суббота, 28 сентября 2019 г.

Սայաթ-Նովա


Մեր մեծերը Սայաթ-Նովայի մասին


Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է`բռնված ու բռնկված սիրո հրդեհով:Սիրո լույսի տակ էլ նկատում է աշխարհն ու իրերը,զգումէ,որ էրվում ,վերջանում է ինքը,բայց մնում է արի ու բարի,անչար ու անաչառ,վեհ ու վսեմ,որպես աշխարհի ու մարդու մեծ բարեկամը:
Հովհաննես Թումանյան


   «Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը. նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին»:
Վալերի Բրյուսով


   «Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»:
Պարույր Սևակ





Մոմի պարը քամու երաժշտության ներքո 🌬🕯


Մութն է սենյակը պատել,հազիվ երևացող մոմի լույսը պար է գալիս քամու երաժշտության տակ։
Քամին խաղում է մոմի հետ,ստիպում նրան պար գալ,ստիպում նրան սենայկը ողողել իր պարով։
Ուժեղ փոթորիկ է դրսում,կարծես ներսիս փոթորիկը միջիցս դուրս է եկել, և ողջ քաղաքը լցրել իր խաղով։
Քամին ներս մտավ և վարսերիս հետ խաղալով կարծես ինչ-որ մի բան է ուզում հիշեցնել։
Բայց ավաղ հիշողություններս թաղվել են այն հին մոխրամանի մեջ։Այն մոխրամանի,որի մեջ մարդիկ թաղում են իրենց ցավերը։
Ես այդ մոխրամանի մեջ քեզ ևս թաղեցի։
Քամին մոխրից քեզ է վերաստեղծում,մոխրից պատրաստում է քո դիմակը,մտնում դիմակիդ տակ և սկսում շրջել ողջ տնով մեկ։Ամենքը քարացած քամուն են նայում։Նա նորից մոտենում է մոմին,բայց այս անգամ այնքան ուժգին, որ մոմը վերջնականապես մարում է։
Մարած մոմի հետ, մարեց նաև քո դիմակով քամին...



Արա Գեղեցիկ և Շամիրամ


Արա Գեղեցիկ և Շամիրամ

Վ. Սուրենյանց. «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899 թ.)

Արայի դին Շամիրամի ապարանքի վերնատանը
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների շուրջ ստեղծված ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության և մարդկային ողջախոհության մասին:

Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների ընդօրինակումներով: Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով Արայի արտասովոր գեղեցկության մասին, ընծաներով պատվիրակներ է ուղարկել նրա մոտ, խնդրել ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավորը: Սակայն Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժել է Շամիրամին: Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվել է: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (շնակերպ ոգիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան, որը, սակայն, չի հաջողվել: Շամիրամը թաղել է Արային և իր սիրելիներից մեկին հագցըրել նրա շորերն ու հայտարարել, թե
աստվածները կենդանացրել են Արային:
Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրամի դեմ ապստամբություն է բռնկել: Հայաստան փախչելիս նա ցանկացել է ջուր խմել Վանա ծովից, վրա են հասել նրան հետապնդողները, խլել և ծովն են նետել նրա կախարդական ուլունքները. Շամիրամը տեղում քարացել է: Այդ ժամանակվանից տարածվել է «Ուլունք Շամիրամա ի ծով» ժողովրդական արտահայտությունը:
Պատմահայր Մովսես Խորենացու գրի առած «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը դարձել է գրողների, նկարիչների և կոմպոզիտորների ներշնչման աղբյուր. Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Վահան Թեքեյանը, Գևորգ էմինը գրել են բանաստեղծություններ, Նաիրի Զարյանը՝ դիցապատմական ողբերգություն, Գրիգոր Եղիազարյանը՝ համանուն բալետ, իսկ Վարդգես Սուրենյանցը պատկերել է կտավում:

среда, 25 сентября 2019 г.

Ճայերը

Ճայերը: Իլիաս Վենեզիս

Պատմվածքը մի ծերունու մասին էր,որը միայնակ ապրում էր մի կզու վրա։ Նրա որդիները կորել էին անատոլյան աղետի ժամանակ։Նա ամիսը մեկ անգամ գնում էր և վառում էր փարոսի լույսը, դա էր միակ կապող բանը մարդկանց և կյանքի հետ։ Բայց ժամանակը մացնում էր և նա սկսում էր ավելի ու ավելի կտրվել մարդկանցից և կյանքից։Նա հոգնել էր միայնակ կյանքից։Մի օր էլ երբ նորից գնացել էր փարոսի լույսը միացնելու , քարերի արանքում երկու փոքրիկ ճայ է գտնում, նա նրանց մեծացնում է իր սեփական որդիների նման, նրանց իր որդիների անուններն է դնում։ Երբ ժամանակը գալիս է,որ պետք է արդեն նրանց բաց թողնի, նա բաց է թողում, և ճայերը օրվա վերջում նորից վերադառնում են։ Ծերունին նրանց ամեն օր բաց էր թողնում իսկ նրանք երեկոյան վերդառնում էին, բայց ոչ այդ օրը։Նրա ճայերը չվերադարձան։Ծերունին հույսը չեր կորցնում, նա սպասում էր ու սպասում , սակայն զուր էր իր սպասումը ճայերը չվերադարձան։
Որոշ ժամանակ անց իմացավ որ ճայերին սպանել էն երկու որսորդներ։ Սկզբում ծերունին չէր հասկանում թե ինչ է կատարվել, նրա համար դա շատ ցավոտ էր, քանի որ նա նորից միայնակ էր իիեն զգում։Որոշ ժամանակ անց նա հասկացավ,որ իր որդիներն էլ են զոհվել,այնպես ինչպես իր սիրելի ճայերը։

