суббота, 27 февраля 2021 г.

Գյումրվա բարբառ


Պատրաստում ենք Գյումրեցու հետ

Երևանյան թե Գյումրու շուկա մտնելիս ԼեննաԳանցին երբեք չի առնի գազար, նա հաստատ կառնի կա՛մ գՅազար, կա՛մ փուռչուլուգ: Ու, եթե հանկարծ պարզվի, որ տան տիկինն այդ օրը բորշ է եփելու, ուրեմն էդ նույն լեննագանցին կառնի նաև լախանա՝ նույն ինքը կաղամբ, կարմիր տակ ու չի մոռանա թազա կարտոֆիլի մասին: Իսկ լեննագանցի տիկինն իր հերթին բորշն անպայման կեփի լագյանով կամ էլ եքա ղազանով:

Դե, օր տունը հեչ մարդ անոթի չմնա:

Եթե պարզվի, որ լեննագանցի տիկինն այդ օրը նաև փակոցների հետ է, ուրեմն ամուսինը հաստատ չի մոռանա գնել ցվետնոկագալ, որ ձմեռվա համար համով մուրաբաներ ունենան ու կանաչի, իսկ կանաչիից անպայման պայման են տերաղոթին, ղմին ու ճավը:

Լեննագանցին շուկայից երբեք ոչինչ չի գնի, եթե իրեն հանդիպած միրգ-բանջարեղենը ղայդին չէղան.

«Ընձի պիջիկ-միջիկ բաներ մի տվեք», – կասի լեննագանցին:

Շուկայից տուն ճամփին լեննագանցի պապան հաստատ զանգ կստանա.

«Ղայֆեն պրծել է»,- կասի կինը:

«Հետդ խորոզ բեր, հետդ ձուտ բեր, հետդ բաթաթ բեր…»,- կասեն էրեխեքը:

«Էդ խորոզն ըդպես խաձելով մի կերեք»,- կասի լեննաԳանցի տիկինը… «բգից քիբարի էղեք»,-կավելացնի լեննագանցի պապան:

Եթե լեննագանցի ամուսինը թեյը քաղցր չի սիրում, ուրեմն լեննագանցի տիկինը գիտի, որ թեյի մեջ «մենակ մե նայսեմ պիսոկ» կարող է ավելացնել, որ հանկարծ շարբաթ չդառնա: Ճաշն էլ ո՛չ աղի,  ո՛չ էլ ալնի պետք է լինի:

Իսկական գյումրեցու ընտանիքում հացը երբեք չեն կտրում, հացը ջարդում են:

«Սեղանը դրել եմ, մնաց հացը ջարդեմ»,- կասի լեննագանցի տիկինը:

«Չախլամեն չմոռանաս»,- կավելացնի ամուսինը:

Իսկական լեննագանցու ընտանիքում հացից երբեք չեն խռովում, եթե անգամ 5 րոպե առաջ իրար ուժեղ նեղացրած լինեն: Լեննագանցու ընտանիքում հաց ուտելն ամենաիսկական ծիսակարգ է, որի մասնակիցը պետք է դառնան ընտանիքի բոլոր անդամները՝ պզդիգից մեծ:

Բառերի բացատրություններ 
Կարմիր տակ՝ կարմիր բազուկ

Թազա՝ նոր

Լագյան՝ խորը կաթսա

Եքա՝ մեծ

Ղազան՝ մեծ աման

Անոթի՝ սոված

Ցվետնո՝ ծաղկակաղամբ

Կագալ՝ ընկույզ

Տերաղոթի՝ սամիթ

Ղմի՝ շուշան

Ճավ՝ բազուկի տերև

Ղայդին՝ նորմալ

Պիջիկ՝ փոքր

Ղայֆա՝ սուրճ

Խորոզ՝ շաքարաքլոր

Ձուտ՝ ծամոն

Բաթաթ՝ արևածաղիկ

Խաձել՝ կծել

Բգից քիբարի լինել՝ շատակեր չլինել

Մե նայսեմ՝ մի քիչ

Շարբաթ՝ քաղցր

Ալնի՝ առանց աղի

Չախլամա՝ թան

Պզդիգ՝ փոքր


Իմ Չարենցը



Թումանյանական օրեր

Հայ գրողներին

Անկեղծ չենք

Մեծերը Թումանյանի մասին










суббота, 13 февраля 2021 г.

Դերբայական դարձվածներ

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։

Ու սարսափից քարացած, թաքստոցներում կծկվելուց ընդարմացած փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտած բանտարկյալը,
քայլեցին առաջ:

Քայլեցին փրկվելու փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված
լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամեն քայլափոխի ահագին մանրաքար էր սահում ցած՝ առաջացնելով չարագույժ մի խշշոց, որից սրդողում, նյարդայնանում էին թշվառ փախստականները:

Իմ Տերյանը

 Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:

Ընտրել դուր եկած բանաստեղծությունները

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

Տերյանը սիրտը ծակող,մաշող կարոտով կարոտում էր իր սիրուն։ Սիրով էր պատում այդ թղթի կտորը, ողողում իր զգացած գեղեցիկ բայց և ցավոտ զգացմունքով։ Նա կարծես տանջվում էր անտեսված կամ չգնահատված լինելու զգացումից։


• ամենատխուր
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Բանաստեղծը հոքնել էր կեղծ մարդկանցից, կեղծ խոսքերից  և կեղծիքից, որը տիրում էր իր շուրջը։ Նա մի փոքր ճշմարտություն, ազնվություն էր խնդրում մարդկանցից։Նա զգում էր մարդկանց կեղծ հույզերը և կարծես հոքնել  էր ամենքից, ցանկանում էր միայն մահանալով հանգստանալ, ինչ ոչ փախչել մարդկանցից և իրենց կեղծ դեմքերից


