суббота, 13 февраля 2021 г.

Իմ Տերյանը

 Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:

Ընտրել դուր եկած բանաստեղծությունները

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

Տերյանը սիրտը ծակող,մաշող կարոտով կարոտում էր իր սիրուն։ Սիրով էր պատում այդ թղթի կտորը, ողողում իր զգացած գեղեցիկ բայց և ցավոտ զգացմունքով։ Նա կարծես տանջվում էր անտեսված կամ չգնահատված լինելու զգացումից։


• ամենատխուր
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Բանաստեղծը հոքնել էր կեղծ մարդկանցից, կեղծ խոսքերից  և կեղծիքից, որը տիրում էր իր շուրջը։ Նա մի փոքր ճշմարտություն, ազնվություն էր խնդրում մարդկանցից։Նա զգում էր մարդկանց կեղծ հույզերը և կարծես հոքնել  էր ամենքից, ցանկանում էր միայն մահանալով հանգստանալ, ինչ ոչ փախչել մարդկանցից և իրենց կեղծ դեմքերից


• ամենաանհույս
Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…

Բանաստեղծը կարոտից գլուխը կորցրած , ցանկանում է տեսնել նրան, այն միակին որը իր հոգին կլցնի արևներով, դուրս կհանի մրան անդունդից, կփրկի նրան հավերջական թվացող տանջանքներից և ապրելու հույս կտա։
Գեղեցիկ բանաստեղծություն է կարծում եմ ։

• ամենաերազկոտ
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Ամենասիրածս բանաստեղծություններից է, նրան շատ վաղուց եմ ծանոթ։ Տերյանի առաջին սիրո մասին է այս բանաստեղծությունը, ամենաիսկական ամենասիրուն և անկեղծ սիրո մասին է։ Աղջիկը այլևս չկար իր կյանքում, միայն հուշերն էին մնացել իսկ անունը նրա իր համար փրկություն , փարոս էր դրաձել։


Տերյանի <<Մթնաշաղի անուրջներ>> ժողովածուից գտնել անծանոթ բառերը, և գրել դրանց հոմանիշները:

Էլեգիա-եղերգ

Աստեղաշող-աստղափայլ

Վիհի-անդունդ

Մորմոք-ցավ

Հեռածավալ-տարածված

Մոլար-ծուռ

Մրրկել-հուզել

Անկոպար-անսահման

Անեղծ-մաքուր

Անայլայլ-առանց տատանվելու

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...