воскресенье, 27 октября 2019 г.

ԳՐԱԲԱՐ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. Այլ պարտասեալ զճանապարհայն` հարկեցաւ դնել յերկիր զբեռն իւր, եւ սկսաւ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա յանդիման եկն ել երեւեցաւ Մահ, եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա (ցնա) ծերն եւ ասէ.
«Զի տացես (տայցես) յուս զբեռն իմ»:
Ցուցանէ առակս զի ամենայն մարդ սիրէ զկեանս, թէպէտ հէք իցէ եւ թչուառ:
(Եղիշե արք. Դուրյան)
Մի օր մի ծեր մարդ կտրած փայտը ուսին գցաց գնում էր տուն: Մեկ էլ փայտը ուսից ընկավ և ծերունին հույսը չկորցնելով կանչեց Մահին: Եվ հանդիպման եկավ և երևաց մահը ու հացրեց նրան՝ թե ի՞նչի համար էր կանչում նրան: Այդ ժամանակ ահաբեկված պատասխանեց ծերունին.
-Օգնիր ինձ և բեռս դիր նորից իմ ուսին:

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍ

Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որտեղ արտահայտվում են տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, պատմությունները: ՛՛Սասնա ծռեր՛՛ վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդները: Էպոսը առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, որը 1874թ տպագրվել է Սասունցի Դավիթ, կամ Մհերի դուռ վերնագրով: Երկրորդ տարբերակը գրի է առել Մանուկ Աբեղյանը 1878թ: Էպոսում պատկերվում է 8-10դդ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը, արաբական տիրապետության դեմ: Էպոսը բաղկացած է 4 ճյուղից՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ, Փոքր Մհեր: Հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի թոռ են: Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում տվյալ ճյուղի գլխավոր հերոսներին: Հայ գրողներից էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլոք: 1939թ. էպոսի հազարամյակի պատվին 60 պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964. աշխարհի էպոսների միջազգային մրցույթում Սասնա ծռեր վիպերգը գրավես առաջին տեղը:

Գեղեցկի մասին

Գեղեցկի մասին

Մեր շրջապատում ամեն բան գեղեցիկ է,սակայն գեղեղիկը ավելի տեսանելի և վառ արտահայտված է արվեստում։
Գեղեցիկ երաժշտություն,գեղեցիկ նկարներ։Շատ տարբերակներ կան գեղեցիկը ցուցադրելու։Յուրաքանչյու ոք ունի գեղեցկության իր պատկերացումը,իր աչքին գեղեցիկը հնարավոր է դիմացինի աչքին գեղեցիկ չթվա,սակայն դա չի նշանակում , որ մենք պետք է նրա կարծիքի վրա ազդենք։Գեղեցիկը երաժտության մեջ, գեզեցիկ ականջի համար,գեղեցիկ և հաճելի մտքի համար, աչքի համար։Արդյոք՞ իրական գեղեցկությունը կարող ենք տեսնել բաց աչքերով։

Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը:
Պոնտիկ
Փակ աչքերով տեսնում ես քո սրտի գեղեցկությունը,քո մեջ ծնված գեղեցկությունը,այն գեղեցկությունը որին դեռ չես հասել բայց և այն քո մեջ է։
Ես կարծում եմ,որ գեղեցկությունը միշտ մեկ ուրիշ բանի խորհրդանիշ է, որին չես հասել, որին սպասում ես նվաճելու համար։ Որին նվաճելուց հետո կկարողանաս քո մեջ ինչ-որ մի բան բոխել դեպի լավը և բարին, բայց ոչ կատարյալը։Կատարելության
հասնել ձգտում են բոլորը բայց ոչ ոք երբեք չի կարող հասնել կատարելության,քանի որ մարդու միտքը ագահ է, և հասնելով մի կետի ցանկանում է դրանից ավելին։Գեղեցիկը ևս մի կատարելություն է ,որը անդադար փոխվում է մարդկանց աչքերում, բայց միևնույնն է նրա արմատմերը նույնն են։

воскресенье, 13 октября 2019 г.