• ամենաանհույս
Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…

Բանաստեղծը կարոտից գլուխը կորցրած , ցանկանում է տեսնել նրան, այն միակին որը իր հոգին կլցնի արևներով, դուրս կհանի մրան անդունդից, կփրկի նրան հավերջական թվացող տանջանքներից և ապրելու հույս կտա։
Գեղեցիկ բանաստեղծություն է կարծում եմ ։

• ամենաերազկոտ
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Ամենասիրածս բանաստեղծություններից է, նրան շատ վաղուց եմ ծանոթ։ Տերյանի առաջին սիրո մասին է այս բանաստեղծությունը, ամենաիսկական ամենասիրուն և անկեղծ սիրո մասին է։ Աղջիկը այլևս չկար իր կյանքում, միայն հուշերն էին մնացել իսկ անունը նրա իր համար փրկություն , փարոս էր դրաձել։


Տերյանի <<Մթնաշաղի անուրջներ>> ժողովածուից գտնել անծանոթ բառերը, և գրել դրանց հոմանիշները:

Էլեգիա-եղերգ

Աստեղաշող-աստղափայլ

Վիհի-անդունդ

Մորմոք-ցավ

Հեռածավալ-տարածված

Մոլար-ծուռ

Մրրկել-հուզել

Անկոպար-անսահման

Անեղծ-մաքուր

Անայլայլ-առանց տատանվելու

четверг, 4 февраля 2021 г.

the ppl who inspire me

 I find inspiration in a variety of people and things. I would have to say that the person who has most greatly inspired me has been my grandmother. She always had a smile on her face no matter how hard she worked and she loved everyone. She was well respected and always gave more than she received. I try to live like her as much as I can."

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

 Այս ճամբարի ընթացքում Հայոց լ. և գրականություն առարկայից մասնակցել եմ կարդում ենք արևմտահայերեն և թարգմանական նախագծերին: Անգլերենից մասնակցում եմ the ppl who inspire me նախագծին։ Մինիմալիզմ թեմայով նախագիծ ենք արել  գունանկարի դասաժամին, որի ցուցահանդեսը այսօր կայացավ։Ճամբարը անցավ շատ հետաքրքիր ։

Ռուբեն Սևակ

 1901-1905 թվականներին սովորել է Կ. Պոլսի Պեր­պե­րյան վար­ժա­րա­նում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ։ Գիտության նկատմամբ սեր և հակումներ ունենալու շնորհիվ, Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնել է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու։

1905-1911/1912 թթ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրան­սե­րե­նին։

Մի օր Լոզանի օրիորդաց վարժարանի մոտով անցնելիս պատահաբար տեսել է այդ վարժարանի սան, պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից սերած գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) ու նրա գեղեցկությամբ հրապուրվել։ Յաննիի հետ Ռուբենին ծանոթացրել է վերջինիս ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ 1910 թ. Փարիզում / Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ։ 1911-1914 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ 1912 թ. Լոզանում ծնվել է որդին՝ Լևոնը, իսկ 1914 թ. Կ. Պոլսում՝ դուստրը՝ Շամիրամը։ Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ անդամ։

1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուրհանդակ (այլ կիրառումներ)»«Ազ­դակ», «Շանթ», «Հայ գրա­կա­նու­թիւն», «Ազա­տա­մարտ», Վենետիկի Մխիթարյանների «Գեղունի»«Բազ­մա­վէպ», ինչպես նաև այլ պարբերականներում։

1914 թ. կնոջ և որդու՝ Լևոնի հետ (1912-2005) վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ Այնտեղ ծնվել է դուստրը՝ Շամիրամը (ծն. 1914)։

1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլսում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։

Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է։

Կարդում ենք արևմտահայերեն

Ռուբեն Սևակ

Բանաստեղծություններ

Սիրոյ շողքերը

Երգը յուշքին
Սըրտիս խորէն
Կուլայ ուժգին
Վհատօրէն։

Ու տրտմագին
Սէրըս նո՜րէն
Կը ծնի ցաւին
Խարոյկներէն։

Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրայ Սիրոյս,

Որպէսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին

Արցունքին քերթվածը

 Այտերն ի վար, այտերն ի վար ուր հավետ

Կը տոչորի հետքը վերջին համբույրին,
Իջի՛ր արցունք, զովությանդ մեջ երկնավետ,
Թող սերերու հետին բոցերը մարին։

Գգվանքներու ծովուն վրա ալեվետ,
Մեռած, թոշնած խոստումներուն վրա ցրտին՝
Իջիր, արցունք, զովությանդ մեջ կենսավետ,
Իջիր սառած երազներուն վրա սրտին։

Համբույրներս թերթերուն վրա ցիրուցան,
Անոնց վրա որ ժպտեցան ու անցան․
Ու խեղճ սրտին մոխիրներուն վրա տրտում
Փլատակներուն վրա տենչին ու հույսին․

Իջի՛ր, արցունք, գորովանքովդ անդադրում:

Ինչո՞ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր.
Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններն են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կայրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ’երգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…

Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ’է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։

среда, 3 февраля 2021 г.

Մինիմալիզմ

 Ճամբարային օրերին գունանկարի դասերը ավելի հետաքրքիր դարձնելով  աշխատեցինք մինիմալիստական ոճով։








Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...