Ինքնակենսագրական
Ես ծնվել
եմ 2005 թվականի ապրիլի 7-ին :Այդ օրը արևոտ
ու պայծառ օր է եղել : Իմ ծնունդին ծնողներս երկար են սպասել : Ծնվելուց հետ ես ձեռքս
բարձրացրել ու կարծես պարել եմ :Բժիշկը ասել է, թե պարուհի է ծնվել: Մայրիկս ասում
է, որ ամեն ամիս նվերներ եմ ստացել , ունեցել եմ իմ սիրած խաղալիքը: Երբ ես 1 տարեկան
եմ դարձել, իմ ծնունդը մեծ շուքով են տոնել: Եկել են բոլոր հարազատ ու բարեկամ: 3 տարեկանից
հաճախել եմ (Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի) մանկապարտեզ, այդ տարիքում նաև պարի խմբակի
եմ հաճախել: Պարտեզում էլ ինձ շատ են սիրել: Ինձ ասում էին կարմիր գլխարկով աղջիկ:
Մայրիկս ինձ կարմիր գույնի շորիկ ու գլխարկ էր հագցրել, և ինձ այդ անունն էին կնքել: Ես շատ ուշադիր էի իմ
շրջապատին, ոչինչ չէր վրիպում իմ աչքից: Պարտեզում ունեի ընկերուհիներ , ես շատ աշժույժ
աղջիկ էի: Ամեն ինչում առաջինն էի: Հինգու կես տարեկանում ինձ ընդունեցին դպրոց :Լավ
էի սովորում, ընդունակ աշակերտ էի, տնային առաջադրանքից հետո, մի քանի էջ առաջ էի անցնում , ուսուցչուհիս ` ընկեր
Մերին միայն դրա համար էր բարկանում:
Հիմա արդեն
8-րդ դասարան եմ, զգում եմ թե ինչքան եմ մեծացել:
Մանկուց երազել եմ զինվորական բժշկուհի լինել
, ու ձգտում եմ լավ սովորել , որպեսզի երազանքս
ի կատար լինի, որ իմ ծնողների միակ զավակս
, արդարացնեմ նրանց սպասումները: Լինեմ լավ մարդ , ու պիտանի շրջապատին :
Комментариев нет:
Отправить комментарий