«Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»
Ես երբ գիրքը վերցնում եմ ձեռքս , սկզբում նրա կազմն է հետաքրքրում, հետո կամաց-կամաց թերթելով ընկղմվում եմ նրա մեջ ու կտրվում իրական աշխարհից: Ընկնում եմ այն աշխարհը, որ հեղինակն է պատկերել, և ես հեոսների հետ ապրում եմ , ուրախանում ու տխրում ամեն մի կատարված իրադարձության հետ: Ես գրադարանում շատ եմ լինում: Այնտեղ գրքերի տարափ է , այն կարծես անեզր լինի: Ամեն մի գիրք իր պատմությունն ունի , և երանի նրան , ով շատ գրքեր է կարդացել:
Ասում են՝ ով տաս լավագույն գիրք է կարդում, նա խելացի մարդ է համարվում: Բայց պետք է ամենաքիչը հարյուր գիրք կարդա, որ ընտրի 10 լավագույնը իր համար: Գրքի ամեն մի էջը կախարդանք է : Գիրքը մեծ պարգև է մեզ տրված:Մեծ հարգանք եմ տածում մեր գրողների հանդեպ, որոնք մեզ գանձեր են պարգևել:
Комментариев нет:
Отправить комментарий