Կայենի բերդ


Սեբաստացիներով այս անգամ որոշեցինք գրավել Տավուշում գտնվող Կայենի բերդը,որը նաև կոչվում է Աղջկա բերդ։ Ճանապարհ ընկանք սեպտեմբերի 21 ի առավոտյան։ Մեզ դիմավորեցին Հովքի միջնակարգ դպրոցի սաները։ Նրանք միացան մեզ և մենք միասին ճանապարհ ընկանք դեպի աղջկա բերդ։ Ճանապարհը երկար էր և բարդ, սակայն մեր մեջ Սեբաստացու հոգի կար և մենք չնահանջեցինք։Աղջկա բերդ տանող ճանապարհը դժվարությամբ հաղթահարելուց հետո մենք տեսանք այն։ Հովքի դպրոցի երեխաները մեզ պատմեցին մի կարճ ավանդազրույց Կայենի բերդի մասին։Պատմում էին, որ մի աղջիկա պատճառով մարդկանց էին սպանում։Իսկ այդ աղջիկը իր մեղքի զգացումից ազատվելու համար ինքնասպան է եղել նետվելով Կայենի բերդից։Այդ դեպքից հետո այն անվանել են նաև աղջկա բերդ։ Հետաքրքիր զրույցներ վարելով Հովքի դպրոցի երեխաների հետ հասանք աղջկա բերդ։Բնությունը այնքան գեղեցիկ էր, որ կարող էիր ժամերով նստել և հիանալ այդ տեսարանով։ Այնտեղից հետո շատ էինք հոգնել, և ուղևորվեցինք դեպի հյուրատուն։ Հանգստանալուց հետո խմբերի բաժանվեցինք և սկսեցինք խաղալ և զրուցել։Կիսվում էինք մեր տպավորություններով,կարծիքներով։Իսկ առավոտյան ուղևորվեցինք դեպի Մակարավանք։ Մակարավամքում աղոթք ասացինք, ընդերցեցինք Հ. Թումանյանի բանաստեղծություններից և ճանապարհ ընկանք դեպի Սևան։Մի փոքր այնտեղ կանգ առնելուց հետո շարժվեցինք դեպի Երևան։




вторник, 24 сентября 2019 г.

Հայոց լեզու


1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյն, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյքն, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյա, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջույր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հույսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյունհայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրությունայժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյալայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:
Ակունք։ Ունի 2 ձայնավոր և 3 բաղաձայն,
Բարձունք։ Ունի 2 ձայնավոր և 5 բաղաձայն,
Խճանկար։ Ունի 2 ձայնավոր և 5 բաղաձայն,
Անդունդ։ Ունի  2 ձայնավոր և 5 բաղաձայն,
Հրաճեշտ։ Ունի 2 ձայնավոր և 5 բաղաձայն,
Պայթյուն։ Ունի 2 ձայնավոր, 3 բաղաձայն և 2 կիսաձայն,
Դաստիարակ։ Ունի 4 ձայնավոր և 5 բաղաձայն,
Մանրէ։ Ունի 2 ձայնավոր և 3 բաղաձայն,
Սրբատաշ։ Ունի 2 ձայնավոր և 5 բաղաձայն,
Հյուլէ։ Ունի 2 ձայնավոր, 2 բաղաձայն և 1 կիսաձայն,
Անընդհատ։ Ունի 3 ձայնավոր և 5 բաղաձայն,
Սրընթաց։ Ունի 2 ձայնավոր և 5 բաղաձայն,
Մերթընդմերթ։ Ունի 3 ձայնավոր և 8 բաղաձայն,
Մտավոր։ Ունի 2 ձայնավոր և 4 բաղաձայն,
Դազգահ։ ունի 2 ձայնավոր և 4 բաղաձայն։

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասյան, միյանց, Արաքսյա,դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարյան, Անանյան, Եղյա , Եղիազար, Երեմյան, հեծյալ, Զաքարյան, Մարիամ, Ամալյա, Օֆելյա:
6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ , բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարյա,
թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդիոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գաիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայնակ, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեել, խնայել, հիանալ, որդիական
Գործնական աշխատանք
 1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:
2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...