Գործնական աշխատանք


Գործնական աշխատանք

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գագաթ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերձ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներն էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձունքներում:
Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա,թե ով որքան կապրի։

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

Արծիվը շատ գոռոզ ու հեգնանքով էր խոսում կաղնու հետ և կարծում էր, թե ինքն է ամենակարողը:

Իմ կարծիքով արծիվը շատ ինքնավստահ էր և գոռոզ։Չի կարելի դիմացինի հետ այդպես հեգնանքով խոսել,չէ որ չգիտես հաջորդ վարկյանին ով ձեզանից ավելի բարձր կլինի։

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Մագիլ-ճանկ

Սավառնել-թռչել, սլանալ,ճախրել

Լերկ-մերկ

ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՀԱՄԱՑԱՆՑԸ


ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՀԱՄԱՑԱՆՑԸ

Նայի՛ր տեսանյութը:

Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:


Իմ կարծիքով տեսանյութը նման էր յուրաքանչյուր մարդու,ինչպես նայև ինձ։

Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:

Ոչ իհարկե, ճիշտ չէ անընդհատ համակարգչին կամ հեռախոսին նայել, սակայն լինում է այնպես,որ քո դասերը կամ աշխատանքը համակարգչով է, և դու այսպես թե այնպես պետք է անընդհատ օգտագործես այն։

Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:

Իմ կարծիքով ես ունեմ կախվածություն գամակարգչից,հեռախոսից։Լինում է որ չեմ կարողանում նույնիսկ մեր րոպե կտրվել հեռախոսից։

Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Տեսանյութի վերնագիրը պայմանավորված է նրանով, որ եթե համացանցը չլիներ, կյանքը անհետաքրքիր կլիներ: Սակայն պետք չէ մոռանալ նաև շրջապատի, ընկերների մասին:

Իմ կարծիքով վերնագիրը պայմանավորված է նրանով,որ եթե համացանցը չլիներ մեր կյանքում մենք շատ ձանձրալի կապրեինք,չէին կարողանա շփվել մեզ համար հարազատ, բայց մեզանից հեռու գտնվող մարդկանց հետ։Այնինչ համացանցը մեզ հնարավորություն է տալիս տեսնել նրանց։ Սակայն որքան էլ  համացանցը մեզ գրավի չպետք է մոռանանք ռեալ շփման մասին,դա ևս շատ կարևոր է։

четверг, 10 октября 2019 г.

Առակ մեխերի մասին


Առակ մեխերի մասին
Կար-չկար մի ոչ ճիշտ պահվածքով երիտասարդ մարդ կար։Եվ հանկարծ մի օր նրա հայրը տվեց նրան մի պարկ մեխերով լցված, և պատժում էր ամեն անգամ , երբ նա չէր պահում իրեն նորմալ, պիտի մեկական մեխ մեխեր դարպասի մոտ գտնվող սյանը։
Առաջին օրը սյան վրա կար տասնապատիկ մեխեր։ Հաջորդ շաբաթ նա կարողացավ պահել մեխերը,ամեն օր մեխերի թիվը պակասեց։Երիտասարդը հասկացավ,որ այնքան էլ դժվար չէ ինքն իրեն տիրապետելը։Վերջապես եկավ այն օրը,երբ նա կարողացավ իրեն ինքնակառավարել։Նա ասաց հորը այդ մասին, և հայրն ասաց որ կարող է ամեն օր ետ վերցնել,հանել մեխերը սյան վրայից։Անցավ ժամանակ, և նա կարողացավ հայտնել հորը, որ սյան վրա ոչ մի մեխ չի մնացել։Այդ ժամանակ,հայրը բռնեց տղայի ձեռքը և տարավ դարպասի մոտ։
-Դու վատ գլուխ չհանեցիր, բայց տեսնում ես ինչքան անցքեր են առաջացել։Սա էլ առաջվա նման չի լինի։Երբ մարդուն ինչ-որ վատ բան ես ասում,նրա վրա էլ է առաջանում նման սպի,ինչպիսին այս հետքերն են։Եվ բավարար չէ,թե որքան ես դրանից հետո ներեղություն խնդրում։Միևնույնն է սպին չի անցնում։

Աղբյուրը-https://pritchi.ru/id_820

среда, 9 октября 2019 г.

Գործնական քերականություն

Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։

Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկլողավազանհորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայրհացաթխում։

Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:


արևարևագալ, արևահամ, արևմուտք, արևկող, արևելյան

լույսլուսաստղ, լուսավոր, լուսարձակ, լուսամուտ, արշալույս

հողհողագունդ, հողակույտ, սևահող, հողագործություն, հողատարածք

 ջուրջրհեղեղ, ջրամբար, ջրափոս, ջրակույտ, ջրաղաց


նկարնկարչություն, նկարագիր, նկարիչ, նկարչական, լուսանկար

Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառքաշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ



Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...