вторник, 27 февраля 2018 г.

Մայրենի

Աստղերի փայլը
Ես փոքր տարիքից սիրում էի նայել աստղերին, հետևել նրանց դասավորությանը: Նայում էի ու սկսում աստղերի նմանեցնել տարբեր կերպարների:
Երբ մայրիկիս հարցնում էի,թե ուր է այն պապիկը, որը միշտ նստած էր լինում բակում, մի նստարանին նստած քթի տակ ինչ-որ երգ էր երգում: Ու երբ ես մոտենում էի նրան, գրպանից հանում էր մի ճմրթված թղթով կոնֆետ ու տալիս ինձ: Ես արագ վերցնում ու վազում էի մայրիկիս մոտ : Իսկ հիմա նա չկա: Մայրիկս ասում է , որ նա երկնքում է , աստղ է դարձել :Ես էլ անընդհատ նայում էի աստղերին, ու պապիկին փնտրում աստղերի մեջ: Ինձ թվում էր, որ նա նորից երգում է :
Գիշերը կարծես աստղերը երկնքում զրնգում էին,ու ինձ անուշ- անուշ քնեցնում իրենց երգերով: Ես խորը քուն էի մտնում, ու երազիս մեջ էլ խոսում էի ամեն մի աստղի հետ, կարծելով , որ ամեն մեկն էլ մի մարդ է, որ աստղ է դարձել: Իսկ աստղերը շողում ու շողում էին, փայլփլում կարծես ինձ աչքով անում: Առավոտյան արևի ճառագայթներից արթնանում էի ու փնտրում երկնքի աստղերին, բայց չէի գտնում, հակառակը , արևը իր փայլերով ու ջերմությամբ ինձ նոր օր էր պարգևում ու նոր շունչ տալիս նոր օրվա ու նոր կյանքի համար:



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...