:

Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:


Պատմողական-Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը

Պատմողական-Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

Պատմողական-Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

25.02.2018
.Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը
.
Փորձի՛ր վերլուծել ստեղծագործությունը՝ պատասխանելով նաև տվյալ հարցերին 
Ըստ քեզ՝ որքանո՞վ է կատարվածը արդիական, իրական մեր օրերում

Մեր օրերում արդիական չէ կատարվածը:Մեր երիտասարդները ունեն  ճիշտ մտածելակերպ:Ոչ մի աղջիկ կամ տղա չէն սպասում սիրելիից ամենա անկարելին: Նրանք ամեն բանին նայում են ռեալ:Հիմա ավելի դժվար է դարձել ապրելը, բայց ավելի ճիշտ են ապրում, սիրում ու սիրահարվում:

..
Եղե՞լ է Փարվանա ամրոցը (Փարվանա լճի մասին ի՞նչ գիտես)
Այո կա Փարվանա լիճը: Այն գտնվում է ախարքալաքում, մակերեսը 37 , 5 ք.կմ է, իսկ խորությունը 2,4 մ.:Մեր օրերում չկա Փարվանա ամրոցը , այլ կա Փարվանա ռեսորանը:

.
Աղջկան արժանի շուքով ամուսնացնելու համար ի՞նչ քայլերի է դիմում Փարվանա արքան:

Արքան կանչում է բոլոր կտրիճներին և պայման դնում, թե ով լավ կռվի, ամենա քաջի հետ կամուսնացնեմ իմ աղջկան:

.
Ինչպե՞ս են կտրիճները մրցում Փարվանա դստերըը տիրանալու համար

Կտրիճներն  անում են ամեն ինչ, ով ինչ կարողություն ունի ցույց է տալիս,որպեսզի արժանանա Փարվանա թագավորի աղջկա սիրուն:

.
Ի՞նչ է պահանջում աղջիկը մրցույթի ելած կտրիճներին (քո վերաբերմունքը այդ պահանջին)

Աղջիկը քաջերից պահանջում է անշեջ հուր: Բայց  այդ անշեջ հուրը ամեն մի  երիտասարդի սրտում էր, որը աղջիկը չնկատեց, չտեսավ:

.
Ինչու՞ են խորտակվում Փարվանա դստեր երազանքները: Ինչու՞ չեն իրականանում նրա ցանկությունները:

Խորտակվեցին աղջկա երզանքները,քան որ նա չգնահատեց այդ երիտասարդներից ոչ մեկին , նա ավելին էր ուզում: Այդ քաջերից յուրաքանչյուրը նրան կերջանկացներ,ամբողջ կյանքը կանցներ ուրախ, երջանիկ, տրված հնարավորությունը նա սխալ օգտագործեց, և ամբեղջ կյանքում մնաց մենակ:



19.02.2018
Թումանյանի «Գելը» պատմվածքը մինչև վերջ .
 Վերլուծի՛ր պատմվածքը


Այս պատմվածքը մի մարդու մասին է,որը հյուրընկալվում է Անդրիաս քեռու տանը: Եվ այդ գյուղի ավանդույթյան համաձայն , երբ հյուր էր գալիս բոլոր հարևանները հավաքվում էին նրա շուրջը և պատմություններ պատմում: Հանկարծ  լսվում էր շների անհանգիստ հաչոց:Երևի գայլրն են ենթադրում են նրանք: Ու կանայք սկսում են աղոթք անել <<Գիլակապի>>:Գյուղացիները շներին հանգստացնում, ներս են գալիս, նստում ու սկսում ամեն մեկը իր պատմությունը պատմել , թե ինչ հնարքներ են արել, թե ինչից է վախենում գայլը : Հետո էլ  հյուրին են հարցնում, թե ինքը ինչ կպատմի գայլերի մասին:Հյուրն էլ իր հերթին  է պատմում,ասում է,որ անգլիայում,Գերմանիայում գայլ չի մնացել:Պատմում է ժամանակակից հնարքների մասին:


Տնային աշխատանք (14.02.2018) .
Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը մինչև 4-րդ հատվածը:
. Գրի՛ր եկվոր, խառնիխուռն, տապ անել, դմակ, բողազ, մադիան, կճղակավոր բառերի բացատրությունները և սովորի՛ր:
Եկվոր-դրսից եկած,
Խառնիխուռն-խառնված իրար,
տապ անել-թաքնվել,
դմակ- ոչխարի պոչ,
բողազ-կոկորդ,
մադիան-փոքրիկ ձի,
կճղակավոր- սմբակավոր: . Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանից կամՀայոց լեզվի հոմանիշների բառարանից դո՛ւրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները և սովորի՛ր
անցորդ-ճամփորդ խուլ-չլսող նահատակ-մահացած զարկել-խփել խամ-անփորձ կաղկանձել-կակազել

05.02.2018

Ընթերցի՛ր Բարեկենդանի մասին տեղեկությունները: Առավել հետաքրքիր մտքերը տար քո բլոգ, պատմիր, թե դու ինչպես ես նշում այդ տոնը, ունե՞ք ընտանեկան սովորույթներ:

Մենք ընտանիքում նշում ենք այս տոնը:Ակլատիզ ենք պատրաստում,որից կախված է լինում 7 փետուր,որը խորհրդանշում է շաբաթվա 7 օրերը:Պատրաստում ենք փայտե Ակլատիզ,որի վրա կախում ենք սխտոր:Ակլատիզին համարում էին շատ ջղայն պապիկ,որը չէր սիրում, երբ այդ շաբաթվա ընթացքում ուտում էին յուղոտ ուտելիքներ, երբ մարդիկ խաղտում էին այդ կարգը , ակլատիզի վրայի սոխը նրանց աչքերը մրմռացնում էր: Մարդիկ վախենում էին նրանից , սակայն նրա կինը շատ լավն էր, այդ շաբաթվանից հետո գալիս էր ակլատիսի կնոջ շաբաթը, երբ մարդիկ պետք է զվարճանային , ուրախանային: Ակլատիսի կինը խորհրդանշում էր զվարճությունները ,ուրախությունները և նա բոլորին հյուրասիրում էր իր պատրաստած համեղ ուտեստները:



Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...